Հաշվետվություն/2021-10

Վիքիմեդիա Հայաստան-ից
Jump to navigation Jump to search

Հնվ
Փետ
Մարտ
Ապր․
Մայ
Հուն
Հուլ
Օգստ
Սեպտ
Հոկտ
Նոյ
Դեկտ

2021
Հոկտեմբեր

Զբոսանք աշխարհով: Աֆրիկա

Հոկտեմբեր ամսին կայացավ «Զբոսանք աշխարհով» նախագծի երկրորդ փուլը, որը նվիրված էր Աֆրիկա աշխարհամասին։ Այս փուլի ընթացքում մասնակիցները հոդվածներ են ստեղծել Աֆրիկա աշխարհամասի պետությունների քաղաքների մասին։

Նախագծի երկրորդ փուլին միացել են 25 մասնակիցներ։ Մասնակիցները հայերեն Վիքիպեդիայում ստեղծել են 23 պետությունների քաղաքների մասին հոդվածներ։ Ընդհանուր առմամբ ստեղծվել է 121 քաղաքների մասին պատմող հոդվածներ։ Թարգմանությունները հիմնականում կատարվել են անգլերենից և ռուսերենից։

Նախագծին մասնակցել են ինչպես վիքիակումբականներ, այնպես էլ այլ խմբագիրներ, որոնք շատ մեծ հետաքրքրությամբ և ակտիվորեն ստեղծել են հոդվածներ առաջին օրվանից մինչև վերջին օրը։

Նախագծի երկրորդ փուլի շրջանակներում ստեղծված հոդվածներն ունեն ընդհանուր առմամբ 1 007 781 բայթ ծավալ։

Հայկական թեմատիկայով հոդվածների մրցանակաբաշխություն

Հոկտեմբերի 8-ին ամփոփվեցին «Հայաստանի ինտերնետ հանրություն» և «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունների՝ «․հայ» դոմենային տիրույթի ստեղծման 5-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում կազմակերպած խմբագրական մրցույթի արդյունքները։

Միջոցառումը տեղի ունեցավ «Հոլիդեյ ինն» հյուրանոցի կոնֆերանս-դահլիճում։ Մասնակցում էին կազմակերպությունների ներկայացուցիչները, մրցանակակիրները և այլ հետաքրքրված անձինք։

Դրամական մրցանակների արժանացան որակապես լավագույն երեք խմբագիրները, լավագույն երեք հոդվածների հեղինակները և լավագույն մարզիչը, ով մրցույթի երեք ամիսների ընթացքում սովորեցրել և ապա օգնել էր իր սանիկներին հոդվածների խմբագրման և հրապարակման ընթացքում։

Մրցանակաբաշխությունը կազմակերպել էր «Հայաստանի ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպությունը, որը տրամադրեց մասնակցության հավաստագրեր, փոքր նվերներ և 50-ից 100 հազար դրամանոց բանկային քարտ-նվերներ։

Մրցույթի ընթացքում 40-ից ավելի մասնակիցներ 722 հոդված են գրել Հայաստանի պատմության, հուշարձանների, բնակավայրերի և անձանց մասին։ Ելույթ ունեցողները ամփոփեցին և դրական գնահատեցին մրցույթի արդյունքները, հույս հայտնեցին, որ այն ավանդական կդառնա և կկրի շարունակական բնույթ։

Կրթությունն աշխարհի շուրջ

Հուլիս ամսվանից ընթացող Ամառային վիքիդասընթացի մասնակիցների շրջանում ընդհանուր ակտիվություն առաջացնելու նպատակով այս ամիս իրականացվեց «Կրթությունն աշխարհի շուրջ» խմբագրաթոնը։ Վերջինիս նպատակն էր զարգացնել Հայերեն Վիքիպեդիայում կրթության թեման ինչպես ընթացիկ դասընթացների մասնակիցների, այնպես էլ վիքիհամայնքի բոլոր ուսուցիչ-խմբագիրների և այլ խմբագիրների շնորհիվ։

Խմբագրաթոնը մեկնարկեց հոկտեմբերի 4-ին և տևեց մինչև հոկտեմբերի 12-ը։ Խմբագրաթոնի շրջանակներում մասնակցության համար գրանցվեցին 17 մասնակից։ Ընդհանուր առմամբ ստեղծվել է 23 հոդված, կատարվել բարելավումներ։

Նախապատրաստություն Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների առցանց հավաքին

Նոյեմբերի 5-7-ը նախատեսված էր կազմակերպել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների առցանց հավաք (CEE Online Meeting), որին որոշեց միանալ նաև Վիքիմեդիա Հայաստանը՝ ներկայացնելու տարբեր թիրախային խմբերի համար նախատեսված Վիքիպեդիայի դասընթացները։ Վիքիմեդիա Հայաստանի աշխատակազմը իր ելույթի համար որպես ձևաչափ ընտրեց 45 րոպե տևողությամբ դասախոսությունը՝ Վիքիդասընթացներին առավել մանրամասն և բազմակողմանի անդրադառնալու համար։

Նախատեսված էր, որ յուրքանչյուր խոսնակ ներկայացնելու է Վիքիդասընթացների տարբեր կողմերը՝ նախապատմություն, թիրախային խմբեր, Վիքիդասընթանցրի ընդլայնում, տարբեր տարիների վիքիդասընթացների լավագույն փորձերի և անհաջողությունների համեմատական վերլուծություն, Քովիդ-19-ով պայմանավորված փոփոխությունների առավելություններն ու թերությունները։ Թեմատիկ բաժանում կատարելուց հետո յուրաքանչյուր խոսնակ սկսեց աշխատել իր թեմայի բովանդակալից ներկայացման ուղղությամբ։

Առցանց հավաքի ձևաչափի համաձայն կարելի էր ներկայացնել ելույթը նաև նախապես ձայնագրված տարբերակով, ուստի ընտրվեց ձևաչափի հենց այդ տարբերակը։

Վիքիակումբների հաշվետվություն

Հոկտեմբեր ամսին ակումբականները ակտիվ մասնակցել են «Զբոսանք աշխարհով» նախագծին, որի ժամանակ ստեղծել են հոդվածներ Աֆրիկա աշխարհամասի քաղաքների մասին, ակումբականները նաև մասնակցել են «Կրթություն աշխարհի շուրջ» նախագծին։ Ամսվա ընթացքում ակումբականները ակտիվ են եղել նաև այլ նախագծերում։ Ակումբները կազմակերպել և իրականացրել են ներակումբական բազմաթիվ միջոցառումներ։

Լեռնապատի վիքիակումբը հոկտեմբերի հինգին անցկացրել է խմբագրաթոն՝ նվիրված ուսուցչի օրվան։ Հոկտեմբերի 8-ին ակումբում անցկացվել է խաղ-մրցույթ, որի ընթացքում մասնակիցներն ուղղել են հայերեն Վիքիպեդիայի տարբեր հոդվածներում առկա սխալներ։

Ալավերդու վիքիակումբականները տեսահանդիպում են ունեցել Չարենցավանի խմբակի անդամների հետ։ Խոսվել է Վիքիպեդիայում խմբագրելու կարևորության մասին և ներկայացվել է ակումբն ու նրա գործունեությունը, իսկ որպես ամփոփում՝ անցկացվել է հետաքրքիր վիքիխաղ։ Տեսահանդիպման ավարտին կազմվել են թիմեր, որպեսզի «Վիքիընկեր 2» նախագծի շրջանակներում ակումբի փորձառու մասնակիցները որպես մենթոր ուղղորդեն նորեկներին և սովորեցնեն խմբագրել։ Ամսվա ընթացքում մենթորներն ինտենսիվորեն աշխատել են իրենց նոր մասնակիցների հետ՝ նրանց օգնելով առաջին քայլերն անել վիքիաշխարհում։ Ամսվա սկզբին Ալավերդու ակումբում ընտրվել են նախորդ ամսվա երեք լավագույն հոդվածները, որոնք են՝ Սկոլեցիֆոբիա, Նյու Մեքսիկոյի դրոշ, Չարլզ Մակինթոշ։

Գորիսի ակումբականները շարունակել են հոդվածներ ստեղծել հայերեն Վիքիպեդիայում, ինչպես նաև ամսվա ընթացքում ունեցել են երկու հանդիպում այլ դպրոցների աշակերտների հետ, որոնց ներկայացվել է Վիքիպեդիան և Վիքիակումբները։

Ստեփանակերտի ակումբականները այս ամիս սկսել են բարելավել Արցախի մասին պատմող հոդվածները։ Ամսվա ընթացքում բարելավվել է Հադրութի, Այգեստանի, Սարինշենի, Հադրութի շրջանի Վանք գյուղի, Գառնաքարի, Չլդրանի մասին պատմող հոդվածները։

Ակումբները ամսվա ընթացքում ակտիվ են եղել նաև Վիքիադարանում՝ շարունակելով իրենց աշխատանք։ Այս ամիս ակումբներին միացել են նոր մասնակիցներ, որոնցից 4-ը իրենց աշխատանքները շարունակում են Վիքիդարանում։

Վիքիակումբ Բայթեր+ (պ) Բայթեր- (պ) Խմբագրումներ (պ) Հոդվածներ (պ) Բայթեր+ (դ) Բայթեր- (դ) Խմբագրումներ (դ) Ստեղծված (դ) Սրբագրված (դ) Հաստատված (դ)
Ալավերդի 231623 -10237 154 22 0 0 0 0 0 0
Արևածագ 49994 -563 105 3 0 0 0 0 0 0
Գյումրի (Խրիմյան Հայրիկ 46) 1168 -184 14 0 0 0 0 0 0 0
Գորիս 205532 -7095 191 19 0 0 0 0 0 0
Դդմաշեն 302216 -31385 131 24 165196 -1253 119 51 74 44
Լեռնապատ 1327099 -110607 954 128 20665 -1156 11 6 7 0
Կողբ 41282 -241 8 7 53465 -3726 29 13 0 27
Հացիկ 337403 -2088 102 35 0 0 0 0 0 0
Ստեփանակերտ 192655 -508 53 17 0 0 0 0 0 0
Քարվաճառ 152237 -199 32 17 0 0 0 0 0 0
Արճիս 42101 -4 21 5 0 0 0 0 0 0
Գանձաքար 41865 0 36 8 0 0 0 0 0 0
Վերին Կարմիրաղբյուր 174378 -128 46 11 0 0 0 0 0 0
Կիրանց 41141 -177 36 5 263012 -910 108 89 106 0
Ընդամենը 3141296 -163416 1884 301 502938 -7045 269 159 187 71