Իրավական փաստաթղթեր/Համաժողովի արձանագրություն N04122021
ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
N04122021
Բաղկացած է X էջից
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 04122021Ղեկավարվելով «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ նաև՝ Օրենք) և «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության (այսուհետ նաև՝ Կազմակերպություն) կանոնադրությամբ (այսուհետ նաև՝ Կանոնադրություն)՝ սույն թվականի դեկտեմբերի 2-ին և 3-ին առցանց եղանակով տեղի ունեցավ Կազմակերպության անդամների արտահերթ համաժողով (այսուհետ նաև՝ Արտահերթ համաժողով):
Արտահերթ համաժողովը տեղի ունեցավ երկու փուլով: Առաջին փուլին, որը տեղի ունեցավ դեկտեմբերի 2-ին, մասնակցել է Կազմակերպության 64 անդամներից 54-ը: Արտահերթ համաժողովի երկրորդ փուլին մասնակցել է Կազմակերպության 64 անդամներից 58-ը: Համաձայն Կանոնադրության 6.6 կետի՝ երկու փուլի ժամանակ էլ քվորումն ապահովված է:
Օրակարգային հարցեր՝
- Համաժողովի նախագահողի ընտրություն,
- Համաժողովի քարտուղարի ընտրություն,
- Հաշվիչ հանձնաժողովի անդամների ընտրություն,
- Քվերակությունների ձևաչափի ընտրություն (բաց կամ փակ),
- Արտահերթ համաժողովի օրակարգի հաստատում,
- Խորհրդի նոր անդամների ընտրություն:
Համաձայն Կանոնադրության 6.7 կետի՝ Համաժողովի նախագահողը և քարտուղարն ընտրվում են Համաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, տվյալ նիստի շրջանակներում: Ըստ Կանոնադրության 6.11 կետի Համաժողովը որոշումներ է ընդունում ներկաների ձայների պարզ մեծամասնությամբ:
Համաժողովին մասնակցության և քվերակության կարգը:
2021 թվականի դեկտեմբերի 2-ին և 3-ին առցանց տարբերակով անցկացվել է նախապես հայտարարված օրակարգային հարցերի վերաբերյալ քվերակություն: Արտահերթ համաժողովի անդամներին ուղարկվել են այն օրակարգային հարցերը, որոնց համար պետք է քվեարկել տվյալ օրվա ընթացքում: Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 00:01-ից մինչև 20:00-ն, անց է կացվել Արտահերթ համաժողովի քվերակության առաջին փուլը, որի ընթացքում Կազմակերպության անդամները քվերակել են օրակարգային հարցերից 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ հարցերի վերաբերյալ: Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 00:01-ից մինչև 23:59-ը, անցկացվել է Արտահերթ համաժողովի 2-րդ փուլը, որի ընքացքում Կազմակերպության անդամները քվեարկել են օրակարգային 5-րդ հարցի վերաբերյալ:
Օրակարգային հարցեր՝
Օրակարգային հարց 1. Համաժողովի նախագահողի ընտրություն,
Համաժողովի նախագահողի թեկնածու՝ Սուսաննա Մկրտչյան:
Օրակարգային հարց 2. Համաժողովի քարտուղարի ընտրություն,
Համաժողովի քարտուղարի թեկնածու՝ Նորայր Բաղդասարյան:
Օրակարգային հարց 3. Հաշվիչ հանձնաժողովի անդամների ընտրություն,
Հաշվիչ հանձնաժողովի թեկնածուներ՝ Արթուր Խումարյան, Արթուր Ենգոյան և Մարի Ավետիսյան:
Քվերակության արդյունքներ՝
| ՎՄՀ արտահերթ համաժողովի առաջին փուլի համակարգող խմբի ընտրության արդյունքներ | |||
|---|---|---|---|
| Թեկնածու | Կողմ | Դեմ | Կողմ (տոկոսային) |
| Սուսաննա Մկրտչյան | |||
| Նորայր Բաղդասարյան | |||
| Արթուր Խումարյան | |||
| Արթուր Ենգոյան | |||
| Մարի Ավետիսյան | |||
Որոշում 1. Համաժողովը որոշեց Համաժողովի նախագահող ընտրել Սուսաննա Մկրտչյանին:
Որոշում 2. Համաժողովը որոշեց Համաժողովի քարտուղար ընտրել Նորայր Բաղդասարյանին:
Որոշում 3. Հաշվիչ հանձնաժողովի անդամներ ընտրվեցին Արթուր Խումարյանը, Արթուր Ենգոյանը և Մարի Ավետիսյանը:
Օրակարգային հարց 4. Քվերակության ձևաչափի՝ բաց կամ փակ, ընտրություն:
Քվերակության արդյունքներ՝
| ՎՄՀ արտահերթ համաժողովի առաջին փուլի ձևաչափի ընտրություն | |||
|---|---|---|---|
| Ձևաչափեր | Բաց | Փակ | Բաց (տոկոսային) |
| Բաց/փակ ձևաչափ | |||
Որոշում 4. Ընդունվեց որոշում հետագա քվերակություններն անցկացնել բաց ընթացակարգով:
Օրակարգային հարց 5. Արտահերթ համաժողովի օրակարգի հաստատում
Քվերակության արդյունքներ՝
| Հավանություն ՎՄՀ արտահերթ համաժողովի օրակարգին | |||
|---|---|---|---|
| Օրակարգ | Կողմ | Դեմ | Կողմ (տոկոսային) |
| Օրակարգ | |||
Որոշում 5. Հաստատվեց Արտահերթ համաժողովի օրակարգը:
Օրակարգային հարց 6. Կազմակերպության խորհրդի անդամների ընտրություն:
Խորհրդի անդամի թեկնածուների առաջադրման համար տրամադրվել էր վերջնաժամկետ մինչև 2021 թվականի նոյեմբերի 30-ը՝ ժամը 23:59:
Խորհրդի անդամի թեկնածուներ՝ Արամ Սողոմոնյան, Մարիամ Կարապետյան, Արգամ Հակոբյան, Գարրի Դավթյան, Տիգրան Զարգարյան, Դավիթ Մինասյան, Էլեն Հարությունյան և Գոհար Ղուլյան:
Քվերակության արդյունքներ՝
| ՎՄՀ խորհրդի անդամների ընտրության արդյունքներ | ||||
|---|---|---|---|---|
| Թեկնածու | Կողմ | Դեմ | Ձեռնպահ | Կողմ (տոկոսային) |
| Տիգրան Զարգարյան | ||||
| Դավիթ Մինասյան | ||||
| Գարրի Դավթյան | ||||
| Էլեն Հարությունյան | ||||
| Մարիամ Կարապետյան | ||||
| Գոհար Ղուլյան | ||||
| Արամ Սողոմոնյան | ||||
| Արգամ Հակոբյան | ||||
Որոշում 6. Կազմակերպության Խորհրդի անդամներ ընտրվեցին Տիգրան Զարգարյանը, Դավիթ Մինասյանը, Գարրի Դավթյանը, Էլեն Հարությունյանը, Մարիամ Կարապետյանը և Գոհար Ղուլյանը:
Համաժողովի նախագահող՝ Սուսաննա Մկրտչյան
Համաժողովի քարտուղար՝ Նորայր Բաղդասարյան
Բոլոր քվերակությունների արդյունքներին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ սույն արձանագրությանը կից հավելվածներում: (Տես այստեղ)։