Հաշվետվություն/2021-09
Վիքիպեդիայի առցանց դասընթացի ամփոփում
Վիքիմեդիա Հայաստանն արդեն երկար տարիներ է, ինչ կազմակերպում է Վիքիդասընթացներ: Վիքիդասընթացի շնորհիվ համայնքն ընդլայնվում է, ավելանում նոր գաղափարների, գիտելիքների և հմտությունների տեր մարդկանցով, Հայերեն Վիքիպեդիայում զարգանում են մասնակիցների կողմից ստեղծված և բարելավված թեմաները, առաջանում նորանոր գաղափարներ:
Սեպտեմբերին Վիքիմեդիա Հայաստանն ամփոփեց հերթական առցանց Վիքիդասընթացը: Դասընթացն այս անգամ բաժանված էր երկու փուլերի՝ բուն դասընթաց և ինքնուրույն խմբագրման փուլ: Առաջին փուլը տևեց մեկ ամիս։ Այն մեկնարկել էր հուլիսի 1-ին և տևել մինչև հուլիսի 30: Այս փուլում մասնակիցները սովորել են խմբագրել Վիքիպեդիա։ Նրանք բաժանվեցին խմբերի, յուրաքանչյուր խումբ ուներ իր մարզիչը: Խմբերը հանդիպեցին Զում հարթակի միջոցով, շաբաթական երկուսից երեք անգամ, անհրաժեշտության դեպքում կազմակերպվել են անհատական լրացուցիչ դասեր: Փուլի ավարտին մասնակիցներն արդեն գրեթե լիովին ծանոթ էին Վիքիպեդիայի կանոններին, տիրապետում էին հիմնական գործիքներին և ինքնուրույն խմբագրում: Երկրորդ փուլը տևել է երկու ամիս՝ օգոստոսի 1-ից սեպտեմբերի 30-ը։ Մասնակիցներն աշխատել են ինքնուրույն, երբեմն հարցեր հղելով իրենց մարզիչներին: Փուլի նպատակն էր ստուգել մեկամսյա դասընթացի արդյունքները: Վիքիդասընթացի 7 խմբերից երկուսը հատուկ ուսուցիչների համար էին: Մարզիչի հետ աշխատանի ընթացքում նրանք ստեղծել և բարելավել են ինչպես մասնագիտական, այնպես էլ այլ թեմատիկ հոդվածներ:
Վիքին սիրում է հուշարձաններ 2021
Վիքիմեդիա Հայաստանը երրորդ տարին անընդմեջ մասնակցում է «Վիքին սիրում է հուշարձաններ» լուսանկարչական միջազգային ամենամյա մրցույթին։ Լուսանկարչական մրցույթին այս տարի միացել են 32 մասնակիցներ, որոնցից 7-ը նորեկներ էին, ովքեր գրանցվել էին Վիքինախագծերում մրցույթի ընթացքում։
Այս տարի նախորդ տարիների համեմատ ակտիվությունը մասնակիցների շրջանում բարձր չէր՝ պայմանավորված ավանդական լուսանկարչական արշավների բացակայությամբ։ Այնուամենայնիվ, մրցույթի 32 մասնակիցները միասին Վիքիպահեստ վերբեռնեցին Հայաստանի և Արցախի պետական հուշարձանների 5674 լուսանկար։
Մրցույթի հայ մասնակիցները Վիքիպահեստում վերբեռնած լուսանկարների քանակով զբաղեցրին 7-րդ հորիզոնականը։
Լուսանկարների որակի գնահատականը կտա հեղինակավոր մրցատյանը։
Զբոսանք աշխարհով: Ամերիկա
Հայերեն Վիքիպեդիայում սեպտեմբերի ամսին սկսվեց նոր նախագիծ՝ «Զբոսանք աշխարհով»։ Պայմնավորված COVID-19 համավարակի և շրջագայությունների հնարավորությունների սահմանափակման հետ՝ նախագիծը իր առջև նպատակ ունի Հայերեն Վիքիպեդիան հարստացնել աշխարհի տարբեր ծայրերում գտնվող քաղաքների մասին հոդվածներով։ Այս նախագծի շնորհիվ մասնակիցները հնարավորություն ունեն ծանաոթանալու տարբեր մշակույթներին, անցնելու պատմության էջերով և հոդված ստեղծելու միջոցով զբոսնելու աշխարհով մեկ։
Նախագիծն իրակականացվելու է 4 փուլով, յուրաքանչյուր փուլը տևելու է 9 օր։ Նախագիծն իրականացվում է վիքիակումբների շրջանակներում, սակայն բաց է բոլոր ցանկացողների համար։
Առաջին փուլը տեղի է ունեցել սեպտեմբերի 23-30։ Փուլի ընթացքում մասնակիցները ստեղծել են հոդվածներ Ամերիկա աշխարհամասի մասին։ Նախագիծը շատ մեծ հետաքրքրություն է առաջացրել խմբագիրների շրջանում, որի մասին վկայում է առաջին փուլին նրանց ակտիվ մասնակցությունը և ներգրավածությունը։
Առաջին փուլին մասնակցել են 29 վիքիխմբագիրներ, որոնք համատեղ ստեղծել են հոդվածներ Ամերիկա աշխարհամասին 14 տարբեր պետությունների 81 քաղաքների մասին, կատարելով ընդհանուր 779 683 բայթ ծավալի ներդրում։
Վիքիակումբների հաշվետվություն
Սեպտեմբեր ամսին ակումբները մասնակցել են Հայերեն Վիքիպեդիայում և այլ վիքիհարթակներում իրականցվող տարբեր նախագծերի, ինչպես նաև կազմակերպել և իրականացրել են իրենց ներակումբական նախագծերը։ Ակումբները ամսվա ընթացքում ակտիվ մասնակցել են «Հայկական թեմատիկայով վիքիարշավ»և «Զբոսանք աշխարհով» նախագծին։
Հացիկի ակումբականները վորքշոփներից մեկի ժամանակ կազմակերպել են Օգ Մանդինոյի «Աշխարհի մեծագույն վաճառականը» գրքի քննարկումը։
Լեռնապատի ակումբը սեպտեմբերի 11-ին սկսել է նոր խմբագրաթոն, որի ժամանակ ակումբականները ազատ թեմայով խմբագրել են 10-ական հոդված։
Գորիսի ակումբականները տեսազանգ են ունեցել այլ դպրոցների աշակերտների հետ, որոնց ներկայացրել են իրենց Վիքիակումբը, պատմել են Վիքիպեդիայի և այլ վիքինախագծերի մասին։
Դդմաշենի ակումբականները շարունակաում են ակտիվ աշխատանքները Վիքիպեդիայում և Վիքիդարանում՝ ամսվա ընթացքում ստեղծելով և բարելավելով հոդվածներ։
Ալավերդու վիքիակումբում վերջին օրը համարվում է գրքի քննարկման օր։ Այս անգամ քննարկվել է Շիրվանզադեի «Սրճարանի հաճախորդը» պատմվածքը։ Ամսվա սկզբին ակումբը ընտրել է նախորդ ամսվա լավագույն հոդվածներն, որոնք էին՝ Ստելլա ՄաքՔարթնի, Փոփ-իթ և Փախուստ սենյակից։
Ակումբները ամսվա ընթացքում համալրվել են նոր մասնակիցներով, որոնք աշխատել են ինչպես Վիքիպեդիայում, այնպես էլ Վիքիդարանում։
Վիքիակումբ | Բայթեր+ (պ) | Բայթեր- (պ) | Խմբագրումներ (պ) | Հոդվածներ (պ) | Բայթեր+ (բ) | Բայթեր- (բ) | Խմբագրումներ (բ) | Հոդվածներ (բ) | Խմբագրումներ (դ) | Ստեղծված (դ) | Սրբագրված (դ) | Հաստատված (դ) |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ալավերդի | 368532 | -3224 | 192 | 43 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Արևածագ | 72167 | -1226 | 97 | 7 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Գորիս | 36918 | -9637 | 198 | 4 | 3 | -2 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Դդմաշեն | 507450 | -10357 | 145 | 23 | 0 | 0 | 0 | 0 | 80 | 44 | 60 | 18 |
Լեռնապատ | 1512813 | -29232 | 864 | 82 | 0 | 0 | 0 | 0 | 22 | 7 | 0 | 15 |
Կողբ | 46977 | 0 | 4 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 19 | 4 | 8 | 5 |
Հացիկ | 384284 | -1670 | 134 | 40 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Ստեփանակերտ | 2412 | 0 | 5 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Քարվաճառ | 63472 | -27 | 26 | 13 | 1 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Արճիս | 18386 | -76 | 20 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Վերին Կարմիրաղբյուր | 96223 | -73 | 24 | 6 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Կիրանց | 34071 | -600 | 52 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 128 | 109 | 127 | 0 |
Ընդամենը | 3143705 | -56124 | 1762 | 230 | 4 | -2 | 3 | 0 | 249 | 164 | 195 | 38 |