Հաշվետվություն/2023-05

Վիքիմեդիա Հայաստան-ից
Jump to navigation Jump to search

Հնվ
Փետ
Մարտ
Ապր․
Մայ
Հուն
Հուլ
Օգստ
Սեպտ
Հոկտ
Նոյ
Դեկտ

2023
Մայիս

Ֆինանսատնտեսական միամսյակ 2023

ոչ մի
ոչ մի

Մայիսի 26-28-ին Ծաղկաձորում տեղի ունեցավ «Ֆինանսատնտեսական միամսյակ 2023» վիքիհավաքը, որը կազմակերպվել էր ՀՀ Կենտրոնական բանկի հետ համագործակցությամբ: Հավաքին մասնակցում էին այն վիքիխմբագիրները, որոնք ապրիլի 28-ից մեկնարկած միամսյակի ընթացքում ցուցաբերել էին լավագույն արդյունքները: Հավաքին մասնակցում էին 15 խմբագիրներ, որոնք աշխատանքային երկու օրվա ընթացքում ստեղծեցին մոտ 1․560․000 բայթ ծավալով 95 հոդված։ Միամսյակի ընթացքում ընդամենը գրվել է 7․251․363 բայթ ծավալով 281 հոդված։ Մրցույթի երեք հաղթողներն արժանացան ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած մրցանակներին։

Թանգարանների ներկայությունը Վիքինախագծերում

ոչ մի
ոչ մի

2023 թվականի Թանգարանների միջազգային օրվա թեմային համահունչ, ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտեի հետ մեկտեղ, Վիքիմեդիա Հայաստան գիտակրթական հասարակական կազմակերպությունը նախաձեռնել էր Վիքիպեդիայում խմբագրական մրցույթ «Թանգարանների ներկայությունը Վիքինախագծերում» թեմայով և վիքիխմբագրման դասընթաց։

Մրցույթը տևեց երկու շաբաթ՝ մայիսի 3-18-ը, թանգարանային աշխատակիցները հոդվածներ գրեցին և բարելավեցին իրենց թանգարանների և ցուցանմուշների մասին, իսկ մյուս մասնակիցները՝ հոդվածներ թարգմանեցին ներկայացված ցուցակներից։

«Թանգարանների ներկայությունը Վիքիպեդիայում 2023» մրցույթին մասնակցել ցանկացող, սակայն Վիքիպեդիան խմբագրելու նրբություններին չտիրապետող 15 մասնակից մասնակցել են առցանց, իսկ 10 մասնակից՝ առկա դասընթացի։ Երկու շաբաթվա ընթացքում 24 մասնակից, որոնցից վեցը թանգարաններից, գրել են 1․587․538 բայթ ծավալով 143 հոդված։

Արդյունքների ամփոփումից հետո մասնակիցները կստանան հավաստագրեր, իսկ լավագույն հինգ խմբագիրները կստանան մրցանակներ ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտեից։

Վիքիէքսկուրսիա

Մայիսի 20-ին Վիքիմեդիա Հայաստանը կազմակերպեց Վիքիէքսկուրսիա դեպի Վայոց ձորի մարզ։ Էքսկուրսիան հունվարին կայացած Բժշկական վիքիհավաքի հաղթող ջոկատների մրցանակն էր։ Վիքիէքսկուրսիայի ուղղությունը որոշեցին մասնակիցները՝ քվեարկության միջոցով ընտրելով առաջարկված մի քանի տարբերակներից մեկը։ Էքսկուրսիայի ընթացքում մասնակիցներն այցելեցին Արենու գինու գործարան, Արենիի քարանձավ, Գնդեվանք և Նորավանք՝ ծանոթանալով պատմամշակութային ժառանգությանը, ինչպես նաև Ջերմուկի ջրվեժ և Կեչուտի ջրամբար: Մասնակիցները 19 էին։ Վիքիէքսկուրսիայի ընթացքում մասնակիցները լուսանկարեցին բնությունը և պատմամշակութային հուշարձանները։

Վիքիակումբի բացում

Ջերմուկի վիքիակումբի բացում

Վիքիմեդիա Հայաստանը մշտապես խրախուսում է Հայաստանի տարբեր շրջաններում Վիքիակումբների ստեղծումը: Այս աշխատանքների շնորհիվ հունիսի 20-ին Վիքիմեդիա Հայաստանի թիմը Ջերմուկ քաղաքում բացեց ևս մեկ Վիքիակումբ։ Ակումբի տարածքը տրամադրել է Ջերմուկի երիտասարդական կենտրոնը։ Բացմանը ՎՄՀ նախագահ Արշակ Շահենյանը ներկայացրեց Վիքիակումբների կարևորությունը ինչպես Վիքիշարժման տարածման, այնպես էլ բնակավայրի պատանիների և երիտասարդների համար գիտակրթական կենտրոն ստեղծելու տեսանկյունից: Վիքիակումբի բացման արարողությանը ներկա էին շուրջ 30 երիտասարդներ և պատանիներ։

ԿԱԵ Գարուն 2023

ոչ մի
ոչ մի

Հայերեն Վիքիպեդիայի խմբագիրները մայիսի 21-ից ակտիվորեն միացել են CEE spring 2023 մրցույթի շրջանակներում Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների մասին հոդվածներ ստեղծելու գործին։ Մրցույթի ընթացքում, ըստ 34 երկրի առաջարկած ցանկերի և իրենց նախընտրության, Հայերեն Վիքիպեդիայի 34 մասնակից 23 թեմաներով 412 հոդված են ստեղծել, որոնց ծավալը կազմել է 6․367․902 բայթ։

Հայ մասնակիցներից մեկը գրել է 49 հոդված, ևս երկու մասնակից՝ 42-ական հոդված։ Ստեղծված հայերեն ամենամեծ ծավալով հոդվածը 119․100 բայթ է։ Հայկական կողմը նաև հոդվածներ է գրել կանանց թեմայով, ընդհանուր առմամբ՝ 67 հոդված։ Այդ թեմայով ամենաշատ հոդվածները գրել է մեկ մասնակից՝ 20 հոդված:

Մրցույթն ավարտվել է մայիսի 31-ին։

Վիքիակումբներ

ոչ մի
ոչ մի

Մայիսին Հայաստանում գործող վիքիակումբների թիվն ավելացավ մեկով․ ամսի 20-ին տեղի ունեցավ Ջերմուկի վիքիակումբի պաշտոնական բացումը։ Ակումբը կսկսի ակտիվ գործել հունիսից։

Մայիսին գործունեություն ծավալած 6 վիքիակումբներում (Գորիսի, Դդմաշենի, Լեռնապատի, Կողբի, Հացիկի, Ստեփանակերտի) մայիսի 31-ի դրությամբ գրանցված էր 123 անդամ։

2023 թվականի մայիսին ակումբականները մասնակցել են նոր նախագծի, որի ընթացքում Հայերեն Վիքիպեդիա են տեղափոխել և վիքիֆիկացրել Creative Commons BY-SA 3.0 թույլատրագրով թողարկված «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանի («Հայկական հանրագիտարան հրատարակչություն», 2015 թ․) նյութերը։ Ակումբների անդամները ստեղծել են նաև համապատասխան էջերի բացակայող տարրերը Վիքիտվյալներ նախագծում, կամ ստեղծված հոդվածները կապել են արդեն գոյություն ունեցող տարրերի հետ։ Այս նախագծի շրջանակներում մայիսին ընդհանուր առմամբ ստեղծվել է 384.931 բայթ ընդհանուր ծավալով 167 հոդված։ Նախագիծը շարունակվելու է նաև հունիսին։

Վիքիակումբների անդամները զուգահեռաբար մասնակցել են նաև Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների CEE Spring 2023, Թանգարանների ներկայությունը Վիքինախագծերում 2023 և Ֆինանսատնտեսական միամսյակ 2023 մրցույթներին, որոնց շրջանակներում ստեղծել են նոր հոդվածներ։ Վերջին մրցույթում մրցանակային 2-րդ տեղն է զբաղեցրել Լեռնապատի վիքիակումբի անդամ Գոռ Մերի մասնակիցը։

Ընդամենը մայիսին վիքիակումբների 123 անդամներից Վիքիպեդիայում խմբագրել են 60-ը։ Ընդհանուր առմամբ նրանք ստեղծել են 330 հոդված և կատարել 1219 խմբագրում։ Ներդրումներն ըստ ծավալի՝ 2․788․777 բայթ։

Վիքիակումբների մասնակիցներից 15-ը խմբագրել են Վիքիդարանում, որտեղ ընդհանուր առմամբ կատարել են 136 խմբագրում՝ ստեղծելով 31 էջ և սրբագրելով 22-ը։ Նրանց ներդրումներն ըստ ծավալի՝ 102․654 բայթ։