Հաշվետվություն/2022-01

Վիքիմեդիա Հայաստան-ից
Jump to navigation Jump to search

Հնվ
Փետ
Մարտ
Ապր․
Մայ
Հուն
Հուլ
Օգստ
Սեպտ
Հոկտ
Նոյ
Դեկտ

2022
Հունվար

Վիքիպեդիայի 21-րդ տարեդարձ

2022 թվականի հունվարի 15-ին Վիքիմեդիա Հայաստանը նշեց Վիքիպեդիայի 21-րդ տարեդարձը: Այս տարի վիքիտոնակատարությունն իրականացվեց՝ Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում հյուրընկալելով ակտիվ վիքիխմբագիրների: Հետևելով Քովիդ-19-ի անվտանգության կանոններին՝ մասնակիցները պարտավոր էին ներկայացնել իրենց պատվասման վկայականը կամ երեք օրվա վաղեմության թեստավորման բացասական պատասխանը:

Միջոցառման սկզբում մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհված վիքիպեդիստների հիշատակը: Այնուհետև ամփոփվեց նախորդ տարին, ներկայացվեցին «Վիքին սիրում է հուշարձաններ», «Զբոսանք աշխարհով» և Վիքիպեդիայի 21-ամյակին նվիրված նվեր-հոդվածների խմբագրաթոնի հաղթողները:

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս սահմանվել էին անվանակարգեր: Այս տարի դրանք հինգն էին՝ «Լավագույն վիքիմարզիչ», «Վիքիակումբների լավագույն համակարգող», «Տարվա լավագույն հոդված», ««Շաբաթը մեկ հոդված» նախագծի լավագույն մասնակից», «Տարվա վիքիպեդիստ»: Ներկա գտնվող մրցանակակիրներին հանձնվեցին իրենց մրցանակներն ու հավաստագրերը:

Հանդիսավոր արարողության ավարտից հետո կտրվեց ավանդական ծննդյան տորթը: Խմբակային լուսանկար անելուց հետո միջոցառման մասնակիցները հնարավորություն ստացան ընկերական միջավայրում շփվել, զրուցել և ուրախ ժամանակ անցկացնել:

Վիքիպեդիայի ծնունդի նվեր-հոդվածների խմբագրաթոն

2022 թվականի հունվարի 15-ին Վիքիմեդիա Հայաստանը նշեց Վիքիպեդիայի 21 ամյակը։ Միջոցառման ընթացքում ամփոփված նախագծերից մեկն էր Վիքիպեդիայի 21-րդ տարեդարձի նվեր-հոդվածների խմբագրաթոնը:

Վիքիպեդիայի ծնունդին ընդառաջ Վիքիմեդիա Հայաստանը դեկտեմբերի 23-ից մեկնարկեց նվեր-հոդվածների խմբագրաթոն։ Վերջինիս շրջանակներում մասնակիցները որպես նվեր Վիքիպեդիայի տարեդարձին ստեղծեցին և բարելավեցին մի շարք հոդվածներ։

Խմբագրաթոնին մասնակցեց 20 խմբագիր։ Ստեղծվել է 69 հոդված, ընդհանուր կատարվել է 2,441,765 բայթ ներդրում։

Վիքիպեդիայի ծննդյան օրը հայտարարվեցին նվեր-հոդված խմբագրաթոնի 3 հաղթողների և նախագծի շրջանակներում ամենաշատ հոդված ստեղծող մասնակիցների անունները։

Հուշ-խմբագրաթոն

Հայերեն Վիքիպեդիայում հունվարի 20-ից 31-ը կազմակերպվեց հուշ-խմբագրաթոն։ Այն նվիրված էր հայրենիքի պաշտպանության համար 44-օրյա պատերազմում և դրանից հետո սահմանային գոտում տեղ ունեցած կոնֆլիկտների ժամանակ զոհված վիքիպեդիստների հիշատակին։

Ստեղծվելիք հոդվածների համար առաջարկվել էր ցանկեր զոհված վիքիպեդիացիների խմբագրած և գերադասած թեմաներից՝ մարկետինգ, բժշկություն և պատմություն։

Խմբագրաթոնին միացել է 42 մասնակից, որոնցից 4-ը նոր գրանցված: Մասնակիցները հուշ-խմբագրաթոնի 10 օրերի ընթացքում գրել են 108 հոդված՝ ընդհանուր 1,342,359 բայթ ծավալով։

Վիքիակումբների հաշվետվություն

2022 թվականը ակումբների համար սկսվել է նոր ուժով և նոր տարում նոր ձեռքբերումներ ունենալու մեծ ձգտումով։ Ակումբները տարվա սկզբին ամփոփել են անցյալ տարվա արդյունքները, խրախուսվել են այն ակումբականները, ովքեր ամբողջ տարվա ընթացքում եղել են ակտիվ և կատարել են մեծ ծավալի աշխատանք։

Ալավերդու վիքիակումբի աշխատանքները սկսվել են հունվարի 15-ից հետո։ Ակումբի և ընդհանրապես բոլորի համար շատ ծանր ու ցավալի լուր էր մեր սիրելի ակումբականներից Ռուդիկ Ղարիբյանի անժամանակ մահվան լուրը։ Հատկապես Ալավերդու վիքիակումբի համար էր շատ ծանր այս ամենից հետո շարունակել աշխատանքները։ Բայց այդուհանդերձ, ակումբականները փորձել են ուշքի գալ և իրականացնել որոշ նախագծեր։ Առաջին ամենակարևոր գործը հուշ-խմբագրաթոնին մասնակցելն էր։ 10 օրվա ընթացքում 42 մասնակցի կողմից ստեղծվել է 108 հոդված, որից 36-ը ստեղծվել է ակումբի 12 անդամի կողմից։ Խմբագրաթոնին մասնակցել են նաև նորեկներ, և նրանցից ոմանք իրենց առաջին հոդվածները ստեղծել են հենց այս նախագծի շրջանակներում։

Լեռնապատի վիքիակումբում հունվարի 21-ին կատարվել է նախորդ տարվա ամփոփում․ ակումբի լավագույն հինգ մասնակիցները պարգևատրվել են շնորհակալագրերով՝ նախորդ տարվա ընթացքում ակումբի աշխատանքներին ակտիվ մասնակցության և Հայերեն Վիքիպեդիան խմբագրելու համար։ Ամփոփվել են նաև Վիքիպեդիայի 21-ամյակին նվիրված խմբագրաթոնը, «Շաբաթը մեկ հոդված» ներակումբային խմբագրաթոնը։

Գորիսի ակումբականները տեսազանգի միջոցով անցկացրել են վիքիդասընթացներ, որոնց արդյունքում ակումբը համալրվել է նոր մասնակիցներով։

Հունվարի 10-ին Ստեփանակերտի ակումբականները հյուրընկալել են Սենեգալից Արցախ տեղափոխված և Արցախի ազգային թիմում հանդես եկող ֆուտբոլիստ Ուսման Ֆայեին։ Ակումբականները պատմել են իրենց գործունեության մասին, այնուհետև Ուսմանը նրանց պատմել է, թե ինչպես որոշեց դառնալ ֆուտբոլիստ, ինչպես հայտնվեց Արցախում, ինչպիսի դժվարությունների բախվեց։ Նա նաև ներկայացրել է, թե ինչպիսին է կյանքը Սենեգալում, ինչպիսի կրթական համակարգ է այնտեղ գործում։ Այս ամիս ակումբականները սկսել են նոր նախագիծ՝ Վիքիերկրագետ, որի շրջանակում ամեն ամիս ընտրում են մի երկիր ու վերջինիս մասին նախընտրած թեմաներով հոդվածներ են գրում: Այս ամիս ակումբականները ընտրել են Լեհաստանը, որի մասին մոտ 13 հոդված է ստեղծվել: Ամփոփման օրը ակումբականներից մեկը բոլորին հյուրասիրել է լեհական կոլաչկի թխվածքաբլիթով, որի մասին հոդվածը գրել են ակուբականները։ Վերջում խաղացել են խաղ Լեհաստանի վերաբերյալ:

Վիքիակումբ Բայթեր+ (պ) Բայթեր- (պ) Խմբագրումներ (պ) Հոդվածներ (պ) Բայթեր+ (դ) Բայթեր- (դ) Խմբագրումներ (դ) Ստեղծված (դ) Սրբագրված (դ) Հաստատված (դ)
Ալավերդի 514223 -4531 243 59 0 0 0 0 0 0
Չարենցավան 45063 -85 9 3 0 0 0 0 0 0
Արևածագ 141509 -273 68 5 0 0 0 0 0 0
Գորիս 210291 -1353 134 24 0 0 0 0 0 0
Դդմաշեն 156636 -292 95 13 268139 -233 101 83 99 0
Լեռնապատ 1128279 -21624 1090 109 44614 0 13 11 2 0
Կողբ 15259 -61 8 2 13962 -5367 17 3 0 5
Հացիկ 275009 -226 110 41 0 0 0 0 0 0
Ստեփանակերտ 415984 -2898 93 44 0 0 0 0 0 0
Քարվաճառ 79590 -161 35 11 0 0 0 0 0 0
Արճիս 32215 -60 31 6 0 0 0 0 0 0
Վերին Կարմիրաղբյուր 166499 -18294 35 6 0 0 0 0 0 0
Կիրանց 50866 -1026 33 8 71349 -2766 39 25 39 0
Ընդամենը 3231423 -50884 1986 331 398064 -8366 170 122 140 5