Հաշվետվություն/2021-11
CEE Online Meeting 2021 - Meet for a Better Future!
Վիքիպեդիայի ուսուցումը Հայաստանում
Նոյեմբերի 5-ին մեկնարկեց Wikimedia CEE Online Meeting 2021 - Meet for a Better Future! ամենամյա համաժողովը, որն այս տարի իրականացվում էր առցանց:
Այս տարի հայկական վիքիհամայնքից համաժողովին մասնկացում էին Վիքիմեդիա Հայաստանի աշխատակիցները՝ հանդես գալով «Վիքիպեդիայի ուսուցումը Հայաստանում» ելույթով՝ ներկայացնելով կազմակերպության՝ Վիքիպեդիայի ուսուցման երկարամյա փորձը:
Ինչպես նախապատրաստական աշխատանքների ժամանակ էր որոշվել, յուրաքանչյուր խոսնակ մանրամասն ներկայացրեց Վիքիպեդիայի ուսուցման նախապատմությունը, կատարված առաջին քայլերն ու թիրախային խմբերի ընտրությունը, Վիքիպեդիայի դասընթացների ընդլայնումը՝ դասընթացները տարածելով նաև այլ նախագծերի վրա (օրինակ՝ «Ֆինանսատնտեսական վիքիամիս» նախագիծ): Հետաքրքիր վերլուծություն կատարվեց տարիների ընթացքում ունեցած լավագույն փորձերի և ձախողումների ու քաղած դասերի վերաբերյալ: Ելույթն ավարտվեց Քովիդ-19-ով պայմանավորված փոփոխությունների վերլուծությամբ, դրա ստեղծած հնարավորությունների և սահմանափակումների ներկայացմամբ:
Ելույթը լսելու համար միացել էր շուրջ 30 հոգի տարբեր երկրների վիքիհամայնքներից:
Խաչատրյանական օրեր Վիքիպեդիայում
Բացի 45 րոպե տևողությամբ դասախոսությունից հնարավոր էր նաև ներկայացնել 5 րոպե տևողությամբ «կայծակնային ելույթ» (lightning talk)՝ շատ հակիրճ ներկայացնելով որևէ նախագիծ, գործիք կամ որևէ գաղափար: Օգտագործելով այս ձևաչափը Մհեր Բեքարյանը ներկայացրեց ընթացիկ մի նախագիծ՝ «Խաչատրյանական օրեր Վիքիպեդիայում», որը երկարաժամկետ է իր բնույթով:
Ելույթի ընթացքում ներկայացվեց ոչ միայն նախագիծն ու դրա նպատակը, այլև համագործակցության հնարավորությունները այլ վիքիհամայնքների հետ՝ թարգմանելու և ներկայացնելու Արամ Խաչատրյանի և նրա գործունեության մասին հավաստի տեղեկությունները այլալեզու Վիքիպեդիաներում: Ելույթից հետո որոշ վիքիհամայնքի ներկայացուցիչներ հույս հայտնեցին, որ առաջիկայում հնարավոր կլինի սկսել նման համագործակցություն:
«Վիքին սիրում է հուշարձաններ 2021» ամփոփում
2021 թվականի նոյեմբեր ամսին Վիքիմեդիա Հայաստանը սկսեց Վիքին սիրում է հուշարձաններ 2021 լուսանկարչական մրցույթի գնահատման փուլը։
2021 թվականի սեպտեմբեր ամսին ՎՍՀ հայկական մրցույթի մասնակիցները Վիքիպահեստ էին վերբեռնել Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկերից 5668 հուշարձանի լուսանկար։
Գնահատման փուլին նախորդեց մրցակցային լուսանկարների ընտրությունը։ Տարբեր կամավոր մասնակիցներ բազմաթիվ լուսանկարներից հեռացրին խոտանը՝ կոմպոզիցիայով սխալ, թեք, առաջին պլանում մարդկան առկայությամբ, մշակումով չափը անցած, ոչ շահեկան լուսանկարները։ Ընտրելիս ուշադրություն է դարձվել նաև լուսանկարների չափերին, բացատրությունների և պետական հուշարձանի համարի առկայությանն ու դրա հավաստիությանը։
Ընտրված լուսանկարները գնահատել է ժյուրին, որի անկողմնակալությունն էլ ավել ապահովելու համար ներգրավվել էին նաև երկու ակտիվ մասնակից միջազգային վիքի հանրությունից։ Գնահատումն անցավ երեք փուլով և ընտրվեցին վեց մասնակցի տասը լուսանկար, որոնք ներկայացվեցին միջազգային մրցույթի ժյուրիին։
Հաղթողներ
Զբոսանք աշխարհով։ Ասիա, Ավստրալիա և Օվկիանիա
Նոյեմբերի 6-ից 14 հայերեն Վիքիպեդիայում տեղի ունեցավ «Զբոսանք աշխարհով» նախագծի երրորդ փուլը, որի ժամանակ մասնակիցները հոդվածներ էին գրվում Ասիա, Ավստրալիա և Օվկիանա աշխարհամասերի մասին։
Այս փուլը նույնպես մեծ հետաքրքրություն էր առաջացրել խմբագիրների մոտ, որի մասին վկայում է նրանց ակտիվ մասնակցությունը։ Մասնակիցները եղել են ինչպես վիքիակումբներից, այնպես էլ ոչ ակումբական խմբագիրներ։
Ընդհանուր առմամբ փուլի ժամանակ հոդվածներ են ստեղծել 22 մասնակիցներ, որոնց համատեղ աշխատանքի արդյունքում ստեղծվել է 85 հոդված վերոնշյալ աշխարահամասի տարբեր երկրների քաղաքների մասին։ Այդ 85 հոդվածները բաշխվել են 21 պետությունների միջև։ Ընդհանուր առմամբ կատարվել է 756 434 բայթի ներդրում։
Վիքիակումբների հաշվետվություն
Նոյեմբեր ամսին ակումբականները հարստացրել են հայերեն Վիքիպեդիան, ամսվա ընթացքում ակումբականները ակտիվ են եղել նաև այլ նախագծերում։ Ակումբները կազմակերպել և իրականացրել են ներակումբական բազմաթիվ միջոցառումներ, մասնակցել են «Զբոսանք աշխարհով» նախագծի երրորդ փուլին։
Ստեփանակերտի վիքիակումբականները Քարվաճառի ակումբականների հետ համատեղ առցանց ձևաչափով դիտել են «Ջրահարսը Փարիզում» ֆիլմը, որից հետո ստեղծել են հոդվածներ ֆիլմի ու ֆիլմի դերասանների մասին: Ամսվա ընթացքում Արցախի մասին հոդվածների շարքը նույնպես շարունակվեց: Այս ամիս միահամուռ ուժերով ստեղծվել է Խնձորեկ, Աղդաբան գյուղերի մասին պատմող հոդվածները և բարելավվել Արփագետիկ, Կանաչ թալա հոդվածները:
Ալավերդու ակումբականները ամսվա ընթացքում իրականացրել են ամփոիչ վորքշոփ, որի ընթացքում ընտրվել են ամենաակտիվ ակումբականը ու լավագույն հոդվածները։ Նոյեմբերին միավորներով առաջատար մասնակիցը ակումբի կողմից ստացել է անվանական բաժակ։ Իսկ լավագույն հոդվածներն էին՝ Ախալթեքեյան ձի, Բիզնես գաղափար, Konfuz։
Ամսվա ընթացքում վերաբացվել է Չարենցավանի վիքիխմբակը և արդեն սկսել է ակտիվ աշխատանքը՝ ներգրավելով նոր մասնակիցների։ Ալավերդու վիքիակումբը Չարենցավանի վերաբացված խմբակի հետ շարունակում է «Վիքիընկեր2» նախագիծը։ Նոյեմբերին Ալավերդու վիքիակումբի մենթորները շարունակել են նորեկներին սովորեցնել խմբագրման գործիքները։
Ալավերդու ակումբը ավանդույթի համաձայն գրել է համատեղ նվեր-հոդված։ Ամսվա ընթացքում ակումբականները հրավիրել էին իրենց սիրելի ուսուցիչներին, որպեսզի նրանց պատմեն վիքիաշխարհի մասին։ Հանդիպման ընթացքում ակումբականները նախ ուսուցիչներին սովորեցրել են խմբագրման հիմնական կանոնները, ապա նրանց օգնությամբ ստեղծել կամ բարելավել են հետաքրքիր հոդվածներ (Հորդացում, Ողջի, Փաթիլ (գորիլա), Հոր և դստեր օր)։
Լեռնապատի ակումբականները նոյեմբերի 11-ին միասին բարելավել են Առնո Բաբաջանյանի մասին պատմող հոդվածը։ Ամսվա ընթացքում ակումբը վերսկսել է համագործակցությունը Լեռնապատի միջնակարգ դպրոցի հետ։ Նոյեմբերի 25-ին յոթերորդ դասարանի աշակերտներն իրենց բարելաված Հողաթափիկ ինֆուզորիա և Ինֆուզորիաներ հոդվածների հիման վրա կենսաբանության դասի ժամանակ իրենց դասընկերներին ներկայացրել են նոր թեման։
Հացիկի վիքիակումբը ամսվա ընթացքում ունեցել է 7 նոր մասնակից, որոնք ակտիվորոեն սկսել են աշխատել վիքիհարթակներում, ակումբկանները նաև ակտիվորեն մասնակցել են տարբեր նախագծերի։ Ընդհանուր առմամբ ամսվա ընթացքում վիքիակումբներն ունեցել են 11 նոր մասնակիցներ։
Վիքիակումբ | Բայթեր+ (պ) | Բայթեր- (պ) | Խմբագրումներ (պ) | Հոդվածներ (պ) | Բայթեր+ (դ) | Բայթեր- (դ) | Խմբագրումներ (դ) | Ստեղծված (դ) | Սրբագրված (դ) | Հաստատված (դ) |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ալավերդի | 287162 | -5224 | 168 | 32 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Չարենցավան | 66268 | -35 | 12 | 6 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Արևածագ | 232216 | -3487 | 116 | 20 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Գորիս | 110150 | -4419 | 175 | 14 | 0 | 0 | 2 | 0 | 0 | 2 |
Դդմաշեն | 278156 | -5543 | 111 | 20 | 232609 | -462 | 139 | 81 | 121 | 13 |
Լեռնապատ | 1114727 | -38519 | 1303 | 96 | 12562 | -2186 | 11 | 4 | 2 | 0 |
Կողբ | 122749 | -32 | 42 | 15 | 11244 | -1385 | 12 | 3 | 3 | 1 |
Հացիկ | 281221 | -1886 | 138 | 41 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Ստեփանակերտ | 274628 | -1775 | 51 | 20 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Քարվաճառ | 145485 | -14 | 37 | 21 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Արճիս | 3870 | 0 | 3 | 1 | 5101 | -472 | 52 | 1 | 4 | 48 |
Վերին Կարմիրաղբյուր | 100590 | -346 | 23 | 8 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Կիրանց | 200165 | -1750 | 82 | 10 | 158663 | -18 | 64 | 55 | 64 | 0 |
Ընդամենը | 3217387 | -63030 | 2261 | 304 | 420709 | -4523 | 285 | 144 | 194 | 64 |