Հաշվետվություն/2021-04
«Աշխարհի հայտնի մարդիկ» խմբագրաթոն
«Վիքիմեդիա Հայաստան» ԳՀԿ-ը վիքիակումբների շրջանակներում ապրիլի 9-23-ը կազմակերպել էր նոր մրցույթ-խմբագրաթոն՝ «Աշխարհի հայտնի մարդիկ» վերնագրով։ Մրցույթի նպատակն էր համատեղ թիմային աշխատանքի միջոցով Հայերեն Վիքիպեդիայում նոր հոդվածներ ստեղծել աշխարհի տարբեր ազգությունների մարդկանց մասին՝ փորձելով ապահովել աշխարհագրական բազմազանությունը ստեղծված հոդվածների մեջ։
Մրցույթը բաժանված էր երեք փուլի՝ յուրաքանչյուրը 5 օր տևողությամբ։ Ամեն փուլ նվիրված էր որևէ աշխարհամասի տրված մասնագիտությունների տեր անձանց։ Մրցությին մասնակցել են ակումբների կողմից կազմված 5 հոգանոց թիմեր։ Յուրաքանչյուր ակումբ կարող էր ներկայացնել մեկից ավելի թիմ։ Մասնակիցները շատ մեծ ոգևորվածությամբ են ընդունել նոր նախագծի գաղափարը և շատ ակտիվ մասնակցություն են ունեցել։
Առաջին փուլում մասնակիցները ստեղծել են հոդվածներ Ամերիկա աշխարհամասի ճանապարհորդների, ծովագնացների և գյուտարարների մասին, երկրորդ փուլի ընթացքում մասնակիցները ստեղծել են հոդվածներ Աֆրիկա աշխարհամասի գրողների մասին, իսկ երրորդ փուլի ժամանակ ստեղծվել են հոդվածներ Ասիա և Ավստրալիա ու Օվկիանիա աշխարհամասի քաղաքական գործիչների և արվեստագետների մասին։
Մրցույթին մասնակցել են 11 թիմերի ընդհանուր 53 մասնակից։ Մասնակիցների ստեղծած հոդվածները ստուգվել են իրենց ակումբավարների կողմից։ Մրցույթի ընթացքում մասնակիցներին տրամադրվել են համապատասխան թեմաներին վերաբերվող ցանկեր։
Մրցույթի արդյունքում մասնակիցների կողմից ստեղծվել է 480 հոդված Հայերեն Վիքիպեդիայում՝ ընդհանուր 3 747 874 բայթ ծավալով։ Խմբագրաթոնի ընթացքում մասնակիցների կողմից ստեղծվել է 64 հոդված կանանց մասին։ Մրցույթի ժամանակ կարևորություն է տրվել թիմային աշխատանքին, ստեղծված հոդվածների որակին, քանակին, կատարված աշխատանքի ծավալին և համապատասխանությանը մրցույթի թեմային։ Խմբագրաթոն-մրցույթի արդյունքում Հայերեն Վիքիպեդիայում ստեղծվել է 142 նոր հոդված Ամերիկա աշխարհամասի, 157 հոդված Աֆրիկա աշխարհամասի և 181 հոդված Ասիա, Ավստրալիա և Օվկիանա աշխարհամասի անձանց մասին։
«Էներգաարդյունավետությանը և վերականգնվող էներգիային նվիրված խմբագրաթոնի» մրցանակաբաշխություն
«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական ՀԿ-ն և Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոնը #Էներգաիրազեկ նախաձեռնության շրջանակում մարտի 1-ից կազմակերպել էին էներգաարդյունավետությանը և վերականգնվող էներգիային նվիրված բաց խմբագրաթոն։
Ապրիլի 23-ին Վիքիմեդիա Հայաստան / Wikimedia Armenia-ի գրասենյակում էներգիայի արդյունավետ օգտագործման ու էներգախայողության խմբագրաթոնի կազմակերպիչները՝ Վիքիմեդիա Հայաստանը և Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոնը հայտարարեցին մրցույթի արդյունքները, մասնակիցներին և հաղթողներին հանձնեցին հավաստագրեր և թեմատիկ նվերներ։
Միջոցառման ընթացքում խոսվեց Էներգաարդյունավետության և էներգախնայողության կարևորության մասին, դրանց և բնապահպանության կապի մասին։ Հատուկ նշվեց այն դերի մասին, որ կարող են Վիքինախագծերը ունենալ բնապահպանական շարժման մեջ։ Խմբագրաթոնում լավ ցուցանիշների հասած մասնակիցները ներկաների հետ կիսվեցին իրենց դրական փորձով։ Բացակա խմբագիրներին նվերներն ու մրցանակները ուղարկվեցին փոստով։
Միջոցառումն անցկացվեց՝ պահպանելով COVID-19 համավարակի ժամանակ առողջապահական պահանջները․ բոլոր մասնակիցները ջերմաչափվեցին և կրում էին դիմակներ։ Պահվեց սոցիալական հեռավորությունը։
Վիքիակումբների հաշվետվություն
Ապրիլ ամսվա ընթացքում վիքակաումբները մասնակցել են հատուկ իրենց համար կազմակերպված «Աշխարհի հայտնի մարդիկ» խմբագրաթոն-մրցույթին, ինչպես նաև «Շաբաթը մեկ հոդված», «CEE Spring 2021» նախագծերին։ Ակումբները կազմակերպել և իրականացրել են ներակումբական բազմաթիվ միջոցառումներ։ Այս ամիս ակումբներին են միացել 5 նոր մասնակիցներ։ Ակումբները շատ ակտիվ են եղել վիքիհարթակներում։
Քարվաճառի վիքիակումբը շարունակել է ամսվա ընթացքում իրականացնել առցանց թարգմանչական աշխատանքները։ Ապրիլի 29-ին՝ Պարի միջազգային օրը, ակումբի ավանդույթի համաձայն կազմակերպվել է առցանց «Հանդիպում արվեստի հետ» միջոցառումը, որի ժամանակ ակումբականներից Գայանե Մարգարյանը մյուս խմբագիրներին պատմել է աշխարհահռչակ «Ժիզել» բալետի, դրա բեմադրության, խորեոգրաֆիայի մասին։
Հացիկի վիքիակումբականները շարունակել են Շիրակի մարզային գրադարանի հետ համագործակցությունը․ այս անգամ արդեն նրանց հրավերով մասնակցել են Ռաքել Պալացիոյի «Հրաշքը» վեպի քննարկմանը, որին ներկա էին նաև հոգեբաններ, լոգոպեդներ, իրավաբաններ, նաև գրադարանի տնօրինությունը։ Ապրիլի մեկին ակումբնականները փակցրել են Վիքիմեդիա Հայաստանի տրամադրած «Խոսող Վիքիպեդիա» QR կոդ պարունակող վահանակները։
Ապրիլի 7-ին Լեռնապատի ակումբում անցկացվել է փոքրիկ միջոցառում՝ նվիրված մայրության և գեղեցկության տոնին, որի ավարտից հետո մասնակիցները համատեղ խմբագրել են թեմատիկ հոդված։ Մասնակիցների նախաձեռնությամբ ակումբը սկսել է բարելավել կամ ստեղծել կարևոր և ծավալուն հոդվածներ, որոնք նախատեսվում է ներկայացնել կարգավիճակ ստանալու համար։ Արդեն բարելավվել են Լուկա Մոդրիչ և Վլադիմիր Վիսոցկի հոդվածները։
Ալավերդու վիքիակումբը մեկնարկել է նոր նախագիծ՝ #վիքիտուր խորագրով, որի շրջանակներում ակումբականները այցելելու են քաղաքի տարբեր կառույցներ։ Դա նպաստում է ակումբի տեսանելիության մեծացմանը, ինչպես նաև ակումբականները հնարավորություն են ստանում ծանոթանալու տարբեր մասնագետների հետ։ Առաջին այցը եղել է Ալավերդու Սայաթ-Նովայի անվան համար 8 ավագ դպրոց։ Հանդիպման ընթացքում մասնակիցներին ներկայացվել է ակումբի գործունեության, հիմնական նախագծերի մասին։ Այդ հանդիպումից հետո ակումբը համալրվել է նոր մասնակցով։ Ապրիլին ակումբը շարունակել է ստեղծել ամսվա կարևոր օրերի մասին պատմող հոդվածները, այդ թվում՝ Ռուանդայում ցեղասպանության հիշատակի միջազգային օր (ապրիլի 7), Ֆիններենի օր (ապրիլի 9), Մարդու՝ տիեզերք թռչելու միջազգային օր (ապրիլի 12)։
Մամուլի անդրադարձ
Այս ամիս Վիքիմեդիա Հայաստանը մեկ հոդված է ներկայացրել Վիքիմեդիա Հիմնադրամի կրթական ամսագրում։ Բրյուսովի պետական համալսարանի հետ համագործակցության շրջանակներում տարբեր ֆակուլտետների և բաժինների մի խումբ ուսանողներ իրենց ձեռքբերումներն ու տպավորություններն են ներկայացրել Վիքիմեդիա Հիմնադրամի կրթական ամսագրում հրապարակված «Համագործակցություն Բրյուսովի պետական համալսարանի հետ» հոդվածում։
Վիքիակումբների վիճակագրություն
Վիքիակումբ | Մասնակիցներ | Բնակչություն | Բայթեր+ (պ) | Բայթեր- (պ) | Խմբագրումներ (պ) | Հոդվածներ (պ) | Բայթեր+ (բ) | Բայթեր- (բ) | Խմբագրումներ (բ) | Հոդվածներ (բ) | Բայթեր+ (դ) | Բայթեր- (դ) | Խմբագրումներ (դ) | Ստեղծված (դ) | Սրբագրված (դ) | Հաստատված (դ) |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ալավերդի | 40 | 13000 | 1038320 | -5576 | 546 | 118 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Արևածագ | 66 | 960 | 169784 | -9939 | 599 | 44 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Գորիս | 50 | 20300 | 308712 | -230 | 227 | 46 | 5 | 0 | 1 | 0 | 563 | -340 | 9 | 0 | 7 | 1 |
Դդմաշեն | 25 | 2876 | 891384 | -18227 | 393 | 55 | 0 | 0 | 0 | 0 | 150619 | -329 | 103 | 53 | 95 | 7 |
Լեռնապատ | 113 | 2279 | 1964706 | -84145 | 1053 | 147 | 0 | 0 | 0 | 0 | 161363 | -59029 | 117 | 29 | 84 | 21 |
Կողբ | 60 | 5300 | 794354 | -311 | 129 | 117 | 0 | 0 | 0 | 0 | 54538 | -2388 | 28 | 13 | 16 | 5 |
Հացիկ | 17 | 1044 | 840129 | -775 | 175 | 88 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Սպիտակ | 48 | 13000 | 9537 | 0 | 1 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Ստեփանակերտ | 23 | 55200 | 57803 | -2322 | 28 | 5 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Քարվաճառ | 25 | 500 | 1154560 | -12414 | 301 | 183 | 1 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Արճիս | 11 | 1109 | 74178 | -14 | 25 | 9 | 0 | 0 | 0 | 0 | 329 | -5 | 18 | 0 | 0 | 18 |
Բերդ | 25 | 7800 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 6944 | -24 | 12 | 0 | 7 | 0 |
Գանձաքար | 6 | 3656 | 11084 | 0 | 3 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Նոյեմբերյան (2-րդ դպրոց) | 15 | 5000 | 6 | -2 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Նոյեմբերյան (ավագ դպրոց) | 16 | 5000 | 28588 | -2 | 2 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Վերին Կարմիրաղբյուր | 8 | 1837 | 256634 | -13 | 47 | 15 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Կիրանց | 12 | 298 | 37305 | -2171 | 21 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 67220 | -106 | 26 | 23 | 26 | 0 |
Մրգավան | 61 | 1725 | 18078 | 0 | 4 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | -18 | 3 | 0 | 0 | 3 |
Ընդամենը | 695 | 268329 | 7655162 | -136141 | 3557 | 835 | 6 | 0 | 2 | 0 | 441576 | -62239 | 316 | 118 | 235 | 55 |