Jump to content

Վիքիմեդիա Հայաստան

Վիքիմեդիա Հայաստան-ից
This page contains changes which are not marked for translation.
Վիքիմեդիա Հայաստան
Ընթացիկ վիքինախագծեր և միջոցառումներ

«Վիքիմեդիա Հայաստանը» նոյեմբեր ամսին և Սլովենիայի վիքիպեդիացիների օգտատերերի խմբի հետ սկսել են համատեղ խմբագրաթոն։ Նախագիծը կմիավորի երկու համայնքների խմբագիրներին՝ Հայաստանին և Սլովենիային վերաբերող հանրագիտարանային բովանդակություն ստեղծելու և բարելավելու համար: Երկու երկրների միջև համատեղ նախագիծ իրականացնելու գաղափարը ծագել է CEE Peer Learning Exchange շրջանակում:

«Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն և «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունը համագործակցությամբ նոյեմբերի 10-ից դեկտեմբերի 10-ը սկսել են «Ինտերնետի կառավարումը. ինչ է, ով է» խմբագրաթոն-մրցույթը։ Նախագծի շրջանակում գրելու և բարելավելու ենք Վիքիպեդիայի հոդվածները համացանցի, ինտերնետի կառավարման և համապատասխան կազմակերպությունների մասին, որպեսզի հանրությունը հայերենով կարողանա մատչելի տեղեկություններ ստանալ տերմինների և հասկացությունների մասին։



Նվիրաբերել

Մեր գործունեությունը հիմնված է նվիրաբերումների վրա։ Նվիրաբերելով Վիքիմեդիա Հայաստանին՝ Դուք նպաստում եք ազատ բովանդակության տարածմանը, հայերենի ու Հայաստանում կրթության զարգացմանը։

Նվիրաբերել

(օրվա առավելագույն նվիրաբերումների ծավալը՝ 300,000 դրամ)
Ինչպես դառնալ անդամ

1. Ներբեռնեք դիմումի ձևը
2. Լրացրեք և ստորագրեք
3. Առձեռն հանձնեք կազմակերպությունում, կամ ուղարկեք փոստային ծրարով, կամ տեսածրված տարբերակն ուղարկեք Խորհրդի board@wikimedia.am էլ․ փոստի հասցեին:

Մեր տվյալները
«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական ՀԿ
Երևան 0023, Արշակունյաց 4 (Մամուլի շենք, 4-րդ հարկ)
info@wikimedia.am
http://wikimedia.am
+374 41118800
Համայնքային հանդիպումներ
Սոցիալական մեդիա

Հետևի՛ր մեզ սոցիալական մեդիայում։

Ֆեյսբուք