Հաշվետվություն/2021-12

Վիքիմեդիա Հայաստան-ից
Jump to navigation Jump to search

Հնվ
Փետ
Մարտ
Ապր․
Մայ
Հուն
Հուլ
Օգստ
Սեպտ
Հոկտ
Նոյ
Դեկտ
2022

2021
Դեկտեմբեր

Զբոսանք աշխարհով` Եվրոպա: Նախագծի ամփոփում

2
3

Դեկտեմբեր ամսին կայացավ «Զբոսանք աշխարհով» նախագծի չորրորդ փուլը, որը նվիրված էր Եվրոպա աշխարհամասի քաղաքներին։ Վերջին փուլին մասնակցել են ընդհանուր առմամբ 15 մասնակից, որոնք միասին ստեղծել են 80 հոդված Եվրոպա աշխարհամասի պետությունների քաղաքների մասին։

Փուլի հետ ամփոփվեց նաև նախագծի ընդհանուր արդյունքները։ Նախագիծը մեկնարկել էր սեպտեմբեր ամսին և յուրաքանչյուր ամիս անցկացվել է մեկ փուլ, որի ժամանակ մասնակիցները ստեղծել էին հոդվածներ տվյալ փուլի աշխարհամասի քաղաքների մասին։ Յուրաքանչյուր փուլ յուրովի հետաքրքրությամբ էր ընդունվել խմբագիրների կողմից, որի մասին վկայում է փուլերի տարբեր մասնակիցների ներգրավվումը։

Բոլոր փուլերի արդյունքներով հայերեն Վիքիպեդիայում ստեղծվել է 365 նոր հոդված աշխարհի տարբեր քաղաքների մասին։ Նախագծին մասնակցել են 41 մասնակիցներ, որոնք միասին կատարել են 3 141 199 բայթի ներդրում։

Վիքիմեդիա Հայաստանի արտահերթ համաժողով

2021 թվականի դեկտեմբերի 2-ին և 3-ին տեղի ունեցավ Վիքիմեդիա Հայաստանի անդամների արտահերթ համաժողովը։ Կորոնավիրուսով պայմանավորված՝ արտահերթ համաժողովն անցկացվեց առցանց։ Համաժողովից 14 օր առաջ հայտարարվել էր դրա իրականացման մասին և հնարավորություն էր տրվել անդամներին առաջադրվել՝ որպես կազմակերպության խորհրդի թեկնածու, արտահերթ համաժողովի նախագահող, քարտուղար և հաշվիչ հանձնաժողովի անդամ։

Առաջադրվելու, հարցերի, քննարկումների համար ստեղծվեց համապատասխան էջ Մետա-վիքի հարթակում, որտեղ յուրաքանչյուր անդամ կարող էր առաջադրվել, հարցեր բարձրացնել, քննարկումներ սկսել և ծանոթանալ ամբողջ գործընթացի ժամանակացույցին։ Արտահերթ համաժողովի մասին կազմակերպության անդամներին տեղեկացնելու նպատակով օգտագործվեցին բոլոր հնարավոր հարթակները՝ Ֆեյսբուք, Ինստագրամ, կազմակերպության կայքէջ, Մետա-վիքի էջ, Տելեգրամի էջ։ Այս ամենից բացի, արտահերթ համաժողովի գործընթացի բոլոր ծանուցումներն ուղարկվել են անդամների անձնական էլեկտրոնային հասցեներին։

Արտահերթ համաժողովի նախօրեին՝ դեկտեմբերին 1-ին, կազմակերպվեց տեսազանգ, որի ընթացքում առաջադրված թեկնածուները ներկայացան, մասնակիցները իրենց հարցերն ուղղեցին նրանց։ Տեսազանգին կազմակերպության առաջարկով միացել էին նաև Անդամագրության հանձնաժողովի (Affiliations Committee) փոխնախագահը և Վիքիմեդիա Հիմնադրամից ներկայացուցիչ։ Տեսազանգին միացած անդամները կազմակերպության շուրջ ստեղծված խնդիրների վերաբերյալ հարցերն ուղղեցին դիտորդներին։

Դեկտեմբերի 2-ին և 3-ին նախապես ստեղծված ձևաթղթերի օգնությամբ կազմակերպության անդամները մասնակցեցին համաժողովին՝ առաջին օրը քվերակելով արտահերթ համաժողովի օրակարգի, նախագահողի, քարտուղարի և հաշվիչ հանձնաժողովի անդամների օգտին, իսկ երկրորդը օրը քվերակելով խորհրդի անդամների օգտին։ Արդյունքում ձևավորվեց 6 հոգուց բաղկացած նոր խորհուրդ։

Վիքիակումբների հաշվետվություն

Դեկտեմբեր ամսին ակումբները ակտիվորեն մասնակցել են տարբեր նախագծերի, և ցուցաբերել են ակտիվություն վիքիհարթակներում։ Տարվա վերջին ամսում ակումբները իրականացրել են ներակումբական միջոցառումներ, ինչպես նաև մասնակցել են այլ նախագծերի։

Լեռնապատի ակումբականները շարունակել են համագործակցությունը Լեռնապատի միջնակարգ դպրոցի հետ․ Վիքիդասարանի շրջանակներում հինգերորդ դասարանի աշակերտները բարելավել են Շրջանագիծ և Շրջան հոդվածները, իսկ յոթերորդ դասարանցիները՝ Շփում (ֆիզիկա) հոդվածը։ Դեկտեմբերի տասին ակումբը սկսել է Ամանորին ու Սուրբ ծննդին նվիրված խմբագրաթոն, որի շրջանակներում ակումբականներն ստեղծել են տոներին նվիրված տասնհինգ հոդված։

Հացիկի ակումբականները ամսվա ընթացքում մասնակցել են տարբեր նախագծերի, ինչպես նաև ունեցել են շատ վորքշոփները, որոնց ժամանակ նորեկ ակումբականների հետ սովորել են վիքիգործիքակազմի հետ ավելի հմտորեն աշխատելը։

Ալավերդու ակումբը ընտրել են անցած ամսվա լավագույն հոդվածները, նոյեմբերի լավագույն հոդվածներն էին՝ Հիպոխոնդրիա, Այսբերգի սկզբունք, Belle։

Կամավորության միջազգային օրվա առթիվ Ալավերդու ակումբականները տեսահանդիպում են ունեցել «Մարզերի երեխաները մարզերում» (ՄԵՄ) սոցիալ-հասարակական կազմակերպության Լոռու մասնաճյուղի ղեկավար հետ։ Ակումբականները պատրաստել են յուրահատուկ ժամացույց, որի վրա ամփոփված են ակումբում կարևոր արժեքները։ Ակումբականները շարունակել են ստեղծել հետաքրքիր և կարևոր հոդվածներ։ Կրետե հոդվածը ճանաչվել է «Շաբաթվա հոդված»։ Ակումբականները գրել են վերջին շրջանում ինստագրամում մեծ ճանաչում ունեցող հայկական ծագմամբ երգիչների մասին։

Ստեփանակերտի վիքիակումբականները դեկտեմբերի 16-ին հյուրընկալել Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանին, ում հետ խոսեցինք Արցախի մասին հոդվածները բարելավելու ուղիների և մասնագիտական կողմնորոշման մասին: Իսկ նրա մասին հոդվածը ստեղծեց ակումբականներից մեկի կողմից:

Ակումբականները ամսվա ընթացքում ունեցել են 3 նոր մասնակիցներ։ Ամսվա ընթացքում ցուցաբերել են լավ արդյունք և ստեղծել են ավելի քան 248 հոդված։

Վիքիակումբ Բայթեր+ (պ) Բայթեր- (պ) Խմբագրումներ (պ) Հոդվածներ (պ) Բայթեր+ (դ) Բայթեր- (դ) Խմբագրումներ (դ) Ստեղծված (դ) Սրբագրված (դ) Հաստատված (դ)
Ալավերդի 229066 -9075 166 36 0 0 0 0 0 0
Չարենցավան 59047 -724 24 5 0 0 0 0 0 0
Արևածագ 242070 -569 97 14 0 0 0 0 0 0
Գորիս 141531 -1152 217 18 0 0 0 0 0 0
Դդմաշեն 44134 -316 20 3 114954 0 62 41 61 0
Լեռնապատ 1100615 -28373 1148 88 6514 0 2 2 0 0
Կողբ 0 0 1 0 31994 -855 18 5 0 13
Հացիկ 207081 -3115 90 29 0 0 0 0 0 0
Ստեփանակերտ 365673 -2583 96 27 0 0 0 0 0 0
Քարվաճառ 83713 0 29 10 0 0 0 0 0 0
Արճիս 2754 0 7 1 239 -112 106 0 0 106
Բերդ 0 0 0 0 14043 -317 40 0 35 0
Վերին Կարմիրաղբյուր 265753 -672 37 11 0 0 0 0 0 0
Կիրանց 45026 -439 44 6 70169 -102 33 23 32 0
Ընդամենը 2786463 -47018 1976 248 237913 -1415 263 71 128 119