Հաշվետվություն/2021-06

Վիքիմեդիա Հայաստան-ից
Jump to navigation Jump to search

Հնվ
Փետ
Մարտ
Ապր․
Մայ
Հուն
Հուլ
Օգստ
Սեպտ
Հոկտ
Նոյ
Դեկտ

2021
Հունիս

Վիքին սիրում է Երկիրը

2021 թվականի հունիսին՝ երրորդ անգամ, Վիքիմեդիա Հայաստանը միացավ «Վիքին սիրում է Երկիրը» 2021 լուսանկարչական մրցույթին։ Պայմանավորված 2021 դեռևս պահպանված COVID-19 համավարակի տարածմամբ՝ Վիքիմեդիա Հայաստանը մրցույթի մասնակիցներին խնդրել էր զգույշ լինել միջանձնային հարաբերություններում՝ անհրաժեշտության դեպքում կրելով դիմակ։

ՀՀ բնության հուշարձանները 232-ն են, և դրանց ցուցակները, առանձնացված ըստ Հայաստանի մարզերի, նախապես տեղադրվել էին միջոցառման էջերում։ Օգնության համար մրցույթի էջում տեղադրված էին նաև Հայաստանի բոլոր արգելոցների և ազգային պարկերի մասին հոդվածների հղումները։

Հունիս ամսվա ընթացքում Վիքիպահեստ են վերբեռնվել է ՀՀ բնության հուշարձանների ցանկերում եղած օբյեկտների 6124 լուսանկար։ Հուլիս ամսվա ընթացքում դրանք կֆիլտրվեն, կհեռացվեն ակնհայտ անորակ, չհամարակալված և սխալ վերնագրերով լուսանկարները, իսկ հետո կփոխանցվեն ժյուրիին։

Հանդիպում Վիքիմեդիա հիմնադրամի կրթական ծրագրերի մասնագետի հետ

Վիքիմեդիա Հայաստանը արդեն երկար ժամանակ է, ինչ կազմակերպում է Վիքիդասընթացներ։

Դասընթացների էլ ավելի արդյունավետ կազմակերպման, նոր մասնակիցների ներգրավման, գաղափարների և փորձի փոխանակման նպատակով կազմակերպվեց հանդիպում Wiki Education ծրագրի գլխավոր տնօրեն, փոխտնօրեն (Chief Programs Officer, Deputy Director at Wiki Education) ԼիԱննա Դեվիսի հետ։

Հանդիպումը տեղի ունեցավ 2021 թվականի հունիսի 17-ին Զում հավելվածի միջոցով։ Հանդիպմանը մասնակցել են Վիքիմեդիա Հայաստանի նախագահ Սուսաննա Մկրտչյանը, Վիքիդասընթացների համակարգող Վիոլլա Մոսիկյանը և գրեթե բոլոր Վիքիմարզիչները։

Վիքիմեդիա Հայաստանի կողմից մասնակիցներին ԼիԱննան ներկայացրեց Wiki Edu ծրագիրը։ Խոսեց այն մասին, թե ինչպես և ինչ ծրագրերի, կայքերի միջոցով են կազմակերպում դասըթացները, ովքեր են ներգրավված։ Սահիկաշարի և ներկայացման ավարտից հետո խոսվեց Հայաստանում և հայերեն Վիքիպեդիայում դասընթացների կազմակերպման հնարավոր նմանատիպ և այլ տարբերակների մասին, և թե ինչպես կարող ենք թարգմանել անհրաժեշտ էջերը, ստեղծել մեր դաշբորդը։

Ֆինանսատնտեսական վիքիամիս

ՀՀ Կենտրոնական բանկը և Վիքիմեդիա Հայաստանը համագործակցությամբ իրականացրել են Ֆինանասատնտեսական Վիքիամիս ծրագիրը։ Նախագծին մասնակցել է 40 մասնակից, շատերը՝ նորեկներ։ Մասնակիցների գերակշիռ մասը ֆինանսատնտեսական ոլորտի ուսանողներ և աշխատակիցներ էին։

Ծրագրի նորեկ մասնակիցների համար կազմակերպվել է կարճաժամկետ Վիքիդասընթաց մայիսի 20-ից մայիսի 30-ը, որի շրջանակներում մասնակիցները սովորել են խմբագրել Վիքիպեդիայում, ծանոթացել խմբագրաթոնների մասնակցության կանոններին։ Ուսուցման նպատակով ներգրավվել է 6 Վիքիմարզիչ։

Ընդհանուր առմամբ խմբագրվել է 120 թեմատիկ հոդվածներ, 2134904 բայթ ծավալով։ Խմբագրված հոդվածներից 61-ը նոր ստեղծված հոդվածներ են։

Լուսանկարչական վիքիարշավ

Հունիսի 13-ին՝ Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ, մի խումբ վիքիլուսանկարիչներ մեկնեցին Սևան և Դիլիջան ազգային պարկեր լուսանկարելու։ Արշավի շրջանակներում վիքիլուսանկարիչները նաև այցելեցին «Կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոն»՝ լուսանկարելով ազնվացեղ կենդանիներին։

Այս նախաձեռնության նպատակն էր արշավի ընթացքում վերոնշյալ պարկերում արված բնության պատկերներով հարստացնել Վիքիպահեստը։ Սրա շնորհիվ մասնակիցները նաև իրենց ներդրումն էին ունենալու «Վիքին սիրում է Երկիրը» լուսանկարչական մրցույթում։

Արշավից հետո մասնակիցները լուսանկարները վերբեռնեցին Վիքիպահեստ «Վիքին սիրում է Երկիրը» լուսանկարչական միջազգային մրցույթին մասնակցության նպատակով։ Լուսանկարչական վիքիարշավին մասնակցել է 15 վիքիլուսանկարիչ, ովքեր միասին բեռնել են ավելի քան 1000 լուսանկար։

Խաչատրյանական օրեր Վիքիպեդիայում

Հունիսի 21-ից Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը և «Վիքիմեդիա Հայաստանը» Հայերեն Վիքիպեդիայում և քույր նախագծերում սկսել են «Խաչատրյանական օրեր Վիքիպեդիայում» նախաձեռնությունը։ Համագործակցությունը երկարաժամկետ է և նպատակ ունի լրացնել Արամ Խաչատրյանին վերաբերող բացը հայերեն վիքինախագծերում, ավելացնել որակյալ, մասնագիտական բովանդակությունը և հետագայում այդ ամենը թարգմանել այլ լեզուներով Վիքիպեդիաներում։

Նախագիծն սկսելու ամսաթիվը՝ հունիսի 21-ը, 1941 թվականին Ե․ Վախթանգովի անվան թատրոնում կայացած «Լերմոնտով» ներկայացման մեջ հնչած Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» նվագախմբային սյուիտի առաջնախաղի 80-ամյակի օրն է։

Նախատեսվում է նախագիծն իրականացնել ողջ 2021 թվականի ընթացքում։

Վիքիակումբների հաշվետվություն

Հունիս ամսվա ընթացքում ակումբները կազմակերպել և իրականացրել են ներակումբային միջոցառումներ, ինչպես նաև ակտիվ մասնակցություն են ունեցել վիքիհարթակներում և մասնակցել են տարբեր վիքինախագծերի։

Հացիկի ակումբականները սկսել են նոր նախագիծ՝ «Բացահայտենք Հայաստանը» խորագրով, որի նպատակն է արշավների և քայլարշավների միջոցով բացահայտել Հայաստանը, լուսանկարել, լուսանկարները բեռնել Վիքիպահեստ (այս անգամ «Վիքին սիրում է Երկիրը» նախագծի շրջանակներում)։ Ակումբականները բացահայտումների շարքը սկսել են Շիրակի մարզից։ Հուլիսի 22-ին քայլարշավ է տեղի ունեցել դեպի «Ծակ քար» սրբատեղի, Դավթի աղբյուր, Կարմրաքար՝ հասնելով մինչ Կարմրաքարի և Լեռնուտի միջև գտնվող փոքրիկ լճակը, ճանապարհին կատարված նկարները վերբեռնվել են վիքիպահեստ ՎՍԵ մրցույթի շրջանակներում։

Լեռնապատի վիքիակումբականները մասնակցել են «Խաչատրյանական օրեր» նախագծին, որի շրջանակներում չորս մասնակից գրել է տասը հոդված այն ֆիլմերի մասին, որոնցում օգտագործվել է Արամ Խաչատրյանի երաժշտությունը։ Ակումբականները շարունակել են կարգավիճակի ներկայացվելիք հոդվածների բարելավումը։ Այս ամիս համատեղ բարելավվել է

«Կովկասի գերուհին կամ Շուրիկի նոր արկածները» հոդվածը, որը ներկայացվելու է կարգավիճակի։

Քարվաճառի վիքիակումբը հունիս ամսին շարունակել է առցանց թարգմանությունները: Շաբաթը երեք անգամ զում հարթակով միանալով` մասնակիցները հոդվածներ են թարգմանել Անգլերեն Վիքիպեդիայից, իսկ շաբաթվա մեջ մեկ անգամ` Ռուսերեն Վիքիպեդիայից: Հունիսի վեցին կազմակերպվել է հանդիպում քարվաճառցի դպրոցականների հետ Երևանում, որի ընթացքում ակումբականները այցելել են Երևանի ժողովրդական արվեստների թանգարան և Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն: Ստեփանակերտի վիքիակումբը ամսվա ընթացքում ունեցել է հանդիպում ԻնստիգեյթՄոբայլի Ստեփանակերտի գրասենյակի տնօրենի հետ, ով ակումբականներին ներկայացրել է ՏՏ ոլորտին վերաբերող հետաքրքիր փաստեր։ Ալավերդու վիքիակումբը շարունակել է ստեղծել հոդվածներ ամսվա կարևոր օրերի մասին, այդ թվում՝ Արյան դոնորի համաշխարհային օր (հունիսի 14), Սքեյթբորդինգի համաշխարհային օր (հունիսի 21), Աստերոիդի օր (հունիսի 30)։ Հունիսի 1-ի առթիվ ակումբականները պատրաստել են գունագեղ պաստառ։ Հունիսի 14-ին լրացավ ակումբի ծննդյան տարեդարձը, որի առթիվ ակումբականները վիքիտուր էին կազմակերպել դեպի Գյումրի։

Այս ամիս ակումբներին են միացել 6 նոր մասնակիցներ։

Վիքիակումբների վիճակագրություն

Վիքիակումբ Մասնակիցներ Բնակչություն Բայթեր+ (պ) Հոդվածներ (պ) Բայթեր+ (բ) Հոդվածներ (բ) Բայթեր+ (դ) Ստեղծված (դ) Սրբագրված (դ) Հաստատված (դ)
Ալավերդի 40 13000 271395 27 0 0 0 0 0 0
Արևածագ 66 960 49970 7 0 0 0 0 0 0
Գորիս 51 20300 452718 78 0 0 0 0 0 0
Դդմաշեն 25 2876 327218 28 0 0 152159 48 72 6
Լեռնապատ 114 2279 1188627 105 0 0 41621 9 4 0
Կողբ 58 5300 62995 5 0 0 83753 21 3 26
Հացիկ 18 1044 519595 50 0 0 0 0 0 0
Ստեփանակերտ 38 55200 251692 21 0 0 0 0 0 0
Քարվաճառ 26 500 525393 58 0 0 0 0 0 0
Արճիս 11 1109 93219 14 0 0 50 0 8 30
Նոյեմբերյան (ավագ դպրոց) 16 5000 358670 43 0 0 0 0 0 0
Վերին Կարմիրաղբյուր 8 1837 212180 8 0 0 0 0 0 0
Մրգավան 61 1725 5905 1 0 0 3619 1 1 0
Ընդամենը 711 268329 4319940 445 0 0 281910 79 88 62