Հաշվետվություն/2024-05

Վիքիմեդիա Հայաստան-ից
Jump to navigation Jump to search


Հնվ
Փետ
Մարտ
Ապր
Մայ
Հուն
Հուլ
Օգստ
Սեպտ
Հոկտ
Նոյ
Դեկտ

2024
Մայիս

- style="text-align:center;" Վիքիակումբներ

Մայիս ամսվա
տվյալներ
- style="text-align:center;"

Վիքիակումբներ, մայիս 2024

Մայիսին Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում բացվեց «Վիքիմեդիա Հայաստանի» 8-րդ ակումբը։

Գործունեություն ծավալող 8 վիքիակումբներում (Գորիսի, Դդմաշենի, Լեռնապատի, Կիրանցի, Կողբի, Հացիկի, Ջերմուկի, Քաջարանի) 2024 թվականի մայիսի 31-ի դրությամբ գրանցված էր 185 անդամ։ Նրանք շարունակել են Հայերեն Վիքիպեդիա տեղափոխել և վիքիֆիկացնել Creative Commons BY-SA 3.0 թույլատրագրով թողարկված «Գյուղատնտեսական հանրագիտարանի» («Հայկական հանրագիտարան հրատարակչություն», 2015 թ․) նյութերը։ Ակումբների անդամները ստեղծել են նաև համապատասխան էջերի բացակայող տարրերը Վիքիտվյալներ նախագծում կամ ստեղծված հոդվածները կապել են արդեն գոյություն ունեցող տարրերի հետ։ Այս նախագծի շրջանակներում մայիսին ստեղծվել է 54․150 բայթ ընդհանուր ծավալով 26 հոդված։ Նախագծի մեկնարկից ընդամենը գրվել է 1․322.897 բայթ ծավալով 522 հոդված։ Նախագիծը շարունակվում է նաև հունիսին։

Մայիսին կայացել է հատուկ վիքիակումբների համար ստեղծված «Եվրո 2024-ին ընդառաջ» նախագծի 2-րդ փուլը։ Այն նվիրված է 2024 թվականի հունիսի 14-ից մինչև հուլիսի 14-ը Գերմանիայում կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը։ Մրցութային բազմափուլ այս նախագծի ընթացքում ակումբականներն այլ լեզուներով Վիքիպեդիաներից հայերեն են թարգմանում ֆուտբոլի Եվրոպայի առաջնություններին այս կամ այն կերպ առնչվող հոդվածներ (կարող են լինել Եվրոպայի չեմպիոնների, Եվրոներին մասնակցած ֆուտբոլիստների, խաղերը վարած մրցավարների, հավաքականների մարզիչների կենսագրություններ, Եվրոպայի առաջնություններին, ընտրական մրցաշարերին, հավաքականներին, մարզադաշտերին, պաշտոնական գնդակներին առնչվող հոդվածներ և այլն)։ Այս նախագծի շնորհիվ Հայերեն Վիքիպեդիայում ավելանում են եվրոպական ֆուտբոլի մասին հոդվածները։ Նախագծի 2-րդ փուլի շրջանակներում 19 ակումբականներ ստեղծել են 2․076․502 բայթ ծավալով 89 հոդված։ Նախագիծն ունենալու է 4 փուլ և շարունակվելու է մինչև հուլիսի վերջ։ Նախագծի յուրաքանչյուր փուլը մրցութային է․ հաղթողը ստանում է «Վիքիմեդիա Հայաստանի» սահմանած նվերը և հավաստագիր, ևս 4 մասնակիցներ ստանում են հավաստագրեր։

Վիքիխմբագրումներ

Ընդամենը մայիսին վիքիակումբների 185 անդամներից Վիքիպեդիայում խմբագրել են 70-ը։ Ընդհանուր առմամբ նրանք ստեղծել են 325 հոդված և կատարել 1372 խմբագրում։ Ներդրումներն ըստ ծավալի՝ 5․230․703 բայթ։ Մայիսին ակումբականներից 60-ը ներդրում են կատարել Վիքիտվյալներ նախագծում։ Ընդհանուր առմամբ նրանք արել են 523 խմբագրում։

Այլ միջոցառումներ

Խմբագրելուց բացի, վիքիակումբներում տեղի են ունեցել նաև այլ միջոցառումներ։

  • Հացիկի վիքիակումբում մայիսի 18-ին կազմակերպվել է վորքշոփ՝ նվիրված Թանգարանների միջազգային օրվան։ Վորքշոփի ընթացքում թարգմանվել է թանգարանների մասին 8 հոդված։
  • Կողբի վիքիակումբի անդամները մայիսի 9-ին հարգանքի տուրք են մատուցել Երկրորդ համաշխարհային պատերազմում զովհածներին՝ այցելելով նրանց նվիրված հուշարձանին, ինչպես նաև ստեղծել են պատերազմին նվիրված վեց հոդված։ Մայիսին ամենաշատ խմբագրումներ կատարած մասնակիցը պարգևատրվել է պատվոգրով։
  • Կիրանցի վիքիակումբի անդամները հանդես են եկել էներգախնայողության մասին զեկուցումով, քննարկել, թե ինչպես կարելի է խնայել էներգիայի չվերականգնվող աղբյուրները։

Քաջարանի վիքիակումբի բացում

Մայիսի 11-ին Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում բացվեց «Վիքիմեդիա Հայաստանի» 8-րդ վիքիակումբը։

Հանդիսավոր բացմանը ներկա էին «Վիքիմեդիա Հայաստանի» նախագահը, կազմակերպության աշխատակիցները, հյուրեր համայնքապետարանից, Մշակույթի պալատի աշխատակազմը, ակումբականների ուսուցիչներն ու ծնողները։ «Վիքիմեդիա Հայաստանի» աշխատակիցները ծանոթացան նորաբաց վիքիակումբի սաների հետ և բաց դաս անցկացրին նրանց համար։ Վերջում տեղի ունեցավ հյուրասիրություն։ Ակումբի բացումը լուսաբանվեց Սյունիքի մարզում հեռարձակվող հեռուստաընկերության եթերում։ Քաջարանի վիքիակումբը բացվել է քաղաքի Մշակույթի պալատում՝ համայնքապետի աջակցությամբ և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆինանսավորմամբ։

«Վիքիպեդիան հանուն կանանց» թեմայով պանելային քննարկում

«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունը Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի հետ համատեղ հունիսի 26-30-ին կազմակերպում է «Վիքիպեդիան հանուն կանանց» վիքիհավաք 2024-ը։

Վիքիհավաքի շրջանակներում Հայերեն Վիքիպեդիայում խմբագրվելիք նյութերի բովանդակության ու թեմաների կարևորությունը որոշելու, հայ հասարակությունում կանանց ներգրավվածությունն ու դերը արժևորող վիքիբովանդակություն ստեղծելու կարևորությունը քննարկելու համար «Վիքիմեդիա Հայաստանի» գրասենյակում մայիսի 17-ին տեղի ունեցավ պանելային քննարկում։

Հանդիպմանը ներկա կանանց խնդիրներով զբաղվող ՀԿ-ների ներկայացուցիչների, նախագծին մասնակցելու հայտ ներկայացրած անձանց, Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի և «Վիքիմեդիա Հայաստանի» աշխատակիցների քննարկման արդյունքում ուրվագծվեցին այն թեմաները, որոնցով կազմվելու են նախագծի հոդվածների ցանկերը։

Ֆինանսատնտեսական վիքիամիս-վիքիհավաք 2024

Մայիսի 24-28-ին Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում անցկացվեց «Վիքիմեդիա Հայաստանի» և ՀՀ Կենտրոնական բանկի համատեղ ծրագրով կազմակերպված Ֆինանսատնտեսական վիքիհավաք 2024-ը, որին մասնակցեցին «Ֆինանսատնտեսական վիքիամիս» մրցույթի լավագույն խմբագիրները։ Ընդհանուր առմամբ հավաքին մասնակցեց 24 հոգի։

Հավաքի չորս օրվա ընթացքում նախագծի էջում տրված ցանկերից նրանք ստեղծեցին ֆինանսատնտեսական թեմաներով 9․290․044 բայթ ծավալով 308 հոդված։ «Ֆինանսատնտեսական վիքիամիս» մրցույթի մեկ ամսվա ընթացքում 41 խմբագիրներ ընդամենը ստեղծեցին 30․203․742 բայթ ծավալով 946 հոդված։

Հավաքի մասնակիցների համար կազմակերպվեցին թեմատիկ ֆիլմի դիտում և էքսկուրսիա։ Էքսկուրսիայի ժամանակ մասնակիցներն այցելեցին Մարմարիկի ջրամբար և Մեղրաձոր գետի վրա գտնվող ջրվեժների կասկադ։ Մասնակիցներից շատերը լուսանկարեցին բնության տարբեր տարրեր ու բնապատկերներ և վերբեռնեցին Վիքիպահեստ՝ «Վիքին սիրում է Երկիրը» մրցույթի շրջանակներում։ Մրցույթի 3 հաղթողներն ու լավագույն նորեկ խմբագիրն արժանացան ՀՀ կենտրոնական բանկի սահմանած դրամական մրցանակներին, իսկ լավագույն արդյունք արձանագրած ևս 10 խմբագիրներ՝ ՀՀ ԿԲ և «Վիքիմեդիա Հայաստանի» հավաստագրերին։

Եվս չորս մասնակիցներ թեմատիկ հոդվածներ ստեղծելու համար արժանացան Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի և Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի հատուկ մրցանակներին։ Մրցանակները հանձնեցին «Վիքիմեդիա Հայաստանի» նախագահը, ՀՀ ԿԲ և Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի ներկայացուցիչները։

Ամբողջ ծրագիրը, այդ թվում՝ էքսկուրսիան, իրականացվել է ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսավորմամբ։

«Վիքիգրաշխարհ» խմբագրաթոն

Մայիսին կայացել է «Վիքիմեդիա Հայաստանի» և «Դարակ» հրատարակչության համատեղ կազմակերպած «Վիքիգրաշխարհ» խմբագրաթոնը, որի ժամանակ գրվել են գրողների, գրական հերոսների և ստեղծագործությունների, դրանց հիման վրա ստեղծված կինոնկարների մասին հոդվածներ։

Ընդամենը խմբագրաթոնի ընթացքում 23 խմբագիրներ ստեղծել են 1․152․153 բայթ ծավալով 117 հոդված։

Բոլոր մասնակիցները ստացել են հավաստագրեր, մրցանակ-գրքեր, առավել ակտիվ մասնակիցները` առավել արժեքավոր գրքեր «Դարակ» հրատարակչությունից։

Վիքին սիրում է Երկիրը 2024

2024 թվականի մայիսին «Վիքիմեդիա Հայաստանը» միացավ «Վիքին սիրում է Երկիրը 2024» լուսանկարչական մրցույթին։

ՀՀ բնության հուշարձանները 232-ն են, և դրանց ցուցակները, առանձնացված ըստ Հայաստանի մարզերի, նախապես տեղադրվել էին միջոցառման էջերում։ Օգնության համար մրցույթի էջում տեղադրված էին նաև Հայաստանի բոլոր արգելոցների և ազգային պարկերի մասին հոդվածների հղումները և քարտեզը։

Մայիս ամսվա ընթացքում հայկական վիքիհամայնքից 46 մասնակից, որոնցից 14-ը նոր գրանցված, Վիքիպահեստ են վերբեռնել ՀՀ բնության հուշարձանների ցանկերում եղած օբյեկտների 3150 լուսանկար։ Հունիս ամսվա ընթացքում դրանք կզտվեն, կհեռացվեն ակնհայտ անորակ, չհամարակալված և սխալ վերնագրերով լուսանկարները, որից հետո կփոխանցվեն մրցատյանին։


Լուսանկարչական վիքիէքսկուրսիաներ

«Վիքին սիրում է Երկիրը» մրցույթի շրջանակներում «Վիքիմեդիա Հայաստանը» մայիսի 9-ին և 19-ին կազմակերպեց լուսանկարչական երկու էքսկուրսիա։ Ուղղություններից մեկն ընտրվել էր Տավուշի մարզը, որի ընթացքում այցելեցինք Սառցապատ լեռ, Շաղոտ ջրվեժ, Դիմաց լեռ։ Էքսկուրսիային մասնակցեց 10 հոգի, որոնք լուսանկարեցին բնապատկերներ, կենդանիներ։ Ընդհանուր առմամբ էքսկուրսիայի մասնակիցները Վիքիպահեստ բեռնեցին ավելի քան 350 լուսանկար։

Մյուս էքսկուրսիան կազմակերպվեց դեպի Արփի լիճ, որը գտնվում է Շիրակի մարզի հյուսիսում։ Արփի լիճը համարվում է Հայաստանում թռչունների ամենամեծ արեալներից մեկը։ Այս լուսանկարչական էքսկուրսիային մասնակցեց 20 հոգի։ Մասնակիցները բաժանվեցին փոքր խմբերի և, շրջելով Արփի լիճ ազգային պարկի տարածքով, լուսանկարեցին թռչունների, բնապատկերներ և այլն։ Ընդհանուր առմամբ էքսկուրսիայի արդյունքում բեռնվեց 500-ից ավելի լուսանկար։

ԿԱԵ Գարուն

Ըստ ավանդույթի, այս տարի ևս՝ մարտի 21-ից մինչև մայիսի 31-ը «Վիքիմեդիա Հայաստանը» միացել էր Վիքիմեդիաների և Վիքիպեդիաների կազմակերպած Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի «ԿԱԵ Գարուն 2024» ամենամյա համագործակցությանը, որի նպատակը տարածաշրջանի յուրաքանչյուր երկրի մասին յուրաքանչյուր Վիքիպեդիայում հոդվածների ստեղծմանը աջակցելն է:

Այս տարի համագործակցությանը Հայերեն Վիքիպեդիայում միացել են 18 վիքիխմբագիր, որոնք ստեղծել են Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի 33 երկրների 21 թեմաների վերաբերյալ 10․137․479 բայթ ծավալով 628 հոդված։ Կանանց վերաբերյալ գրվել է 198 հոդված, որոնցից 98-ը ստեղծել է Slava Sahakyan70 մասնակիցը, իսկ 68-ը՝ ԳՄԱ1286-ը։ Հինգ մասնակից ստեղծել են 1-2,5 մլն բայթ ծավալով բովանդակություն։