Վիքիմեդիա Հայաստանի արժեքները խարսխված են նրա բոլոր ծրագրերում։ Ինչի՞ համար ենք մենք պայքարում։ Ի՞նչն է մեզ համար կարևոր։ Որպես ոչ առևտրային կազմակերպություն մենք ուշադիր ենք ոչ միայն նրան, թե ինչի՞ն ենք ուզում հասնել, այլև թե ինչպե՞ս ենք հասնում մեր նպատակներին։ Ազատ գիտելիքի ձգտողները չեն կարող գործել փակ։ Մենք իրոք ձգտում ենք օրինակ դառնալ և ցույց տալ, թե ինչպիսին է արժեքավոր համագործակցային և ազատ աշխատանքը։ Մենք բաց ենք համագործակցելու համար, քանի որ միայն այդպես կարող ենք բացահայտել աշխարհի բազմազան գիտելիքը։ Մենք փորձի փոխանակում ենք կատարում տարբեր կազմակերպությունների և ցանցերի հետ։ Մենք լուծում փնտրող կազմակերպություն ենք, լինի դա տեխնիկական, թե սոցիալական խնդիր։ Եվ մենք պարտավոր ենք մարդկանց ոչ միայն ուսուցանել ազատ գիտելիքի մասին, այլև նրանց ոգեշնչել աշխատել ազատ գիտելիքի հետ և ստեղծել ազատ գիտելիք։
|