Jump to content

Հաշվետվություն/2024-11

Վիքիմեդիա Հայաստան-ից
2024
Նոյեմբեր

- style="text-align:center;" Վիքիակումբներ

Նոյեմբերի 23-ին Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում բացվեց «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության հերթական վիքիակումբը։ Սա «Վիքիմեդիա Հայաստանի» 9-րդ ակումբն է։

Գործունեություն ծավալող 9 վիքիակումբներում (Գորիսի, Դդմաշենի, Իջևանի, Լեռնապատի, Կիրանցի, Կողբի, Հացիկի, Ջերմուկի, Քաջարանի) 2024 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ գրանցված էր 224 անդամ։ Նրանք շարունակել են Հայերեն Վիքիպեդիա տեղափոխել և վիքիֆիկացնել Creative Commons BY-SA 3.0 թույլատրագրով թողարկված «Գյուղատնտեսական հանրագիտարանի» («Հայկական հանրագիտարան հրատարակչություն», 2015 թ․) նյութերը։ Ակումբների անդամները ստեղծել են նաև համապատասխան էջերի բացակայող տարրերը Վիքիտվյալներ նախագծում կամ ստեղծված հոդվածները կապել են արդեն գոյություն ունեցող տարրերի հետ։ Այս նախագծի շրջանակներում հոկտեմբերին ստեղծվել է 66․700 բայթ ընդհանուր ծավալով 25 հոդված։ Նախագծի մեկնարկից ընդամենը գրվել է 1.833.564 բայթ ծավալով 684 հոդված։ Նախագիծը շարունակվում է նաև դեկտեմբերին։

Նոյեմբերին կայացավ հատուկ վիքիակումբների համար ստեղծված «Արևմտյան Եվրոպայի երկրների աշուն» եռափուլ նախագծի վերջին՝ 3-րդ փուլը։ Նախագիծը նպատակ ուներ Հայերեն Վիքիպեդիայում լրացնելու այն երկրների մասին հոդվածների բացը, որոնք ընդգրկված չեն ամեն տարի գարնանն անցկացվող «Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գարուն» նախագծում։ «Արևմտյան Եվրոպա» հասկացությունը այս նախագծում խիստ պայմանական էր, քանի որ այստեղ առկա էին նաև Հյուսիսային և Հարավային Եվրոպայի երկրներ։ Ընդամենը գրվեց 25 երկրի մասին։ Մրցութային այս նախագծի ընթացքում ակումբականներն այլ լեզուներով Վիքիպեդիաներից հայերեն թարգմանեցին ինչպես կենսագրություններ, այնպես էլ հոդվածներ տարբեր թեմաներով՝ աշխարհագրություն, սպորտ, խոհարարություն, մշակույթ, արվեստ, գրականություն և այլն։ Նախագծի յուրաքանչյուր փուլում ամենաորակյալ և ամենաարդյունավետ ակումբականն արժանանում էր «Վիքիմեդիա Հայաստանի» սահմանած նվերին, ևս չորս մասնակիցների տրվում էին հավաստագրեր։ Բոլոր երեք փուլերի հանրագումարով լավագույն արդյունքը ցույց տված ակումբականը արժանացավ «Վիքիմեդիա Հայաստանի» հատուկ մրցանակին։ Նախագծի 3-րդ փուլի շրջանակներում 13 մասնակիցներ ստեղծել են 1.852.176 բայթ ծավալով 122 հոդված։ Ընդամենը նախագծի երեք փուլերի ընթացքում գրվել է 4․821․621 բայթ ծավալով 357 հոդված։

Վիքիխմբագրումներ

Ընդամենը նոյեմբերին վիքիակումբների 224 անդամներից Վիքիպեդիայում խմբագրել են 61-ը։ Ընդհանուր առմամբ նրանք ստեղծել են 293 հոդված և կատարել 1175 խմբագրում։ Ներդրումներն ըստ ծավալի՝ 4․136․051 բայթ։

Նոյեմբերին ակումբականներից 49-ը ներդրում են կատարել Վիքիտվյալներ նախագծում։ Ընդհանուր առմամբ նրանք արել են 462 խմբագրում։

Այլ միջոցառումներ

Խմբագրելուց բացի, վիքիակումբներում տեղի են ունեցել նաև այլ միջոցառումներ։ Կողբի վիքիակումբի անդամները այս ամիսը ևս նվիրել են երկրներից մեկի մասին հոդվածներ գրելուն։ Նոյեմբերի երկիրը Հյուսիսային Կորեան էր։ Ակումբականները հետաքրքրաշարժ տեղեկություններ են ներկայացրել, այնուհետև հայերեն Վիքիպեդիայում ստեղծել են մի քանի հոդված՝ նվիրված ԿԺԴՀ-ին՝ Կիմ Իլ Սոնգի անվան հրապարակ, Քարոզչական օդապարուկների արձակում Կորեական թերակղզում, Համգյոն, Մանգյոնդե։

  • Քանի որ նոյեմբերը համարվում է մեդիագրագիտության ամիս, Կողբի ակումբի անդամները ներկայացրել են «Մեդիագրագիտությունն ու Վիքիպեդիան» թեմայով պրեզենտացիա։ Առաջինը նրանք հանդիպել են Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանցիների հետ։ Հանդիպումն անցել է շատ ակտիվ, հարց ու պատասխանների միջոցով։

«Վիքին սիրում է հուշարձանները» մրցույթի ամփոփում

2024 թվականի հոկտեմբերին «Վիքիմեդիա Հայաստանը» մասնակցել է «Վիքին սիրում է հուշարձանները» միջազգային լուսանկարչական ամենամյա մրցույթին, որի նպատակն է պատմական հուշարձանների և մշակութային ժառանգության օբյեկտների լուսանկարները Վիքիպահեստում հավաքելը և Վիքիպեդիա ազատ հանրագիտարանում ու Վիքիմեդիա հիմնադրամի այլ նախագծերում օգտագործելը:

Հոկտեմբերին «Վիքին սիրում է հուշարձանները» հայկական մրցույթի 57 մասնակից, որոնցից 20-ը նոր գրանցված, Վիքիպահեստ են վերբեռնել Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկերից հուշարձանների 6459 լուսանկար։

Մինչև նոյեմբերի վերջ ժյուրին՝ ըստ որակի և բովանդակության, ընտրել է 5 մասնակիցների 10 լուսանկար և ներկայացրել միջազգային ժյուրիի դատին։

10 լավագույն լուսանկարներ պատահական դասավորվածությամբ․

«Վիքի.Հայ» մրցույթի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողություն

Սեպտեմբերի 15-ից հոկտեմբերի 15-ը «Ինտերնետ հանրություն» և «Վիքիմեդիա Հայաստան» հասարակական կազմակերպությունները կազմակերպել էին ամենամյա «ՎիքիՀայ» արշավը։ Այս տարի «Վիքի. Հայ» նախագծի արշավը նվիրված էր .am ազգային դոմենի և միջոցառման նախաձեռնող ու հովանավոր «Ինտերնետ հանրություն» (ISOC.am) հասարակական կազմակերպության 30-ամյա հոբելյանին։

Համացանցին և .am դոմենի զարգացմանը 30 տարի նվիրած «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն հոբելյանական տարվա «ՎիքիՀայի» թեմա էր հռչակել հենց այդ ոլորտի վերաբերյալ հայերեն բովանդակության հարստացումը, և ի թիվս տարբեր անվանակարգերի 12 մրցանակների, ներառված էր նաև .am-30-ի մրցանակը։ ։ Մեկ ամսվա ընթացքում 16 մասնակից ստեղծել են 2․645․025 բայթ ծավալով 97 հոդված։ Նոյեմբերի 27-ին տեղի ունեցավ «Վիքի.Հայ» ամենամյա մրցույթի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը, որի ժամանակ Հայաստանում համացանցի մուտքն նվիրված ֆիլմի և ամսագրի ներկայացումին զուգահեռ, պարգևատրվեցին մրցույթին մասնակցած Վիքիպեդիայի լավագույն յոթ խմբագիրները:

Վետերանների հուշեր

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ Հայաստանի Մարշալ Բաղրամյանի անվան վետերանների միավորումը և «Վիքիմեդիա Հայաստանը» նախաձեռնել էին մրցույթ՝ ընթացիկ տարվա չորս նշանակալի հոբելյանների առթիվ՝ • Լենինգրադի շրջափակման օղակի ճեղքում (80-ամյակ) • «Սասունցի Դավիթ» տանկային շարասյուն (80-ամյակ) • Գևորգ Վարդանյան (100-ամյակ) • Ծովակալ Իսակով (130-ամյակ) Մասնակիցները մեկ ամսվա ընթացքում՝ հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 15-ը, ստեղծել և բարելավել են առաջադրված թեմաներով հոդվածներ։ Հավասար քանակի և որակի հոդվածների դեպքում գերադասությունը տրվել է բուն թեմատիկային հնարավորինս շատ անդրադարձած մասնակցին։ Մրցանակաբաշխությունը կկայանա դեկտեմբերի 16-ին։

Հանդիպում Հայաստանի Եվրոպական համալսարանում

Նոյեմբերի 22-ին «Վիքիմեդիա Հայաստան» ԳՀԿ-ի աշխատակիցները հանդիպեցին Հայաստանի Եվրոպական համալսարանի ուսանողների հետ։ Մոտ մեկ ժամ տևած միջոցառման ընթացքում ներկայացվեցին Վիքիպեդիան և նրա քույր նախագծերը, հյուրերը պատասխանեցին ուսանողներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի։

Հանդիպման նպատակն էր՝ խրախուսել ուսանողներին մասնակցել վիքինախագծերին՝ իրենց գիտելիքներն ու հմտությունները ներդնելով հանրության համար արժեքավոր բովանդակություն ստեղծելու գործում։

Մամուլում

Այս ամիս «Վիքիմեդիա Հայաստանը» բացեց իր 9-րդ Վիքիակումբը՝ Տավուշի մարզի Իջևան քաղաքում, որն այդ մարզում 3-րդն է։ Հատկանշական է այն, որ ակումբը բացվել է Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում, ընդ որում՝ այն «Վիքիմեդիա Հայաստանի» առաջին Վիքիակումբն է, որը գործելու է համալսարանի տարածքում։ Այս իրադարձությանն անդրադարձել է «Տավուշ մեդիա» լրատվականը՝ լուսաբանելով ակումբի բացման հանդիսավոր արարողությունը։

Սեպտեմբերի 15-ից հոկտեմբերի 15-ը տեղի ունեցած «Վիքի.Հայ» խմբագրաթոնն այս տարի նվիրված էր .am դոմենի և միջոցառման նախաձեռնող ու հովանավոր «Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպության 30-ամյա հոբելյանին։ «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ը նոյեմբերի 27-ին կազմակերպել էր հոբելյանական հանդիսավոր արարողություն, որի մի հատվածը նվիրված էր «Վիքի․Հայ» արշավին և վերջինիս հաղթողների մրցանակաբաշխությանը։ Արշավին և մրցանակաբաշխությանը անդրադարձել է «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ը իր ֆեյսբուքյան էջում, ինչպես նաև կայքի նորություններ բաժնում։ «Արմենպրես» լրատվականը ևս լուսաբանել է հոբելյանական արարողությունը և «Վիքի.Հայ» արշավի մրցանակաբաշխությունը։

Իջևանի վիքիակումբի բացում

Նոյեմբերի 23-ին Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում բացվեց «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության հերթական վիքիակումբը։ Սա «Վիքիմեդիա Հայաստանի» 9-րդ ակումբն է, իսկ Տավուշում՝ 3-րդը։ Մարզի մյուս ակումբները գործում են Կողբում և Կիրանցում։ Բացման արարողությանը մասնակցեցին համալսարանի ղեկավարությունը, դասախոսական կազմի և ուսանողության ներկայացուցիչները, ինչպես նաև Երևանից ժամանած «Վիքիմեդիա Հայաստանի» աշխատակիցները։ Բացման խոսք ասաց կազմակերպության նախագահ Արշակ Շահենյանը։ Նա ներկայացրեց կազմակերպության գործունեությունը, կազմակերպած միջոցառումները և նախագծերը, վիքիակումբների դերը և նպատակները։ Ողջույնի խոսք ասաց ԵՊՀ ԻՄ տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը։ Նա ընդգծեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ-«Վիքիմեդիա Հայաստան» փոխհամագործակցության կարևորությունը, որը ոչ միայն թույլ է տալիս կրթության ոլորտում ներմուծելու ժամանակակից մոտեցումներ, հարստացնելու վիքի հարթակներում որակյալ բովանդակության ստեղծումն ու տարածումը, այլև ուսանողներին հնարավորություն է ընձեռում անցնելու մասնագիտական պրակտիկա և տեսական գիտելիքներին զուգահեռ ձեռք բերելու գործնական հմտություններ: Ելույթ ունեցան նաև «Վիքիմեդիա Հայաստանի» աշխատակիցները՝ նշելով, որ վիքիակումբներում պատանիները և երիտասարդները ծանոթանում են Վիքիպեդիայում խմբագրելու և հոդվածներ ստեղծելու նրբություններին: Իջևանի վիքիակումբը գործելու է Նորարարական հաբի տարածքում։ Այս վիքիակումբը Հայաստանում եզակի է նրանով, որ ստեղծվել է հենց համալսարանի ներսում:

Այց Վիքիակումբներ

Նոյեմբերի 23-ին, Իջևանի վիքիակումբի բացման արարողությունից հետո, «Վիքիմեդիա Հայաստանի» չորս աշխատակիցներն այցելեցին Տավուշի մարզում գործող մյուս երկու ակումբները։

Առաջին կանգառը Կիրանցում էր։ Ակումբը գործում է գյուղապետարանի տարածքում։ Հաջորդը Կողբի ակումբն էր, որն իր գործունեությունը ծավալում է գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի տարածքում։

Երևանից ժամանած հյուրերը ծանոթացան ակումբների անդամների հետ, համակարգողները ներկայացրին իրենց ակումբների աշխատանքային պայմանները, առկա խնդիրները։ Տեղի ունեցավ զրույց ակումբականների հետ, հյուրերը պատասխանեցին նրանց հետաքրքրող հարցերին, ներկայացրին կազմակերպության առաջիկա ծրագրերը։

Վերջում հյուրերը, համակարգողների և ակումբականների ուղեկցությամբ, այցելեցին Կիրանցի և Կողբի պատմշակութային վայրերը։