Հաշվետվություն/2021-01

Վիքիմեդիա Հայաստան-ից
Jump to navigation Jump to search

Հնվ
Փետ
Մարտ
Ապր․
Մայ
Հուն
Հուլ
Օգստ
Սեպտ
Հոկտ
Նոյ
Դեկտ

2021
Հունվար


Վիքպեդիայի 20-ամյակի միջոցառումներ

2021 թվականի հունվարի 15-ին Վիքի հանրությունը տոնեց Վիքիպեդիայի ծննդյան 20-ամյակը։ Ելնելով COVID-19 համավարակից՝ ամենամյա վիքիտոնակատարությունը այս տարի անցկացվեց առցանց։

Վիքիմեդիա Հայաստանը ծննդյան օրվան ընդառաջ սկսեց նվեր-հոդվածների խմբագրաթոն, որտեղ յուրաքանչյուր մասնակից ձգտելու էր մեկ ամսվա ընթացքում հայերեն Վիքիպեդիայում ստեղծել առնվազն 10․000 բայթ ծավալով 20 հոդված։

Խմբագրաթոնի 64 մասնակից ստեղծեցին 671 հոդված, որոնցից 23-ը ստեղծել են 20 և ավելի հոդված։

Վիքի հայ համայնքում Վիքիպեդիայի ծննդյան օրը ավանդաբար անցյալ տարի իրականացված տարբեր վիքի նախաձեռնությունների ամփոփման, համայնքում աչքի ընկած մասնակիցներին հիշատակելու և մրցանակներ հանձնելու օր է։

Առցանց, սահիկաշարով ցուցադրվեց և ամփոփվեց Վիքիպեդիայի 20 տարվա անցած ուղին, որից հետո ներկայացվեցին տարբեր վիքի նախաձեռնություններում, մրցույթներում և խմբագրաթոններում աչքի ընկած մասնակիցներն ու խմբերը, հայտարարվեցին արդյունքներն ու մրցանակները։

Հայտարարվեցին նաև Հայերեն Վիքիպեդիայում հոդվածների ծավալով և քանակով, համայնքային ակտիվությամբ աչքի ընկած և ամենաարդյունավետ արդյունքները ցուցաբերած խմբագիրները։

Վիքիակումբների հաշվետվություն

Հունվար ամսվա ընթացքում վիքիակումբների աշխատանքները շարունակվել են նույն ոգևորվածությամբ։ Ակումբները աշխատել են ինչպես օնլայն, այնպես էլ օֆլայն։ Ամսվա ընթացքում մասնակիցները աշխատել են Վիքիպեդիայում, Վիքդարանում և այլ Վիքինախագծերում։ Իրականացվել են տարբեր ներակումբական միջոցառումներ։

Հունվարի 28-ին Քարվաճառի վիքիակումբի կողմից «Հանդիպում արվեստի հետ» միջոցառման շրջանակներում կազմակերպվել է հանդիպում՝ նվիրված հայ մեծանուն դերասան Վահրամ Փափազյանի կյանքին ու գործունեությանը. այն ներկայացրել է ակումբի խմբագիրներից մեկը:

Հունվարի 15-ին Լեռնապատի վիքիակումբում նշվել է Վիքիպեդիայի 20-ամյակը։ Ամփոփվել են նախորդ տարվա արդյունքները, հայտարարվել են 2020 թվականին ակումբում լավագույն արդյունքները ցուցաբերած խմբագիրները, ամփոփվել է «Շաբաթը մեկ հոդված» նախագծի ներակումբային մասը, որի շրջանակներում շուրջ տասը մասնակիցներ 2020 թվականի ընթացքում առնվազն շաբաթը մեկական հոդված են ստեղծել։

Գորիսի վիքիակումբի մասնակիցները տեսազանգ են ունեցել Երևանի թիվ 189 դպրոցի ավագ դասարանների աշակերտների հետ։ Վերջիններս ծանոթացել են վիքինախագծերին։

Ակումբականներից շատերը մասնակցել են «20 հոդված՝ Վիքիպեդիայի 20-ամյակին» նախագծին, որի շրջանակներում ստեղծել են բավականին շատ հոդվածներ։

Հունվար ամսվա ընթացքում Վիքիակումբները Վիքիդարանում համատեղ կատարել են 78 200 բայթի ներդրում, իսկ հայերեն Վիքիպեդիայում, կատարելով 6133 խմբագրում, ստեղծել են 790 հոդված` ընդհանուր 9 607 845 բայթ ծավալով։

Ամսվա ընթացքում ակումբները համալրվել են 14 նոր մասնակիցներով։

Վիքիակումբների վիճակագրություն

Վիքիակումբ Մասնակիցներ Բնակչություն Բայթեր+ (պ) Հոդվածներ (պ) Բայթեր+ (բ) Հոդվածներ (բ) Բայթեր+ (դ) Ստեղծված (դ) Սրբագրված (դ) Հաստատված (դ)
Ալավերդի 70 13000 1157617 101 5881 10 105551 31 1 36
Արևածագ 66 960 576281 62 0 0 0 0 0 0
Գյումրի (Խրիմյան Հայրիկ 46) 33 121976 121451 3 0 0 0 0 0 0
Գորիս 38 20300 883331 124 2 0 0 0 0 0
Դդմաշեն 25 2876 605484 46 0 0 278225 99 172 21
Լեռնապատ 101 2279 2794086 187 0 0 261751 55 53 19
Կողբ 36 5300 150556 20 7351 15 69694 19 0 66
Հացիկ 17 1044 888706 67 0 0 0 0 0 0
Սպիտակ 58 13000 517799 23 0 0 50005 23 29 0
Ստեփանակերտ 23 55200 105863 9 0 0 0 0 0 0
Քարվաճառ 27 500 795063 79 0 0 0 0 0 0
Արճիս 11 1109 220471 24 0 0 0 0 0 0
Գոշ 14 1218 8690 1 0 0 0 0 0 0
Նոյեմբերյան (ավագ դպրոց) 16 5000 169170 8 0 0 0 0 0 0
Վերին Կարմիրաղբյուր 8 1837 395962 22 0 0 0 0 0 0
Կիրանց 12 298 30096 3 0 0 0 0 0 0
Մրգավան 61 1725 66573 5 0 0 4750 1 1 0
Ընդամենը 812 382051 9607836 790 18707 32 772296 229 257 142