Jump to content

Մեր մասին

Վիքիմեդիա Հայաստան-ից
This page contains changes which are not marked for translation.
Վիքիմեդիա Հայաստան
ՎԻՔԻՄԵԴԻԱ ՀԱՅԱՍՏԱՆ


Վիքիմեդիա Հայաստանը գիտակրթական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2013 թվականի մայիսին 14-ին՝ որպես Վիքիմեդիա տեղական կազմակերպություն։ «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության նպատակն է խթանել վիքի նախագծերի տարածումը և զարգացումը Հայաստանում, հանրայնացնել ազատ գիտելիքի գաղափարը և աջակցել նոր վիքիմեդիացիներին։ Կազմակերպության գործունեության ուղղությունների մասին կարող եք կարդալ նախագծեր բաժնում։


ՏԵՍԼԱԿԱՆ

Ինչո՞ւ նայել դեպի ապագա։ Քանի որ կարող ենք մեր քայլերն ավելի մտածված, վստահ և անվտանգ կատարել միայն հստակ նպատակներ ունենալու դեպքում։ Վիքիմեդիա Հայաստանն ապագայում տեսնում է մի աշխարհ, որտեղ մարդկության ողջ գիտելիքը ազատ հասանելի է յուրաքանչյուրին։ Այդպիսի աշխարհ ստեղծելու համար շատ քայլեր են պետք։ Բայց սա հեռահար նպատակների հատկությունն է։ Պետք է խիզախորեն հետևել Վիքիպեդիայի կարգախոսին և չկորցնել այդ նպատակը։ Սա այն է, ինչ անում է Վիքիմեդիա Հայաստանը։

ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ

Մեր առաքելության բանալին կրթության և գիտելիքի հավասար պայմանների ստեղծման մեջ է։ Մենք քայլում ենք դեպի մեր տեսլականը՝ ազատ բովանդակության ստեղծման, հավաքագրման և տարածման խթանման միջոցով։ Մենք կենտրոնանում ենք հետևյալ բնագավառների վրա՝ կամավորական համայնք, կրթություն, գիտություն և մշակույթ։

ԱՐԺԵՔՆԵՐ

Վիքիմեդիա Հայաստանի արժեքները խարսխված են նրա բոլոր ծրագրերում։ Ինչի՞ համար ենք մենք պայքարում։ Ի՞նչն է մեզ համար կարևոր։ Որպես ոչ առևտրային կազմակերպություն մենք ուշադիր ենք ոչ միայն նրան, թե ինչի՞ն ենք ուզում հասնել, այլև թե ինչպե՞ս ենք հասնում մեր նպատակներին։ Ազատ գիտելիքի ձգտողները չեն կարող գործել փակ։ Մենք իրոք ձգտում ենք օրինակ դառնալ և ցույց տալ, թե ինչպիսին է արժեքավոր համագործակցային և ազատ աշխատանքը։ Մենք բաց ենք համագործակցելու համար, քանի որ միայն այդպես կարող ենք բացահայտել աշխարհի բազմազան գիտելիքը։ Մենք փորձի փոխանակում ենք կատարում տարբեր կազմակերպությունների և ցանցերի հետ։ Մենք լուծում փնտրող կազմակերպություն ենք, լինի դա տեխնիկական, թե սոցիալական խնդիր։ Եվ մենք պարտավոր ենք մարդկանց ոչ միայն ուսուցանել ազատ գիտելիքի մասին, այլև նրանց ոգեշնչել աշխատել ազատ գիտելիքի հետ և ստեղծել ազատ գիտելիք։