Jump to content

Հաշվետվություն/2020-08

Վիքիմեդիա Հայաստան-ից
2020
Օգոստոս

Մրցանակաբաշխություն CEE Spring 2020 և Վիքին սիրում է Երկիրը 2020

2020 թվականի առաջին կիսամյակում Վիքիմեդիա Հայաստանը մասնակցել է երկու՝ CEE Spring 2020 և «Վիքին սիրում է Երկիրը 2020» միջազգային մրցույթներին։

Օգոստոսի 17-ին Վիքիմեդիա Հայաստանում, պահպանելով Հայաստանում Covid-19 համավարակի հետ պարտադրված բոլոր զգուշավորությունները, տեղի ունեցավ «Վիքին սիրում է Երկիրը» լուսանկարչական ու «CEE Spring 2020» միջազգային մրցույթների առցանց ամփոփումն ու մրցանակաբաշխությունը։

«Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի Գարուն» 2020 նախագծին հայաստանյան կողմից մասնակցել է 42 մասնակից, որոնք ստեղծել են 12,594,405 բայթ ծավալով 1,122 հոդված; 183 հոդված ստեղծվել են կանանց մասին և այդ կետով հայ մասնակիցները միջազգային մրցույթում զբաղեցրել են երրորդ հորիզոնականը։

Վիքին սիրում է Երկիրը լուսանկարչական միջազգային մրցույթին հայաստանյան կողմից մասնակցել է 84 մասնակից, որոնցից 25 հոգին (30%) նոր մասնակից են՝ միացել են վիքիշարժմանը մրցույթի ընթացքում։ Ընդհանուր առմամբ մասնակիցները լուսանկարել և վերբեռնել են Հայաստանի և Արցախի բնության 4848 լուսանկար և վերբեռնած լուսանկարների քանակով միջազգային մրցույթում զբաղեցրել են 6-րդ հորիզոնականը։

Արժեքավոր մրցանակներ ստացան ժյուրիի կողմից ընտրված լավագույն 10 լուսանկարների 7 մասնակիցները, ամենաշատ լուսանկար վերբեռնած մասնակիցը: Կենդանական աշխարհի լավագույն լուսանկարների հեղինակներին հատուկ մրցանակ էր հատկացրել Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչությունը։

CEE Spring («Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների Գարուն») միջազգային մրցույթը հնարավորություն է մեր երկրի, մեր պատմության, մշակույթի և ականավոր մարդկանց մասին տեղեկատվությունը ներկայացնել տարբեր լեզուներով Վիքիպեդիաներում։ Մրցույթի երեք ամիսների ընթացքում, մասնակիցները թարգմանում են ներկայացված հոդվածները իրենց լեզվով։ Արդյունքում Հայերեն Վիքիպեդիան զարգանում է այլ երկրների մասին հոդվածներով և մեր երկրին վերաբերող տեղեկատվությունը հայտնվում է շուրջ 30 լեզուներով Վիքիպեդիաներում։ Այս անգամ հայ վիքիխմբագիրները նույնպես իրենց դրսևորեցին արդյունավետ։

Մրցանակներ են ստացել քանակով և ծավալով ամենաշատ հոդված գրած առաջին երեք մասնակիցները։

Ամառային ՎիքիՃամբար 2020 (15-18 տարեկան)

2020 թվականի օգոստոսի 20-25-ը Վիքիմեդիա Հայաստանը իրականացրեց ամառային երկրորդ առցանց Վիքիճամբար 15-18 տարեկան պատանիների համար։ Ճամբարին մասնակցեցին 45 մասնակից, 15 վիքիօգնական և 6 կազմակերպիչ։

Այս անգամ, ինչպես նախորդ ճամբարին, ճամբարական հագուստն ու բեյջերը նախապես ուղարկվել էին բոլոր մասնակիցներին փոստի միջոցով: Բացի այդ օրակարգով նախատեսված խաղերն իրականացնելու նպատակով մասնակիցներին էին ուղարկվել նաև մի շարք այլ պարագաներ (կոնստրուկցիաներ):

Ինչպես բոլոր օֆլայն ճամբարները, այնպես էլ առցանց ճամբարի օրակարգը բաղկացած է երկու մասից՝ կրթական և ժամանցային ու մշակութային: Ճամբարի կրթական հատվածում պատանի խմբագիրները 6 օրերի ընթացքում ընտրել են հոդվածներ 50,000 կարևորագույն հոդվածների ցանկից և ստեղծել կամ բարելավել դրանք: Ըստ օրակարգի վիքիխմբագրումներին հատկացվում է օրական 4 ժամ, իսկ խմբագրական աշխատանքներն ավարտվում են երեկոյան ժամը 18:00-ին: Այս ճամբարում շեշտը դրվել է հոդվածների որակի վրա: Բոլոր հոդվածները մանրամասն ստուգվել են վիքիօգնականների թիմի կողմից, իսկ ճամբարականները առավելագույն ուշադրությամբ են աշխատել հոդվածների վրա: Արդյունքում 6 օրերի ընթացքում ստեղծված 813 հոդվածներն աչքի են ընկնում իրենց բարձր որակով: Այս ճամբարը մասնավորապես կարևոր դերակատարում ունեցավ Հայերեն Վիքիպեդիայում որակյալ բովանդակության ստեղծման մեջ:

Ճամբարի ընթացքում բացի խմբագրումներից կազմակերպվեցին նաև ինտելեկտուալ, ժամանցային խաղեր՝ փազլ, ծովամարտ, բրեյն ռինգ, Վիքիորոնում, եղիր յուրօրինակ, մեր տարբերակը, կոնստրուկցիայի հավաքում և այլն։ Մասնակիցները ջոկատներով առցանց հանդիպումներ են ունեցել Վիքիտատիկի հետ, որի ընթացքում Վիքիտատիկը ներկայացրել է Վիքիմեդիա շարժումը, Վիքիպեդիայի նշանակությունը, յուրաքանչյուր մասնակցի կարևորությունն և այլ հետաքրքիր թեմաներ։

Շարունակելով համագործակցության հաջող փորձը ՀՀ Պաշտպանության նախարարության հետ՝ Վիքիճամբարի շրջանակներում հանդիպում կազմակերպվեց 2012-2020 թթ. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, ռազմական վերլուծաբան-փորձագետ, ՀՀ ՊՆ կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության կրթության վարչության պետ Արծրուն Հովհաննիսյանի հետ։ Հանդիպման ընթացքում ճամբարականները տվեցին հարցեր անվտանգության, ռազմական գործողությունների դադարեցման, տարածաշրջանում և աշխարհում խաղաղության հաստատման և նմանատիպ այլ թեմաների շուրջ։

Ճամբարի ընթացքում արված բոլոր նկարները կարող եք գտնել այստեղ:

Վիքիպեդիայի դասընթաց Հայ կրթական հիմնարկության կրթաթոշակառուների համար

2020 թվականի մարտ ամսին «Վիքիմեդիա Հայաստանը» և Հայ կրթական հիմնարկությունը սկսեցին ՀԿՀ կրթաթոշակառուների մասնակցությամբ դասընթացի երկրորդ փուլը։ Առաջին երկու դասը տեղի է ունեցել օֆլայն տարբերակով, սակայն համավարակով պայմանավորված 2020 թվականի մարտի 12-ից դասապրոցեսը տեղափոխվել է օնլայն հարթակ։ Դասընթացին մասնակցել են 15 ուսանողներ, որոնք մինչև ծրագրի ավարտը պետք է կատարեին նվազագույնը 500 000 բայթ ծավալով ընդհանուր ներդրում։

Ծրագիրը բաժանվել է երկու փուլի. առաջինը ուսուցման փուլն է, իսկ երկրորդը՝ աշխատանքայինը։ Առաջին փուլում երկու դաս տեղի է ունեցել օֆլայն, որի ժամանակ ներկայացվել է «Վիքիմեդիա Հայաստանը» և ընդհանուր գիտելիքներ են տրվել Վիքիպեդիայի վերաբերյալ, ցույց է տրվել հոդվածների կառուցվածքը, ինչպես նաև հիմնական կանոնները։ Դասերի մնացած մասը տեղի է ունեցել օնլայն զում հարթակի միջոցով։ Դասընթացի ընթացքում մասնակիցներին տրվել է գիտելիքներ Վիքիպեդիայում աշխատելու և հոդվածներ ստեղծելու համար, ինչպես նաև ներկայացվել են այլ վիքինախագծեր (Վիքիպահեստ, Վիքիտվյալներ և այլն)։ Դասընթացի առաջին փուլի ավարտից հետո սկսվել է երկրորդ փուլը, որի ընթացքում մասնակիցները ստեղծել են նոր հոդվածներ Հայերեն Վիքիպեդիայում։ Հոդվածները եղել են տարբեր բնագավառի (բժշկություն, տնտեսագիտություն, սպորտ, պատմություն և այլն)։ Համավարակի առկայությամբ պայմանավորված նախագիծը երկարացվել է մեկ ամսով և ավարտվել է 2020 թվականի սեպտեմբերի 3-ին։

Նախագծի ընթացքում 15 մասնակիցները համատեղ ուժերով ստեղծել են 99 հոդված՝ ունենալով 5․926․286 բայթ ընդհանուր ծավալով ներդրում Հայերեն Վիքիպեդիայում։ Նախագծի շրջանակներում 15 մասնակիցներց 11-ը լրացրել են անհրաժեշտ 500 000 բայթ ծավալը։

Շաբաթօրյա վորքշոփներ

2020 թվականի օգոստոս ամսին «Վիքիմեդիա Հայաստանը» կազմակերպել և իրականացրել է շաբաթօրյա 5 վորքշոփ։

Հեռավար շաբաթօրյա վորքշոփներ տեղի են ունեցել օգոստոսի 1-ին, 8-ին, 15-ին, 22-ին և 29-ին։ Ինչպես միշտ վորքշոփները տեղի են ունեցել երկու խմբերի հետ՝ առաջինը՝ փորձառու խմբագիրների, իսկ երկրորդը՝ սկսնակ խմբագիրների:

Առաջին խմբի մասնակիցների համար այս ամիս կազմակերպված վորքշոփներից երեքը նվիրված են եղել սեպտեմբերին իրականանալիք երկու միջազգային մրցույթներին: Օգոստոսի 1-ին տեղի ունեցած վորքշոփի ժամանակ զրուցել ենք անաղբյուր հոդվածների և հոդվածների թեմաների ընտրության մասին, ինչպես նաև մանրամասն ներկայացվել է, թե որ աղբյուրներն են գերադասելի, և որոնցից պետք է խուսափել։ Օգոստոսի 8-ին տեղի ունեցած վորքշոփի ժամանակ ներկայացվել է, թե ինչպես պետք է ցանկեր կազմել, և որն է հոդվածներից նրանց տարբերության։ Նաև ներկայացվել է՝ ինչպես պետք է աղյուսակներ ստեղծել, վիզուալ և հիմնական խմբագրական գործիքներով ու ինչպես նրանց հետ աշխատել։ Օգոստոսի 15-ին և 29-ին տեղի ունեցած հանդիպումների ժամանակ զրուցել ենք «Վիքին սիրում է հուշարձանները» միջազգային մրցույթի մասին։ Մասնակիցներին մանրամասն ներկայացվել է մրցույթը, մրցույթին մասնակցելու կարգը և կանոները։ Օգոստոսի 22-ին ներկայացվել է «Երկրորդ համաշխարհային պատերազմ․ 75 տարի անց» մրցույթը։ Առաջին խմբի վորքշոփին ամսվա ընթացքում ներկա է գտնվել 61 հոգի։

Վորքշոփի երկրորդ մասը, որը նախատեսված է նորեկ խմբագիրների համար, այս ամիս նույնպես եղել է ակտիվ և լի մասնակիցներով։ Մասնակիցներին ներկայացվել է Հայերեն վիքիպեդիան, թե ինչպես կարող են գրանցվել և հոդվածներ ստեղծել, հոդվածների կառուցվածքը և հիմնական կանոները, ինչպես նաև ներկայացվել է այլ վիքինախագծերի մասին հակիրճ տեղեկատվություն։ Մասնակիցները ծանոթացել են նաև «Վիքիմեդիա Հայաստան» կազմակերպության գործունեությանը: Օգոստոս ամսվա ընթացքում այս խմբի վորքշոփներին մասնակցել է 17 նորեկ։

«Վիքիպեդիան խաղաղության համար» առցանց Վիքիճամբար 2

Service Civil International Switzerland կազմակերպությունը Վիքիմեդիա Շվեյցարիայի հետ համագործակցությամբ օգոստոսի 28-ից սեպտեմբերի 4-ը կազմակերպել էր «Վիքիպեդիան խաղաղության համար» առցանց Վիքիճամբարը: Այս անգամ ճամբարի թեման հենց Service Civil International Switzerland կազմակերպությունն է, որն այս տարի դառնում է 100 տարեկան: Մասնակիցները Վիքիպեդիան համալրել են SCI-ի և դրա հետ կապված ակտիվիստների և կազմակերպությունների կյանքի և գործունեության մասին հոդվածներով: Վիքիմեդիա Հայաստանից առցանց վիքիճամբարին մասնակցում էին Վարդան Մնացականյանը և Էլեն Հարությունյանը, ովքեր ստորև ներկայացնում են իրենց տպավորությունները:

Էլեն Հարությունյան

Օգոստոսի 28-ից սեպտեմբերի 4-ը մասնակցում էի Service Civil International Switzerland կազմակերպության և Wikimedia Switzerland-ի կազմակերպած առցանց «Վիքիպեդիան խաղաղության համար» վիքիճամբարին։ Ճամբարին մասնակցում էին աշխարհի անենատարբեր երկրներից՝ Շվեյցարիայից, Իսպանիայից, Խորվաթիայից, Ռուսաստանից, Ղազախստանից և իհարկե 2 մասնակից Հայաստանից։ Ես շատ ուրախ էի, որ ինձ հնարավորություն տրվեց մասնակցելու, ներկայացնելու Հայաստանը։ Դա իրոք մեծ պատիվ էր ինձ համար։

Ճամբարի առօրյան բավականին հագեցած էր: Մեր օրը սկսվում էր մի փոքրիկ ակտիվացնող և զվարճալի վարժանքից։ Ապա անցնում էինք ամենատարբեր թեմաներով վորքշոփ-քննարկումների, որի շնորհիվ ստանում էինք նոր գիտելիքներ և հմտություններ։

Ճամբարի թեման հենց Service Civil International Switzerland կազմակերպությունն էր, որն այս տարի դարձավ 100 տարեկան: Մենք Վիքիպեդիան համալրեցինք SCI-ի և խաղաղության ակտիվիստների և կազմակերպությունների կյանքի և գործունեության մասին հոդվածներով:

Ունեցանք ժամանակ շփվելու միմյանց հետ, պատմելու մեր, մեր երկրի և մեր մշակույթի մասին։ Բավականին տպավորված եմ և շատ կցանկանայի, որ նման ճամբարները կրեին շարունակական բնույթ և մենք հնարավորություն ունենայինք կենդանի շփում ունենալ ճամբարի մասնակիցների հետ։

Թարմացնենք Վիքիպեդիան

Վիքիմեդիա Հայաստանի առաջարկով՝ Հայերեն Վիքիպեդիայում 2020 թվականի ամռան ամիսներին մի շարք խմբագիրներ միացան «Թարմացնենք Վիքիպեդիան» նախագծին։ Նախագծի նպատակն է բարելավել տարիներ առաջ գրված հոդվածները, որոնց մի մասն անաղբյուր հոդվածներ են, իսկ մյուս մասի տեղեկությունները հնացել են: Նախագիծի առաջին փուլի ընթացքում բարելավվում են 2013-2014 թվականներին ստեղծված հոդվածները, տեղեկությունները արդիականացվում են, ավելացվում են աղբյուրներ։

Նախագծին անդամագրվել են Հայերեն Վիքիպեդիայի 42 խմբագիր, որոնք բարելավել են 225 հոդվածը։ Նախագիծը շարունակական է, նրա թիրախում բազմաթիվ կիսատ, անաղբյուր հոդվածներն են։

Խմբագրաթոն «Հոդված 3» իրավունքի 3-րդ փառատոնի շրջանակներում

«Վիքիմեդիա Հայաստան»-ը, 2020 թվականի COVID-19 համավարակի պայմաններից ելնելով, «Հոդված 3» իրավունքի 3-րդ փառատոնի շրջանակներում ներառված, մարդու իրավունքներին նվիրված Վիքպեդիայի խմբագրաթոնը անցկացրեց առցանց։ Խմբագրաթոնի ժամանակ օգտագործելով վստահելի աղբյուրներ և հավաստի տեղեկատվություն՝ մասնակիցները ստեղծվել են թեմատիկ՝ մարդու իրավունքների վերաբերյալ հոդվածներ։

Խմբագրաթոնին մասնակցել են կամավորներ, ովքեր, խորհրդատու մասնագետների ուղղորդմամբ կատարելով են հետազոտական աշխատանքներ, Վիքիպեդիայի հայերեն տիրույթում ստեղծել են մարդու իրավունքների վերաբերյալ 23 նոր հոդված և բարելավել 11-ը՝ կատարելով 1,142,659 բայթ ներդրում։

Վիքիդասընթաց Ինլայթ կենտրոնի անդմաների համար

Օգոստոսի 31-ին ամփոփվեցին Ինլայթ վերլուծական կենտրոնի անդամների համար Վիքիմեդիա Հայաստանի կողմից անցկացվող վիքիդասընթացը։ Այն սկսվել էր այս տարվա մայիս ամսին։ Մասնակցում էին 9 հոգի։ 2 ամիս առցանց ձևաչափով Զում ծրագրի միջոցով ինտենսիվ դասընթացներն անցան բոլոր մասնակիցները, իսկ խմբագրական ակտիվությամբ աչքի ընկան հատկապես 3 խմբագիր։ Նրանք ոչ միայն սովորեցին Վիքիպեդիայի խմբագրական գործիքներն ու հմտությունները, ծանոթացան քույր նախագծերին, այլև տեղեկացան Վիքիմեդիա շարժման գործունեությանը և գաղափարներին։

Ընդհանուր հաշվով այս 4 ամիսների ընթացքում վիքիդասընթացի մասնակիցները գրել է 59 հոդված՝ 1․662․701 բայթ ծավալով։ Հատկանշական է, որ գրված հոդվածներն աչքի են ընկել իրենց որակով։ Ամենաակտիվ 3 մասնակցի Վիքիմեդիա Հայաստանի կողմից տրվել են հավաստագրեր։

Մամուլի անդրադարձ

Այս ամիս Վիքիմեդիա Հայաստանը մեկ հոդված է ներկայացրել Վիքիմեդիա Հիմնադրամի կրթական ամսագրում։ Քարվաճառի Վիքիակումբի համակարգող Թամարա Գրիգորյանի կողմից գրված «Քարվաճառի Արմաթ լաբորատորիայի և Քարվաճառի Վիքիակումբի համագործակցությունը՝ որպես կրթական նոր հարթակ դեռահասների համար» հոդվածը ներկայացնում է, թե այս երկու կառույցների համագործակցության շնորհիվ ինչպես են լաբորատորիայում զանազան ծրագրերով աշխատող երեխաները հարստացրել Վիքիպեդիան այդ ծրագրերի մասին հոդվածներով:

Վիքիակումբների հաշվետվություն

2020 թվականի օգոստոս ամսին վիքիակումբները շատ ակտիվ են եղել և իրենց անմիջական մասնակցություն են ունեցել մի քանի նախագծերում, որոնցից կարելի է առանձնացնել 15-18 տարեկանների համար նախատեսված ամառային երկրորդ «Առցանց Վիքիճամբար 2020»-ը, որին մասնակցել է ավելի քան 40 ակումբական։ Ակումբները իրենց աշխատանքները շարունակում են իրականացնել առցանց։

Հունվարի 1-ից մինչև օգոստոսի 31-ը Վիքիակումբների կողմից ներդրված բայթերի վիճակագրություն
Հունվարի 1-ից մինչև օգոստոսի 31-ը Վիքիակումբների կողմից ստեղծված հոդվածների վիճակագրություն

Հացիկի վիքիակումբը շարունակում է տեսազանգերի ընթացքում թիմային աշխատանքի միջոցով հոդվածներ թարգմանել, ինչպես նաև «Ազգեր ու ավանդույթներ» նախագիծը։ Ամիսը նվիրված է եղել Ճապոնիային՝ Փայտիկներ սննդի համար և Ճապոնական խոհանոցի պատմություն։ Ակումբի անդամաները յուրաքանչյուր տեսազանգի ժամանակ կազմակերպում են որևէ հետաքրքիր խաղ։ Յուրաքանչյուր տեսազանգից առաջ ընտրվում են երկու մասնակիցներ, որոնք պետք է առաջարկեն և իրականացնեն տվյալ օրվա խաղերը։

Գյումրու վիքիակումբը այս ամիս դասընթաց է կազմակերպել Գյումրու «Երիտասարդական պալատի» կամավորների հետ, որի ընթացքում մասնակիցներին ներկայացվել է «Վիքիմեդիա Հայաստանը» և Գյումրու վիքիակումբը, որից հետո մասնակիցներին տրվել է անհրաժեշտ գիտելիքներ Վիքիպեդիայում հոդվածներ ստեղծելու համար։

Ամսվա սկզբին Կողբի վիքիակումբի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Կողբ-Քարվաճառ ակումբականների համատեղ ինտելեկտուալ խաղ, որի ընթացքում նրանք, միասին քննարկելով հարցերը և լավ տրամաբանելով, կարողացան հաղթել, և ինչպես նշել է ակումբականներից մեկը. «Խաղի արդյունքում հաղթեց ընկերությունը»: Լեռնապատի վիքիակումբը օգոստոսին շարունակել է մասնակցել «Թարմացնենք Վիքիպեդիան» նախագծին։ Օգոստոսի 12-ին՝ Երիտասարդության միջազգային օրը, ակումբականները համատեղ ստեղծել են այդ թեմատիկայով երկու հոդված՝ Երիտասարդության համերաշխության միջազգային օր և Ժողովրդավարական երիտասարդության համաշխարհային ֆեդերացիա։

Ալավերդու վիքիակումբում այս ամիս ևս շարունակվել է «Չորեքշաբթին Ալավերդու վիքիակումբում» նախաձեռնությունը, որի շրջանակներում ակումբականներն իրենք են պատասխանատու եղել վորքշոփի կազմակերպման և հետաքրքիր ձևաչափով անցկացման համար։ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ ակումբականները բարելավել են տոնի մասին պատմող հոդվածը։ Օգոստոսին ակումբը ունեցել է վիրտուալ հյուր։ Այս անգամ ակուբին միացել է Հայերեն Վիքիպեդիայի ադմին Աշոտ Ջանիբեկյանը։ Ակումբականների հետ ծանոթությունից հետո նա ներկայացրել է Վիքիպեդիայում ավելի հեշտ և արագ աշխատանքի շատ կարևոր գործիքներ, ինչպես նաև կիսվել է իր վիքիփորձով։

Այս ամսվա ընթաքում Վիքիմեդիա կրթական բլոգում լույս է տեսել Քարվաճառի վիքիակումբի և Քարվաճառի Արմաթ լաբորատորիայի համագործակցության մասին պատմող հոդվածը:

Ամսվա ընթացքում 27 ակումբները համատեղ ուժերով Վիքիդարանում կատարել են 425 590 բայթի ներդրում, իսկ հայերեն Վիքիպեդիայում ստեղծել են 1509 հոդված կատարելով 14 308 խմբագրում, որի ծավալը կազմել է ընդհանուր 15 767 453 բայթ։ Ամսվա ընթացքում ակումբներում ներգրավված են եղել 161 ակտիվ խմբագիրներ։ Օգոստոս ամսվա արդյունքներից հետո վիքիակումբների համար 2020 թվականի հունվարի մեկից մինչև օգոստոսի 31-ը կազմվել է գրաֆիկ թե՛ հոդվածների քանակով և թե՛ բայթերի քանակով, որի միջոցով երևում է ակումբների կատարված աշխատանքների ծավալը և համեմատական է տարվում նախորդ ամիսների հետ։

Ընդհանուր առմաբ, օգոստոս ամսվա ընթացքում շաբաթօրյա վորքշոփներին մասնակցել է 78 փորձառու և նորեկ խմբագիր։

Վիքիակումբների վիճակագրություն

Վիքիակումբ Մասնակիցներ Բնակչություն Բայթեր+ (պ) Բայթեր- (պ) Խմբագրումներ (պ) Հոդվածներ (պ) Բայթեր+ (բ) Բայթեր- (բ) Խմբագրումներ (բ) Հոդվածներ (բ) Բայթեր+ (դ) Բայթեր- (դ) Խմբագրումներ (դ) Ստեղծված (դ) Սրբագրված (դ) Հաստատված (դ)
Ալավերդի 35 13000 1850862 -29056 861 175 28 -1266 7 0 0 0 0 0 0 0
Արևածագ 67 960 763909 -24499 790 176 0 0 1 0 0 -3 1 0 0 0
Գյումրի (Խրիմյան Հայրիկ 46) 32 121976 869388 -78 19 4 0 0 0 0 0 0 1 0 1 0
Գորիս 28 20300 537955 -56335 863 67 0 0 0 0 0 0 0 0 0 0
Դդմաշեն 25 2876 2687767 -14319 1184 137 0 0 0 0 39970 -6 18 13 18 0
Լեռնապատ 82 2279 2435315 -68516 3780 160 0 0 0 0 61 -51 9 0 5 4
Կողբ 35 5300 553423 -1829 126 36 2908 0 5 5 0 0 1 0 0 1
Հացիկ 22 1044 823512 -3295 248 64 0 0 0 0 0 0 0 0 0 0
Սպիտակ 43 13000 128349 -819 70 13 0 0 0 0 234093 -643 319 129 84 168
Ստեփանակերտ 22 55200 483719 -18359 440 65 0 0 1 0 0 0 0 0 0 0
Քարվաճառ 25 500 960465 -7128 242 126 1 -19 2 0 0 0 0 0 0 0
Տող 40 700 139849 -935 185 32 0 0 0 0 142803 -6675 140 46 104 28
Այգեձոր 7 2608 21 0 2 0 0 0 0 0 0 0 0 0 0 0
Արճիս 11 1109 349633 -5008 262 49 0 0 0 0 2381 0 1 1 1 0
Բերդ 25 7800 0 0 0 0 0 0 0 0 946 0 1 0 0 0
Գանձաքար 6 3656 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0
Գոշ 14 1218 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0
Լուսահովիտ 13 390 21430 -36 3 1 0 0 0 0 0 0 3 0 3 0
Նոյեմբերյան (2-րդ դպրոց) 15 5000 56071 -520 30 2 0 0 0 0 0 0 0 0 0 0
Նոյեմբերյան (ավագ դպրոց) 16 5000 152995 -3200 71 8 0 0 0 0 0 0 0 0 0 0
Սարիգյուղ 7 1253 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0
Վերին Կարմիրաղբյուր 8 1837 454946 -9057 318 27 0 0 0 0 0 0 0 0 0 0
Կիրանց 12 298 10310 -5992 267 2 0 0 0 0 2368 0 1 1 0 0
Գյումրի (Շահումյան 69) 79 121976 292790 0 6 1 0 0 0 0 0 0 0 0 0 0
Մրգավան 61 1725 1624952 -44262 1376 346 0 0 0 0 3328 0 2 1 0 0
Վանաշեն 49 2573 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0
Վարդենիկ 68 9880 569791 -1368526 3165 18 1696 -1 7 2 0 0 0 0 0 0
Ընդամենը 847 403458 15767452 -1661769 14308 1509 4633 -1286 23 7 425950 -7378 497 191 216 201