Հաշվետվություն/2020-09

Վիքիմեդիա Հայաստան-ից
Jump to navigation Jump to search

Հնվ
Փետ
Մարտ
Ապր․
Մայ
Հուն
Հուլ
Օգստ
Սեպտ
Հոկտ
Նոյ
Դեկտ

2020
Սեպտեմբեր

Վիքիպեդիայի առցանց դասընթացների ամփոփում

2020 թվականի հունիսին մեկնարկել է «Ուսուցիչների առցանց դասընթացը», իսկ հուլիսի 15-ին՝ «Վիքիպեդիայի առցանց դասընթացները»։ Երկու դասընթացն էլ տևել է երեք ամիս։ Դասընթացների նպատակն է ծանոթացնել մասնակիցներին Վիքիպեդիային և Վիքիմեդիայի մյուս նախագծերին, տարածել ազատ գիտելիքի գաղափարը, տարբեր Վիքիհարթակների միջոցով մասնակիցներին փոխանցել նորարարական կրթության հնարավորությունները։

Դասընթացները կազմված են երկու փուլերից։ Առաջին փուլում մասնակիցները մարզիչների օգնությամբ սովորել են խմբագրել Վիքիպեդիայում, ծանոթացել Վիքիպեդիայի գործիքակազմին։ Վիքիմարզիչների հետ դասընթացը տևել է երկուսից չորս շաբաթ, որից հետո մասնակիցները շարունակել են խմբագրել Վիքիպեդիայում մեկ ամիս շարունակ։ Ուսուցիչների դասընթացների շրջանակներում խմբագրական աշխատանքները շարունակվել են մինչև օգոստոս ամիս, իսկ երկրորդ առցանց դասընթացների աշխատանքները՝ մինչև օգոստոս ամիսը ներառյալ։

 
Մասնակիցներ Ամիս Հոդված Բայթեր
69 նորեկ/3 փորձառու Հունիս 354 4,606,721
Հուլիս 351 5,412,936
Օգոստոս 267 3,979,767
Ընդհանուր 972 13,999,424

Առաջին փուլը հաջողությամբ ավարտած մասնակիցները անցել են երկրորդ փուլ։ Երկրորդ փուլում մասնակիցները ծանոթացել են այլ Վիքինախագծերին, խորապես ուսումնասիրել և ներդրումներ են կատարել Վիքիտվյալներում։ Միաժամանակ ակտիվորեն շարունակել են ներդրումներ ունենալ Վիքիպեդիայում։ Դասընթացների շրջանակներում ակտիվ ներդրումներ ունեցող մասնակիցներին շնորհվել է հավաստագրեր։

Ուսուցիչների առցանց դասընթացների ամենաակտիվ և ամենաշատ հոդված ստեղծող մասնակիցներին որպես խրախուսական նվեր տրվել են շապիկներ։ Շապիկներ և վկայականներ են հանձնվել նաև մարզիչներին։ Ուսուցիչների առցանց դասընթացներին մասնակցել է 72 ուսուցիչ և 10 մարզիչ։ Հավաստագիր է շնորհվել 58 մասնակցի։

Սեպտեմբերի 9-ին տեղի է ունեցել առցանց միջոցառում Զում հավելվածի միջոցով։ Միջոցառման շրջանակներում ներկայացվել են հետաքրքիր տեղեկություններ դասընթացի վիճակագրության վերաբերյալ, ըստ որի դասընթացների սկզբնական շրջանում մասնակիցները ստեղծել են ավելի շատ հոդվածներ, սակայն բայթերի քանակն այնքան էլ մեծ չի եղել։ Դասընթացների երկրորդ ամսից սկսած արդեն նկատվել է բայթերի կտրուկ աճ և միաժամանակ հոդվածների քանակի նվազում։ Այստեղից կարելի է եզրակացություն անել, որ եթե սկզբնական շրջանում նախապատվությունը տրվել հոդվածների քանակին, ապա հետագայում մասնակիցները սկսել են ստեղծել ավելի ծավալուն հոդվածներ, աշխատել ավելի մանրակրկիտ և հմուտ՝ ապահովելով հոդվածների բարձր որակ։ Ստորև ներկայացված գծագրում և պատկերում կարելի է տեսնել երեք ամիսների ընթացքում ստեղծված հոդվածների և բայթերի քանակը։ Միջոցառման ժամանակ ընթերցվել են հավաստագիր ստացող մասնակիցների անունները, եղել են նոր առաջարկներ, կարծիքներ և հնչել շնորհակալական խոսքեր։ Կորոնավիրուսի համավարակի պայմաններում հատկապես մարզերում բնակվող մասնակիցներին ավելորդ այցելություններից և շփումից զերծ պահելու նպատակով հավաստագրերը և խրախուսական նվերներն ուղարկվել են փոստի միջոցով։

Երկրորդ առցանց Վիքիդասընթացին մասնակցել են տարբեր տարիքային և մասնագիտական խմբերի 124 մասնակից, երկրորդ փուլ են անցել 113-ը։ Երկրորդ առցանց Վիքիդասընթացներն ավարտվել են սեպտեմբերի վերջին։ Մասնակիցների հավաստագրերը և խրախուսական նվերները նախատեսված է ուղարկել փոստի միջոցով։

Վիքին սիրում է հուշարձաններ

«Վիքին սիրում է հուշարձանները» միջազգային լուսանկարների մրցույթ է, որի նպատակն է պատմական հուշարձանների և մշակութային ժառանգության օբյեկտների լուսանկարները Վիքիպահեստում հավաքելը և ինտերնետային ազատ հանրագիտարան Վիքիպեդիայում և Վիքիմեդիա հիմնադրամի այլ նախագծերում օգտագործելը:

Վիքիմեդիա Հայաստանը, սկսած 2013 թվականից, մասնակցել է այս մրցույթին՝ լուսանկարների քանակով մշտապես տեղ զբաղեցնելով մասնակից երկրների առաջին եռյակում։

Վիքիմեդիա Հայաստանը վիքի հարթակներում և սոցիալական ցանցերում Հայաստանի պետական հուշարձանների պահպանման, նրանց լուսաբանման կարևորության, հուշարձանները լուսանկարելու նրբությունների և պատրաստի լուսանկարները Վիքիպահեստում վերբեռնելու մասին առցանց բացատրական նյութեր է տեղադրել և վորքշոփեր անցկացրել։ Վիքիմեդիա Հայաստանը, պահպանելով COVID-19 համավարակով թելադրված զգուշության պայմանները, կազմակերպել է երկու-երեք հոգանոց արշավներ Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրեր հուշարձանները լուսանկարելու նպատակով։ «Վիքին սիրում է հուշարձանները» մրցույթի ընթացքում հայկական կողմի 83 մասնակից Վիքիպահեստ է վերբեռնել են 20,217 լուսանկար: Մասնակիցներից մեկը 11,000 լուսանկարից ավելի է վերբեռնել, երկուսը՝ 1,000-ից ավելի, իսկ 19 հոգի վերբեռնել են յուրաքանչյուրը 100-700 լուսանկար։ 15 մասնակից գրանցվել և ներգրավվել են Վիքի շարժմանը այս մրցույթի ընթացքում։ Գովելի է, որ ինչպես Հայաստանի վիքի շարժման մեջ, այնպես էլ ՎՍՀ մրցույթի մասնակիցների զգալի մասը կանայք են։

Երկրորդ համաշխարհային պատերազմ․ 75 տարի անց

Երկրորդ համաշխարհային պատերազմ.75 տարի անց
World War II․․․ 75 Years After

75 տարի է անցել մարդկության պատմության ամենածանր դրվագներից մեկից՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից: Վիքիմեդիա Հայաստանը միացել է «Երկրորդ համաշխարհային պատերազմ․ 75 տարի անց» նախագծին և առաջարկել է Հայերեն Վիքիպեդիայի խմբագիրներին սեպտեմբեր ամսին Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 75-րդ տարեդարձը նշելու համար ստեղծել և բարելավել հոդվածներ պատերազմի հայտնի մասնակիցների, ճակատամարտերի, ռազմաճակատների, պատերազմի ընթացքում օգտագորված հատուկ զինատեսակների, նրա զոհերին կամ հերոսներին նվիրված հուշարձանների մասին։

Վիքիմեդիա Հայաստանը սահմանել է որոշ անվանակարգեր Վիքիպեդիայում և Վիքիտվյալներում խմբագրական և Վիքիպահեստում լուսանկարչական ներդրումների համար։ Հատուկ անվանակարգեր են սահմանվել Երկրորդ համաշխարհային պատերազմի հայ և կին մասնակիցների մասին ստեղծված հոդվածների համար։ Առանձնակի են գնահատվել նաև Վիքիպահեստում բեռնված Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հուշարձանների լուսանկարները և նրանց տվյալների մուտքագրումը Վիքիտվյալներում։

Սեպտեմբեր ամսվա ընթացքում 34 մասնակից ստեղծել է 157 հոդված Երկրորդ համաշխարհային պատերազմի հայտնի մասնակիցների, ճակատամարտերի , նրա զոհերին կամ հերոսներին նվիրված հուշարձանների մասին։ Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցած կանանց վերաբերող 11 հոդված է սեղծվել։

Նախագծի մասնակիցները այս թեմայով ներդրում են ունեցել Վիքիպահեստում, և վերբեռնվել են Երկրորդ աշխարհամարտում զոհվածներին նվիրված հուշարձանների 477 լուսանկար։

Խոսող Վիքիպեդիա

Վիքիպեդիայի բրենդի հանրայնացման և հեղինակության բարձրացման, ինչպես նաև ազատ տեղեկատվության մատչելիությունն ապահովելու նպատակով Վիքիմեդիա Հայաստանը նախաձեռնել և իրականացնում է «Խոսող Վիքիպեդիա» ծրագիրը։ Այն իրենից ներկայացնում է QR կոդեր պարունակող ձայնային բազմալեզու տեղեկատվական վահանակների պատրաստում և տեղադրում Հայաստանի տարբեր բնակավայրերում։

Սեպտեմբերի 27-ին առաջին 3 վահանակները փակցվեցին Լոռու մարզի Լեռնապատ գյուղի սկզբնամասում, գյուղապետարանի և դպրոցի պատին։ Վահանակների վրա պատկերված է Վիքիպեդիայի տարբերանշանը և «Խոսող Վիքիպեդիա» գրությունը։ Այսուհետ, Լեռնապատի այցելուները կարող են վահանակների միջոցով լսել բնակավայրի հիմնադրման, աշխարհագրական դիրքի, պատմության, պատմական հուշարձանների, բնակչության մասին տեղեկություններ, որոնք վերցված են Հայերեն Վիքիպեդիայի համապատասխան հոդվածից։

Վահանակների պատրաստման համար հովանավորում է հանդիսանում Վիքիմեդիա Հայաստան ԳՀԿ-ի մշտական նվիրատուներից մեկը, իսկ տեքստերի ձայնագրումը կազմակերպվում է Գրքասեր հասարակական կազմակերպության միջոցով։

Արդեն պատրաստ են ևս 8 բնակավայրերի նվիրված տեղեկատվական վահանակներ, որոնց տեղադրումը նախատեսված է իրականացնել հայ-ադրբեջանական պատերազմի ավարտից հետո։

Հանդիպում ArmSIG4 Ինտերնետ կառավարման հայկական դպրոցի կազմակերպած դասընթացների մասնակիցների հետ

2020 թվականի սեպտեմբերի 24-ին տեղի ունեցավ ArmSIG4 ինտերնետ կառավարման հայկական դպրոցի դասընթաց, որին մասնակցում էր նաև Վիքիմեդիա Հայաստանը։ Դասընթացներն անցկացվել են երկու տարբերակով՝ առցանց և առերես հանդիպումներով։ Վիքիմեդիա Հայաստանը ներկայացավ առցանց տարբերակով՝ Զում հավելվածի միջոցով։ Ելույթ են ունեցել Մհեր Բեքարյանը և Վիոլլա Մոսիկյանը։ Դասընթացին ներկայացվել է Վիքիմեդիա Հայաստան ԳՀԿ-ի գործունեությունը և նպատակը։ Մասնակիցները ծանոթացել են Վիքիակումբներին, Վիքիճամբարներին և մյուս վիքինախագծերին։ Խոսվեց նաև Վիքին սիրում է հուշարձաններ նախագծի մասին, նախագծին մասնակցելու կանոնների և պատկերների բեռնման թույլատրելի չափանիշների մասին։ Ելույթի ավարտին հնչեցին հարցեր հետաքրքրող նախագծերի վերաբերյալ։

ArmSIG4-ի դասընթացի կազմակերպիչներին և մասնակիցներին տրվել է հետագա վիքիդասընթացների գրանցման հղումը և մասնակցության կոչ արվել։

Հանդիպում սփյուռքահայ ուսուցիչների հետ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կազմակերպել էր սփյուռքի մանկավարժների վերապատրաստման դասընթացներ։ Ծրագիրն իրականացնում էր «Ֆիչըր» կազմակերպությունը, որի հրավերով Վիքիմեդիա Հայաստան ԳՀԿ-ի նախագահ Սուսաննա Մկրտչյանը սփյուռքահայ ուսուցիչներին է ներկայացրել կազմակերպության գործունեությունը և հիմնական նախագծերը՝ Վիքիակումբներ, Վիքիճամբարներ, Վիքիդասարան և այլ վիքինախագծեր։ Հանդիպումն առավել հետաքրքրաշարժ դարձնելու նպատակով ուսուցիչներին ցուցադրեցինք Վիքիճամբարը և Վիքիդասարանը ներկայացնող և դրանց մասին պատմող տեսահոլովակներ։

Դասընթացին մասնակցած ուսուցիչները աշխարհի տարբեր երկրներից էին՝ Ռուսաստան, Ուկրաինա, Ղազախստան, ԱՄՆ և այլն։ Սփյուռքահայ ուսուցիչներին մանրամասն ներկայացվեցին դեռևս հունիս ամսվանից սկսված Վիքիպեդիայի առցանց դասընթացները։ Ուսուցիչները հետաքրքրվեցին դասընթացի մանրամասներով և ցանկություն հայտնեցին մասնակցել դրանց․ նրանց տրամադրվեց հոկտեմբեր ամսին մեկնարկող Վիքիպեդիայի առցանց դասընթացի հղումը, որին կարող են մասնակցել տարբեր տարիքի և մասնագիտությունների տեր անձինք։

Հանդիպում Վիքիակումբների համակարգողների հետ

Սեպտեմբերի 11-ին և 14-ին առցանց ձևաչափով տեղի ունեցավ 2 հանդիպում Վիքիակումբների համակարգողների հետ։ Առաջին հանդիպման ընթացքում կազմակերպության նախագահ Սուսաննա Մկրտչյանն ու Վիքիակումբների հարցերով զբաղվող աշխատակից Արթուր Խումարյանը տեսազանգով զրուցեցին Տավուշի մարզպետարանի հետ համագործակցության շնորհիվ բացված 11 Վիքիակումբների համակարգողների հետ։ Իսկ երկրորդ հանդիպման ընթացքում նույն ձևաչափով զրույց եղավ կազմակերպության կողմից նախկինում բացված 12 Վիքիակումբների համակարգողների հետ։

Հանդիպումների նպատակն է ակտիվացնել Վիքիակումբների գործունեությունը և դարձնել առավել համակարգված։ Հանդիպումների ընթացքում համակարգողների ներկայացրին իրենց նրանց կատարած աշխատանքը, քննարկվեցին համավարակով պայմանավորված առաջացած խնդիրները, դրանց հնարավոր լուծումները և առաջիկա պլանները։ Այսպիսի հանդիպումները կրում են պարբերական բնույթ։

Կազմակերպության 2021 թվականի տարեկան պլանի քննարկում

Սեպտեմբերի 18-ին առցանց ձևաչափով տեղի ունեցավ Վիքիմեդիա Հայաստանի 2021 թվականի տարեկան պլանի քննարկում, որին մասնակցեցին կազմակերպության խորհրդի 3, Վերահսկող հանձնաժողովի 2 անդամներ, կազմակերպության անդամներ, աշխատակիցներ, Վիքիակումբների համակարգողներ։ Հանդիպման նպատակն էր պարզել, թե ինչ ծրագրային առաջարկներ ունեն մասնակիցները, որոնք կցանկանային տեսնել Վիքիմեդիա Հայաստանի 2021 թվականի տարեկան պլանում։

Մասնակիցները բաժանվեցին 2 խմբի, տեղի ունեցան առանձին քննարկումներ, որից հետո քննարկման մասնակիցները առաջարկներով հանդես եկան և դրանք ներկայացրին կազմակերպության խորհրդին։ Հանդիպման ընթացքում ներկայացված առաջարկներից որոշները ներառվել են 2021 թվականի տարեկան պլանի նախնական տարբերակում։

Վիքիակումբների հաշվետվություն

Ստանալով Վիքիմեդիա Հիմնադրամի ուղեցույցը համաճարակային իրավիճակում հանրային միջոցառումների և հավաքների անցկացման մասին՝ Վիքիմեդիա Հայաստանը ստեղծել էր հատուկ ուղեցույց Վիքիակումբների համար։ Խստիվ հետևելով ուղեցույցի քայլերին՝ սեպտեմբերի 15-ից որոշ ակումբներ աստիճանաբար վերադարձել են իրենց բնականոն հանրային աշխատանքին։ Սակայն սեպտեմբերի ամսվա կեսին դպրոցական դասերի սկսելով պայմանավորված, ինչպես նաև ամսվա վերջին Ադրբեջանի կողմից սկսված ռազամական գործողությունների պատժառով ակումբականների շրջանում նկատվել է ակտիվության նվազում։ Որոշ սահմանամերձ ակումբներ և մասնավորապես Արցախում գտնվող ակումբները անընդհատ հրետակոծության պատճառով չեն գործում։

Ակումբականները այս ամսվա ընթացքում մասնակցել են Վիքիմեդիա Հայաստանի կողմից կազմակերպված մի շարք նախագծերի՝ «Վիքին սիրում է հուշարձաններ», «Երկրորդ համաշխարհային պատերազմ․ 75 տարի անց»։

Ալավերդու վիքիակումբը շարունակել է «Չորեքշաբթին Ալավերդու վիքիակումբում» նախաձեռնությունը։ Վորքշոփի պատասխանատուն՝ Դավիթը, շատ հետաքրքիր ձևով վիքիֆիկացրել էր բոլորին հայտնի «Поле чудес» խաղը։ Սեպտեմբեր ամսվա ամփոփիչ վորքշոփի ժամանակ ընտրվել են ակումբականների կողմից ստեղծված ամսվա լավագույն հոդվածները՝ Ֆրանսիայի ռազմածովային ուժեր, In God we trust, Պրահլադ Ջանի։ Արդյունավետորեն օգտագործելով առցանց աշխատանքի հնարավորությունները՝ ակումբը «հյուրընկալել» է MYbookstore օնլայն գրախանութի, MYcorner-ի և MYdelivery-ի հիմնադիր Լևոն Ստեփանյանին։

Հացիկի վիքիակումբը շարունակել է «Ազգեր և ավանդույթներ» նախագիծը, որի շրջանակներում ստեղծվել են Սովորույթներ և վարվելակարգ Ճապոնիայում, Ընտանեկան առասպելներ, Բնության օր Իրանում հոդվածները։ Ակումբում կուտակումներ չառաջացնելու նպատակով որոշվել է, որ ամեն օր ակումբ է այցելելու միայն 6 հոգի։ Սեպտեմբեր ամսվա վերջին սկսված Վիքիթիմ 1+3 նախագծին Հացիկի ակումբից մասնակցում է երեք թիմ՝ Բրեմենյան երաժիշտներ, Տիեզերք և Ցեֆեոս։

Սեպտեմբերի 20-ին Ալավերդու վիքիակումբի մասնակիցները «Վիքին սիրում է հուշարձաններ» մրցույթի շրջանակներում լուսանկարել են գյուղում գտնվող մի քանի հուշարձաններ և լուսանկարները վերբեռնել Վիքիպահեստ։

Վիքիակումբների վիճակագրություն

Վիքիակումբ Մասնակիցներ Բնակչություն Բայթեր+ (պ) Հոդվածներ (Վիքիպեդիա) Բայթեր+ (բ) Հոդվածներ (Վիքիբառարան) Բայթեր+ (դ) Ստեղծված (Վիքիդարան) Սրբագրված (դ) Հաստատված (դ)
Ալավերդի 35 13000 248994 25 532 0 0 0 0 0
Արևածագ 67 960 273687 30 0 0 0 0 0 0
Գյումրի (Խրիմյան Հայրիկ 46) 32 121976 953757 6 0 0 0 0 0 0
Գորիս 28 20300 318612 32 2 0 0 0 0 0
Դդմաշեն 25 2876 514861 42 0 0 199022 82 88 238
Լեռնապատ 82 2279 1154058 280 0 0 131806 39 37 3
Կողբ 35 5300 84340 8 2415 3 2752 3 0 0
Հացիկ 22 1044 591383 52 0 0 0 0 0 0
Սպիտակ 43 13000 101234 8 0 0 33517 10 12 0
Ստեփանակերտ 22 55200 264662 30 0 0 0 0 0 0
Քարվաճառ 25 500 656874 88 5 0 0 0 0 0
Տող 40 700 91801 18 0 0 47424 19 39 20
Արճիս 11 1109 100271 10 0 0 0 0 0 0
Գանձաքար 6 3656 10940 2 0 0 0 0 0 0
Վերին Կարմիրաղբյուր 8 1837 193028 21 0 0 0 0 0 0
Կիրանց 12 298 7412 1 0 0 120323 40 43 1
Գյումրի (Շահումյան 69) 79 121976 118843 0 0 0 0 0 0 0
Մրգավան 61 1725 13083 0 0 0 0 0 0 0
Վարդենիկ 68 9880 161935 4 3 0 0 0 0 0
Ընդամենը 847 403458 5860221 657 2957 3 534844 193 219 262