Հաշվետվություն/2020-03
Հայաստանի հուշարձանների նախագիծ
Վերջին շրջանում հաճախակի է դարձել Վիքիմեդիա Հայաստանի անդամների կողմից Հայերեն Վիքիպեդիայում թեմատիկ նախագծերի ու համագործակցությունների կազմակերպումը։
Վիքիմեդիա Հայաստան կազմակերպության անդամ Սողոմոն Մաթևոսյանը սույն թվականի մարտի 1-ից 31-ը կազմակերպել և իրականացրել է Հայաստանի հուշարձանների նախագիծ, որի շրջանակներում ստեղծվել ու բարելավվել են Հայաստանի տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների մասին բազմաթիվ հոդվածներ։
Հայաստանի հուշարձանների նախագիծ | |
---|---|
Մասնակիցներ | 21, ներառյալ սկսնակներ |
Ստեղծված հոդվածներ | 125 |
Բարելավված հոդվածներ | 40 |
Բայթեր | 1 759 679 |
Հայ կրթական հիմնարկության կրթաթոշակառուների հետ դասընթաց
2020 թվականի մարտի 1-ից Վիքիմեդիա Հայաստանը Վիքիպեդիայի դասընթաց է սկսել Հայ կրթական հիմնարկության կամավորների հետ Հայերեն։ Դասընթացի նպատակն է ծանոթացնել կամավորներին Վիքիպեդիայի գործիքակազմին և սովորեցնել, թե ինչպես կարելի է խմբագրել Հայերեն Վիքիպեդիայում:
Դասընթացը տևելու է 4 ամիս։ Մարտ ամսին տեղի է ունեցել 4 դասընթաց, որոնցից մեկը օֆլայն, իսկ երեքը՝ օնլայն։ Այդ ընթացքում կամավորները տեղեկություններ են ստացել Վիքիպեդիայի, Վիքիմեդիա Հայաստանի և Վիքիշարժման մասին։ Հետագա դասըթացների ժամանակ նրանք սովորել են խմբագրել Վիքիպեդիայում և ստեղծել նոր հոդվածներ։ Օնլայն դասըթացներն իրակացվել են նախօրոք մշակված օֆլայն ուսումնական պլանով և նույն կերպ շարունակվել։ Այս մեկ ամսում ընդհանուր առմամբ 9 մասնակցի կողմից ստեղծվել է 32 նոր հոդված 1 262 228 բայթ ընդհանուր ծավալով։ Դասըթացները շարունակվելու են նույն ձևաչափով մինչև արտակարգ դրության ավարտը:
Արվեստը Վիքիակումբներում
2020 թվականի մարտի 15-ին վիքիակումբներում սկսվեց արվեստին նվիրված խմբագրաթոն։ Խմբագրաթոնը նպատակ ուներ մասնակիցների մոտ ավելացնել արվեստի նկատմամբ հետաքրքրությունը, ծանոթացնել արվեստի տարատեսակ ճյուղերին։
Խմբագրաթոնի մեկնարկից հետո ակումբականները սկսել ենակտիվորեն խմբագրել, ստեղծվել են բազմատեսակ հոդվածներ արվեստի տարբեր ուղղությունների վերաբերյալ: Մարտի 30-ին ավարտվեց երկու շաբաթ տևած խմբագրաթոնը, որին մասնակցել է 76 ակումբական և համատեղ ջանքերով ստեղծվել է 369 հոդված, ընդհանուր առմամբ կատարվել է 3 131 325 բայթի ներդրում։
Արդյունքները ամփոփելուց հետո ընտրվել են յուրաքանչյուր ակումբի լավագույն խմբագիրները, ինչպես նաև ամբողջ խմբագրաթոնի լավագույն խմբագիրը։ Հոդվածների քանակը և մասնակիցների ակտիվությունը վկայում է ծրագրի հաջող ընթացքի ու հետաքրքրության մասին։
ԵՊԼՀ ուսանողների ուսումնաարտադրական պրակտիկա
2020 թվականի փետրվարի 11-ից Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում սկսվել է Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանի հետ համագործակցության շրջանակներում իրականցվող նույն համալսարանի թարգմանության և միջմշակութային հաղորդակցման ֆակուլտետի ուսանողների դասընթացը, որն իրականացվել է նրանց ուսումնաարտադրական պրակտիկայի ժամանակ։ 6 շաբաթ տևած դասընթացի շրջանակներում, որն ավարտվել է 2020 թվականի մարտի 23-ին, 30 մասնակիցների համատեղ ուժերով ստեղծվել է 153 նոր հոդված, բարելավվել՝ 7 հոդված, կատարվել՝ 822 խմբագրում՝ ընդհանուր առմամբ 5 198 252 բայթի ներդրում։
Դասընթացի առաջին շաբաթվա ընթացքում ուսանողները ձեռք են բերել խմբագրելու համար անհրաժեշտ հմտությունները։ Երրորդ շաբաթում ուսանողների հետ անցկացվել է դասընթաց, որի ժամանակ նրանց տրվել են տեղեկություններ վիքիի տարբեր հարթակների և նրանցից օգտվելու ու հարստացնելու մասին, ինչպես նաև ավելի մանրամասն ներկայացվել է Վիքիմեդիա Հայաստանի գործունեությունը։ Հինգերորդ շաբաթվա վերջում մասնակիցների հետ իրականացվել են ստեղծված հոդվածների ստուգում, ներկա ուսանողները բաժանվել են երկու անձից բաղկացած խմբերի, և յուրաքանչյուրը պատահականության սկզբունքով ընտրել է հոդվածներ ու ստուգել։ Արդյունքում միայն այդ օրվա ընթացքում ստուգվել է մոտ 40 հոդված։ Վեցերորդ շաբաթում, կապված կորոնավիրուսի համաճարակի բռնկման հետ, աշխատանքները շարունակվել են օնլայն, որի ժամանակ տեսազանգերի միջոցով իրականացվել է հարց -պատասխան ուսանողնների հետ։
WikiGap արշավ
Արմինե Աղայանի կողմից
ՎիքիԳեփ հայաստանյան արշավը հնարավոր է դարձել Հայաստանում Շվեդիայի դեսպանության և Վիքիմեդիա Հայաստանի համագործակցության շնորհիվ։ Արշավը լայն և բազմաբնույթ մասնակցության հնարավորություն է ընձեռում ինչպես փորձառու, այնպես էլ սկսնակ վիքիխմբագիրների համար: Արշավի ընթացքում վիքիխմբագիրները մասնակցում են խմբագարաթոնին՝ ստեղծելով կամ բարելավելով կանանց մասին հոդվածներ։
Ներկայումս Վիքիպեդիայում կենսագրությունների 80 տոկոսը տղամարդկանց մասին է։ Արշավի նպատակն է վիքի տիրույթում լրացնել կանանց մասին տեղեկատվության բացը: Արշավը մեկնարկել է սույն թվականի մարտի 7-ին՝ Վիքիմեդիա Հայաստան կազմակերպության գրասենյակում կազմակերպված «Կանայք քաղաքականության, գիտության, տեխնոլոգիայի և մշակույթի բնագավառում» խորագրով խմբագրաթոնով: Այնուհետև արշավը շարունակվել է առցանց խմբագրումների միջոցով և տևել մինչև մարտի 14-ը:
Ընդհանուր առմամբ արշավին մասնակցել է 63 հոգի՝ ստեղծելով 460 հոդված:
Վիքիակումբների հաշվետվություն
2020 թվականի մարտ ամսին վիքիակումբները բավականին ակտիվորեն մասնակցել են Հայերեն Վիքիպեդիայի զարգացման աշխատանքներին։ Մարտի 1-ից մինչև մարտի 30-ը 27 վիքիակումբները համատեղ ուժերով Վիքիդարանում սրբագրել են 769 էջ՝ 1 694 777 բայթ ընդհանուր ծավալով, իսկ Հայերեն Վիքիպեդիայում կատարելով 11655 խմբագրում՝ ստեղծել են 1559 հոդված՝ 14 276 172 բայթ ընդհանուր ծավալով։ Ամսվա ընթացքում ակումբները մասնակցել են Հայերեն Վիքիպեդիայի բազմաթիվ նախագծերի, որոնցից են «WikiGap», «CEE spring 2020», «Art+Faminism 2020» և «Արվեստը վքիակումբներում»։
Ակումբները շատ ակտիվ մասնակցել են հենց իրենց համար կազմակերպված խմբագրաթոնին՝ «Արվեստը Վիքիակումբներում», որի ժամանակ ցույց են տվել լավ արդյունք թե՛ մասնակիցների թվով և թե՛ ստեղծված հոդվածներով։ Մարտի 12-ից վիքիակումբները անցել են օնլայն աշխատանքի տիրույթ և իրենց դասերը ու աշխատանքները իրականացրել են տարբեր հարթակների միջոցով։
Մարտի 3-ին լրացել է Լեռնապատի վիքիակումբի գործունեության 5 տարին, որին նվիրված անցկացվել է խմբագրաթոն, որի ընթացքում ստեղծվել է ութ հոդված։ Մարտի 12-ին վիքիդասարանը կենսաբանության դասին ներկայացրել է Առողջ ապրելակերպ հոդվածը, որը բարելավվել է հենց ակումբի մասնակիցների կողմից, իսկ յոթերորդ դասարանցիներն աշխարհագրության դասին ներկայացրել են իրենց թարգմանած «Գյուղատնտեսության պատմություն» հոդվածը։
Մարտի 21-ին Ալավերդու վիքիակումբը նշել է երկու կարևոր տոն՝ պոեզիայի և անտառների միջազգային օրերը։ Այս տոներին նվիրված առցանց վորքշոփի ընթացքում համատեղ ուժերով ստեղծվել է տոների մասին պատմող հոդվածները (Պոեզիայի համաշխարհային օր, Անտառների միջազգային օր)։ Պոեզիայի համաշխարհային օրը նշել են նաև Գորիսի վիքիակումբում, որի մասնակիցները արտասանել են տարբեր գրողների ստեղծագործություններ և տեսանկարահանել ու տեղադրել ակումբի ֆեյսբուքյան էջում։
Մարտին Քարվաճառի վիքիակումբի խմբագիրներից Գայանե Մարգարյանի վիքի-պատմության մասին ներկայացնող հոդվածը հրապարակվել է Վիքիմեդիա կրթական բլոգում։
Դդմաշենի վիքիակումբը աշխատանքներ է տարել նաև Վիքիպահեստում. ակումբականները լուսանկարներ են բեռնել բնության, բույսերի և ծաղիկների հետ կապված:
Վիքիակումբների վիճակագրություն
Վիքիակումբ | Մասնակիցներ | Բնակչություն | Բայթեր+ (պ) | Բայթեր- (պ) | Խմբագրումներ (պ) | Հոդվածներ (պ) | Բայթեր+ (բ) | Բայթեր- (բ) | Խմբագրումներ (բ) | Հոդվածներ (բ) | Բայթեր+ (դ) | Բայթեր- (դ) | Խմբագրումներ (դ) | Ստեղծված (դ) | Սրբագրված (դ) | Հաստատված (դ) |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գյումրի (Խրիմյան Հայրիկ 46) | 12 | 121976 | 165610 | 0 | 21 | 5 | 0 | 0 | 0 | 0 | 15194 | 0 | 5 | 5 | 5 | 0 |
Ալավերդի | 32 | 13000 | 995712 | -17170 | 696 | 111 | 1761 | -2 | 43 | 1 | 2775 | -31 | 4 | 1 | 4 | 0 |
Արևածագ | 63 | 960 | 676339 | -7739 | 788 | 85 | 0 | 0 | 0 | 0 | 37168 | -956 | 21 | 16 | 21 | 0 |
Գյումրի (Շահումյան 69) | 79 | 121976 | 55910 | -2 | 6 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 4854 | 0 | 1 | 1 | 1 | 0 |
Գորիս | 19 | 20300 | 399649 | -39780 | 721 | 50 | 0 | 0 | 0 | 0 | 17501 | -236 | 41 | 12 | 23 | 15 |
Դդմաշեն | 22 | 2876 | 1913516 | -28802 | 2565 | 202 | 2 | 0 | 1 | 0 | 179866 | -226 | 125 | 65 | 124 | 0 |
Լեռնապատ | 68 | 2279 | 2317994 | -58607 | 2103 | 193 | 0 | -60 | 2 | 0 | 96309 | -75749 | 259 | 28 | 30 | 221 |
Կողբ | 33 | 5300 | 238435 | -1114 | 190 | 22 | 7821 | 0 | 20 | 15 | 19351 | -1 | 8 | 6 | 6 | 0 |
Հացիկ | 21 | 1044 | 979073 | -4423 | 240 | 117 | 19433 | -278 | 113 | 33 | 176085 | -89 | 74 | 59 | 65 | 7 |
Մրգավան | 61 | 1725 | 1489450 | -42980 | 1608 | 170 | 0 | 0 | 0 | 0 | 7307 | -140 | 4 | 2 | 3 | 0 |
Սպիտակ | 40 | 13000 | 78521 | -57 | 49 | 8 | 0 | 0 | 0 | 0 | 608558 | -920 | 522 | 203 | 215 | 287 |
Ստեփանակերտ | 243 | 55200 | 1027460 | -107244 | 416 | 84 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Վանաշեն | 49 | 2573 | 49527 | 0 | 13 | 7 | 0 | 0 | 0 | 0 | 4552 | 0 | 2 | 2 | 2 | 0 |
Վարդենիկ | 66 | 9880 | 177839 | -442325 | 464 | 51 | 803 | -4 | 10 | 2 | 69 | 0 | 3 | 1 | 0 | 0 |
Տող | 39 | 700 | 167296 | 0 | 34 | 25 | 0 | 0 | 0 | 0 | 38706 | -1082 | 47 | 10 | 17 | 25 |
Քարվաճառ | 32 | 500 | 846799 | -4153 | 216 | 115 | 4422 | -5178 | 155 | 15 | 8507 | -25 | 9 | 4 | 3 | 4 |
Այգեձոր | 15 | 2608 | 80732 | -6234 | 70 | 9 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Արճիս | 10 | 1109 | 331239 | -4792 | 562 | 48 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Բերդ | 26 | 7800 | 32120 | -12 | 9 | 5 | 0 | 0 | 0 | 0 | 71568 | -300 | 158 | 3 | 51 | 72 |
Գանձաքար | 7 | 3656 | 31819 | -150 | 24 | 5 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Գոշ | 14 | 1218 | 572858 | -2373 | 148 | 58 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Լուսահովիտ | 14 | 390 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 68853 | -926 | 56 | 22 | 50 | 5 |
Կիրանց | 16 | 298 | 54093 | -454 | 34 | 7 | 0 | 0 | 0 | 0 | 337554 | -2040 | 159 | 117 | 149 | 0 |
Նոյեմբերյան (2-րդ դպրոց) | 14 | 5000 | 175909 | -501 | 137 | 20 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Նոյեմբերյան (ավագ դպրոց) | 21 | 5000 | 778887 | -8654 | 406 | 86 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Սարիգյուղ | 8 | 1253 | 71676 | -83 | 18 | 6 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Վերին Կարմիրաղբյուր | 8 | 1837 | 567709 | -1949 | 127 | 70 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Ընդամենը | 1032 | 403458 | 14276172 | -779598 | 11665 | 1559 | 34242 | -5522 | 344 | 66 | 1694777 | -82721 | 1498 | 557 | 769 | 636 |
Մնա՛ տանը, խմբագրի՛ր Վիքիպեդիա
Պայմանավորված աշխարհում տիրող համաճարակային դրությամբ՝ սույն թվականի մարտի 13-ին Վիքիմեդիա Հիմնադրամի կողմից պահանջ է ներկայացվել դադարեցնել բոլոր օֆլայն միջոցառումները և հնարավորության դեպքում իրականացնել դրանք օնլայն հարթակում: Միևնույն ժամանակ պայմանավորված Հայաստանում հայտարարված արտակարգ դրությամբ՝ Վիքիմեդիա Հայաստանը որոշում է կայացրել դադարեցնել հանրային բոլոր միջոցառումները, որոնք նախատեսում էին մարդկանց հավաք: Արդյունքում չեղարկվել են ուսուցիչների համար նախատեսված Վիքիդասընթացը, «Վիքին սիրում է գիտություն» երկու միջոցառումները, ինչպես նաև ճամբարներն ու այն բոլոր դասընթացներն ու վորքշոփները, որոնք իրականացվում էին Վիքիմեդիա Հայաստան կազմակերպության գրասենյակում:
Ստեղծված իրավիճակում Վիքիմեդիա Հայաստանը սկսել է աշխատել առցանց՝ կազմակերպելով տարբեր խմբագրաթոններ և նախագծեր, որոնց նպատակն է պահպանել ակտիվությունը Վիքիպեդիայում և վիքի հարթակներում և հարստացնել դրանք նոր հոդվածներով և նյութերով: Միևնույն ժամանակ Վիքիմեդիա Հայաստանը ֆեյսբուքում սկսել է ակտիվորեն շրջանառել «Մնա՛ տանը, խմբագրի՛ր Վիքիպեդիան» կարգախոսը և նույնանուն շրջանակը: Վիքիմեդիա Հայաստանի բոլոր քայլերն ուղղված են ստեղծված իրավիճակում վիքիհամայնքի ակտիվության համար հնարավորություններ ստեղծելուն:
Մամուլի անդրադարձ
Այս ամիս Վիքիմեդիա Հայաստանը մեկ հոդված է ներկայացրել Վիքիմեդիա Հիմնադրամի կրթական ամսագրում։ «Զարգացնելով Հայերեն Վիքիպեդիան մասնագիտական հոդվածներով» հոդվածը ներկայացնում է Քարվաճառի Վիքիակումբի անդամ Գայանե Մարգարյանի վիքիպատմությունը:
Շաբաթօրյա վորքշոփներ
Յուրաքանչյուր շաբաթ Վիքիմեդիա Հայաստանն իր գրասենյակում կազմակերպում է բաց վորքշոփ-խմբագրաթոններ, որին մասնակցում են թե՛ նոր և թե՛ հին խմբագիրներ։ Նոր խմբագիրները փորձառու խմբագիրների օգնությամբ սովորում են խմբագրել տարբեր Վիքիմեդիա նախագծերում։ Վորքշոփին սովորաբար մասնակցում են բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են Վիքիմեդիա նախագծերով, վիքիխմբագրմամբ և նրանք, ովքեր ցանկանում են պարզապես խմբագրել հաճելի միջավայրում։ Պայմանավորված համաճարակային իրավիճակով, երկրում հայտարարված արտակարգ դրությամբ՝ Վիքիմեդիա Հայաստանը որոշում է կայացրել չեղարկել բոլոր օֆլայն միջոցառումները, այդ թվում նաև շաբաթօրյա վորքշոփները: