Հաշվետվություն/2023-06

Վիքիմեդիա Հայաստան-ից
Jump to navigation Jump to search

Հնվ
Փետ
Մարտ
Ապր․
Մայ
Հուն
Հուլ
Օգստ
Սեպտ
Հոկտ
Նոյ
Դեկտ

2023
Հունիս

Վիքին սիրում է Երկիրը 2023

2023 թվականի հունիսին Վիքիմեդիա Հայաստանը միացավ «Վիքին սիրում է Երկիրը 2023» լուսանկարչական մրցույթին։

ՀՀ բնության հուշարձանները 232-ն են, և դրանց ցուցակները, առանձնացված ըստ Հայաստանի մարզերի, նախապես տեղադրվել էին միջոցառման էջերում։ Օգնության համար մրցույթի էջում տեղադրված էին նաև Հայաստանի բոլոր արգելոցների և ազգային պարկերի մասին հոդվածների հղումները։

Հունիս ամսվա ընթացքում հայկական վիքիհամայնքից 37 մասնակից՝ որոնցից 10-ը նոր գրանցված, Վիքիպահեստ են վերբեռնվել է ՀՀ բնության հուշարձանների ցանկերում եղած օբյեկտների 3039 լուսանկար։ Հուլիս ամսվա ընթացքում դրանք կֆիլտրվեն, կհեռացվեն ակնհայտ անորակ, չհամարակալված և սխալ վերնագրերով լուսանկարները, իսկ հետո կփոխանցվեն ժյուրիին։

Լուսանկարչական Վիքիէքսկուրսիա

Հունիսի 20-ին Վիքիմեդիա Հայաստանը՝ Վիքին սիրում է Երկիրը մրցույթի շրջանակներում, լուսանկարչական էքսկուրսիա կազմակերպեց դեպի Գեղարոտին ջրվեժ, Ապարանի ջրամբար և Քասաղի կիրճ։ Վիքիէքսկուրսիային մասնակցեցին 15 հոգի, ովքեր հնարավորություն ունեցան լուսանկարահանելու Գեղարոտի ջրվեժը, Արագածի լանջերը, Գեղարոտ գետը, ծաղիկներ, միջատներ, Ապարանի ջրամբարը բարձրից, Քասաղ գետը և Քասաղի կիրճը։ Մասնակիցները ճանապարհի մի մասը քայարշավով անցան։ Վիքիէքսկուրսիայից հետո ընդհանուր առմամբ 15 մասնակիցները միասին Վիքիպահեստ վերբեռնեցին 500-ից ավելի լուսանկար։

«Թանգարանների ներկայությունը Վիքինախագծերում» մրցույթ-խմբագրաթոնի մրցանակաբաշխություն

Հունիսի 30-ին Հայաստանի պատմության թանգարանում ամփոփվեցին Հայերեն Վիքիպեդիայում Թանգարանների միջազգային օրվան նախորդած «Թանգարանների ներկայությունը վիքինախագծերում» մրցույթ-խմբագրաթոնի արդյունքները։ Համագործակցությունը ներկայացրեց «Վիքիմեդիա Հայաստանի» նախագահ Արշակ Շահենյանը։ Նախագծի համակարգող Մհեր Բեքարյանը ներկայացրեց Վիքինախագծերում թանգարանների հետ կազմակերպված նախագծերը և դրանց շարունակականության կարևորությունը, որից հետո հավաստագրեր և պատվոգրեր հանձնվեցին մրցույթի հաղթողներին։ Ելույթ ունեցան ԻԿՕՄ-ի և Հայաստանի պատմության թանգարանի ներկայացուցիչները։ Նրանք պատրաստել էին նաև նվերներ հաղթողների համար։ Նշվեց նախագծի շարունակականության կարևորությունը։ Բոլոր ակտիվ մասնակիցները ստացան նախագծին մասնակցելու հավաստագրեր։ Միջոցառման ավարտից հետո մասնակիցների համար Հայաստանի պատմության թանգարանում կազմակերպվեց շրջայց։

Վիքիակումբներ

Գործող 7 վիքիակումբներում (Գորիսի, Դդմաշենի, Լեռնապատի, Կողբի, Հացիկի, Ջերմուկի, Ստեփանակերտի) հունիսի 30-ի դրությամբ գրանցված էր 143 անդամ։ 2023 թվականի հունիսին ակումբականները շարունակել են հոդվածներ գրել Creative Commons BY-SA 3.0 թույլատրագրով թողարկված «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանի («Հայկական հանրագիտարան հրատարակչություն», 2015 թ․) նյութերը Հայերեն Վիքիպեդիա տեղափոխելու նախագծին։ Ակումբների անդամները ստեղծել են նաև համապատասխան էջերի բացակայող տարրերը Վիքիտվյալներ նախագծում, կամ ստեղծված հոդվածները կապել են արդեն գոյություն ունեցող տարրերի հետ։ Այս նախագծի շրջանակներում հունիսին ընդհանուր առմամբ ստեղծվել է 623.842 բայթ ընդհանուր ծավալով 353 հոդված։ Նախագիծը շարունակվելու է նաև հուլիսին։

Ընդամենը հունիսին վիքիակումբների 143 անդամներից Վիքիպեդիայում խմբագրել են 69-ը։ Ընդհանուր առմամբ նրանք ստեղծել են 482 հոդված և կատարել 1570 խմբագրում։ Ներդրումներն ըստ ծավալի՝ 2․279․307 բայթ։

Հունիսին ակումբականներից 56-ը ներդրում են կատարել Վիքիտվյալներ նախագծում։ Ընդհանուր առմամբ նրանք արել են 2706 խմբագրում։

Վիքիակումբների մասնակիցներից 23-ը խմբագրել են Վիքիդարանում, որտեղ ընդհանուր առմամբ կատարել են 217 խմբագրում՝ ստեղծելով 67 էջ և սրբագրելով 50-ը։ Նրանց ներդրումներն ըստ ծավալի՝ 196372 բայթ։