Հաշվետվություն/2020-07
Առցանց Վիքիճամբար 2020 (9-14 տարեկան)
Հուլիսի 20-25-ը կայացավ Առցանց Վիքիճամբար 2020-ը, որը նախատեսված էր 9-14 տարեկան փորձառու խմբագիրենրի համար։ Ճամբարին մասնակցության հայտ էր ներկայացրել 96 մասնակից, սակայն ընտրության արդյունքում մասնակցել է 41 խմբագիր:
Վիքիճամբարներն ունեն որոշակի առանձնահատկություններ, որոնցից են ճամբարական հագուստն ու բեյջը: Ավանադույթը չխախտելու նպատակով բոլոր մասնակցիներին ու կազմակերպչական թիմի անդամներին նախապես ուղարկվել էին շապիկներ, բեյջեր, այլ անհրաժեշտ պարագաներ, կարիք դեպքում մասնակիցներն ապահովվել են նաև համակարգիչներով:
Ճամբարի կազմակերպչական թիմը կազմված էր 4 ջոկատավարից և 12 վիքիօգնականից: Ինչպես ճամբարի բոլոր մասնակիցների, այնպես էլ ներջոկատային հանդիպումները կազմակերպվել են Zoom հեռավար հաղորդակցություն ապահովող ծառայության միջոցով:
Ինչպես սովորաբար Վիքիճամբարներում կարևոր տեղ էր տրվում խմբագրմանը, այնպես էլ առցանց Վիքիճամբարում մասնակիցները ունեցել են խմբագրման հստակ ժամեր: Ընդհանուր առմամբ խմբագրման համար նախատեսված էր օրական 4 ժամ (ընդմիջումներով) և ավարտվում էր ժամը 18:00-ին: Ընդմիջումների ընթացքում ճամբարականները ունեին հանգստի ժամ, որից հետո խաղում էին զանազան խաղեր, իրականացվում էին ուսուցողական միջոցառումներ:
Ընդհանուր առմամբ մասնակիցներից 26-ը ներդրում էին կատարում Վիքիպեդիայում, իսկ 14-ը՝ Վիքիդարանում [1]: Վիքիպեդիայում խմբագրողներին տրվել էր 50 000 կարևորագույն հոդվածների ցանկը, որտեղից մասնակիցները կարող էին ընտրել իրենց հետաքրքրող հոդվածները: Իսկ Վիքիդարանում աշխատողների համար առանձնացվել էին որոշակի թեմաներ՝ Պետրոս Դուրյանի Երկերի ժողովածուն և Շիրվանզադեի Երկերի ժողովածուն:
Մասնակիցների ճամբարական առօրյա հետաքրքիր դարձնելու նպատակով բացի խմբագրման ժամերից ճամբարականների համար կազմակերպվել են բազմաթիվ խաղեր և միջոցառումներ: Ճամբարականները ունեցել են առավոտյան մարմնամարզություն, Բրեյն Ռինգ ինտելեկտուալ խաղ, փազլի հավաքում, հատուկ իրենց համար պատրաստված ուսուցողական տեսահոլովակների դիտում, երգի դաս, եղիր յուրօրինակ խաղ, որոնք բոլորն էլ հաջողությամբ կազմակերպվել են առցանց տարբերակով: Մասնակիցները նաև պատրաստել են երգերի իրենց տարբերակները (քավրներ):
Շարունակելով արդեն ավանդույթ դարձած համագործակցությունը ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության հետ՝ ուսուցողական տեսահոլովակներ են պատրաստվել հրդեհների մասին: Բացի այդ առցանց հանդիպում է կազմակերպվել Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի փրկարարական ֆակուլտետի դոցենտ, փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Խաչատրյանի, «ԱԻՆ 911» էլեկտրոնային պաշտոնաթերթի լրագրող Արամ Զաքարյանի, ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության Լրատվության բաժնի պետ Լիլիանա Մարգարյանի հետ: Հանդիպման ընթացքում ԱԻՆ-ի ներկայացուցիչները ճամբարականների հետ քննարկել են տարբեր արտակարգ իրավիճակներ, ներկայացրել են դրանցից պաշտպանվելու և դրանց դիմագրավելու միջոցները:
Վիքիպեդիայի առցանց դասընթացներ
Ուսուցիչների առցանց Վիքիդասընթացի հաջող մեկնարկից հետո բազմաթիվ մարդիկ են դիմել Վիքիմեդիա Հայաստանին դասընթացին մասնակցելու համար: Ուստի որոշում կայացվեց իրականացնել ևս մեկ առցանց Վիքիդասընթաց՝ այս անգամ արդեն բոլոր տարիքի և մասնագիտությունների տեր անձանց համար: Դասընթացին դիմելու հայտ է ներկայացրել ավելի քան 320 հոգի: Դիմողների մեծամասնությունը կրկին ուսուցիչներ են, ովքեր, տպավորվելով Պարադիգմա կրթական հիմնադրամի կողմից կազմակերպված կոնֆերանսի ժամանակ Վիքիմեդիա Հայաստանի նախագահի և Ալավերդու վիքիակումբի համակարգողի ելույթից, մեծ ցանկություն էին հայտնել մասնակցելու դասընթացին: Բացի ուսուցիչներից, դասընթացին մասնակցելու հայտ են ներկայացրել աշակերտներ, ուսանողներ և այլ մասնագիտություններ ունեցող մարդիկ:
Ի տարբերություն ուսուցիչների դասընթացի, այս դասընթացին գրանցվել են ինչպես նորեկ, այնպես էլ փորձառու խմբագիրներ: Դասընթացի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով փորձառու խմբագիրների դասընթացն անցկացվել է այլ ձևաչափով և նորեկներից առանձին խմբերով: Դասընթացի փորձառուներ մասնակիցները 25 են: Փորձառու խմբագիրների դասընթացի նպատակն է խորացնել նրանց գիտելիքները Վիքիպեդիայի և այլ վիքի հարթակների վերաբերյալ:
Դասընթացին մասնակցությունը հաստատել է ավելի քան 190 հոգի: Ինչպես նախորդ դասընթացն, այնպես էլ այս մեկն անցկացվում է առցանց ձևաչափով: Ստեղծվել են 10-ական հոգուց կազմված 19 խմբեր: Ինչպես ուսուցիչերի դասընթացի դեպքում, այնպես էլ այժմ վիքիհամայնքից ընտրվել են 11 խմբագիրներ, ովքեր, անցնելով մարզիչների կարճ դասընթաց, ստանձնել են խմբերին Վիքիպեդիային և այլ Վիքի հարթակներին ծանոթացնելու գործը: Յուրաքանչյուր մարզիչ ունի երկուական խումբ, դասընթացներն անցկացվում են շաբաթական երկու անգամ՝ երկու ժամ տևողությամբ: Ինչպես ուսուցիչների դասընթացի դեպքում, այնպես էլ այս դասընթացի համար առաջարկվել է հոդվածների ցանկ՝ 25 000 կարևորագույն հոդվածների ցանկից: Վիքիպեդիայում ստեղծվել է էջ ըստ խմբերի, որտեղ մասնակիցները ավելացնում են իրենց կողմից ստեղծված և բարելավված հոդվածները: Այս պահի դրությամբ դասընթացի շրջանակներում ստեղծվել և բարելավվել է 327 հոդված:
Խմբերի աշխատանքը համակարգելու նպատակով շաբաթական մեկ անգամ կազմակերպվում է հանդիպում մարզիչների հետ, որի ընթացքում քննարկվում են դասընթացների հետ կապված խնդիրները և բացթողումները: Փորձի փոխանակման արդյունքում մարզիչները ներկայացնում են, թե ինչ մեթոդներով են իրականացնում իրենց դասընթացները: Մարզիչները տեսագրում են դասընթացները, որը օգնում է ինչպես հենց դասընթացավարներին և մեզ՝ պատկերացում կազմելու դասընթացի անցկացման մեթոդների և հնարավոր խնդիրների մասին, այնպես էլ դասընթացի մասնակիցների համար, ովքեր կարող են նորից լսել և ամրապնդել իրենց գիտելիքները:
Վիքիմեդիա Հայաստան-Դեպի Հայք համագործակցություն
Դեպի Հայք հիմնադրամը կամավորական աշխատանքի հնարավորություն է ստեղծում սփյուռքահայ երիտասարդների համար, ովքեր ժամանում են Հայաստան և հյուրընկալվում հայկական ընտանիքներում: Պայմանավորված կորոնավիրուսային համավարակով՝ սփյուռքահայ կամավորները Հայաստան ժամանելու հնարավորություն չունեն և իրենց կամավորական աշխատանքը ստիպված են կատարել հեռավար տարբերակով: Տիրապետելով մի քանի լեզուների սփյուռքհայ երիտասարդներից շատերը ցանկություն են հայտնել թարգմանություններ կատարել:
Վիքիմեդիա Հայաստանը, ընդունելով Դեպի Հայք հիմնադրամի համագործակցության առաջարկը, ընդունել է չորս հայ կամավորների Ռուսաստանից, Կանադայից, Լիբանանից և Ֆրանսիայից: Այս կամավորները թարգմանություններ են կատարում և ներդրում ունենում այլալեզու Վիքիպեդիաներում՝ հարստացնելով Հայաստանի, հայկական պատմության և մշակույթի մասին տեղեկատվությունը: Կամավորներին Վիքիպեդիայի գործիքներին և հնարավորություններին ծանոթացնելու նպատակով յուրաքանչյուր կամավորին կցվել է մեկ վիքիխմբագիր: Վերջինիս աշխատանքն է սովորեցնել կամավորին, թե ինչպես կարելի է հաշիվ ստեղծել և աշխատել Վիքիպեդիայում: Միևնույն ժամանակ կամավորների աշխատանքին զուգահեռ վիքիխմբագիրները պետք է հետևեին, որպեսզի կամավորները թարգմանված հոդվածները ճիշտ տեղադրեն Վիքիպեդիայում, պիտակավորման կամ ջնջման ներկայացման դեպքում զգուշացնեին կամավորներին և օգնեին նրանց ցանկացած հարցում:
Այս պահի դրությամբ 4 կամավորներից երկուսը հայկական թեմատիկայով թարգմանություններ են կատարում անգլերենից ֆրանսերեն՝ ներդրում ունենալով Ֆրանսերեն Վիքիպեդիայում, մեկը՝ հայերենից ռուսերեն՝ ներդրում կատարելով Ռուսերեն Վիքիպեդիայում: Իսկ լիբանանահայ կամավորը թարգմանություններ է կատարում անգլերենից արևմտահայերեն՝ կենսաբանության մասին հոդվածներով հարստացնելով Արեւմտահայերէն Ուիքիփետիան:
Օտարալեզու Վիքիպեդիաներում հայ կամավորների ներդրումը կարևոր դերակատարում ունի. նրանք հարստացնում են հայկական թեմատիկան, որը շատ սակավ է ներկայացված այլ լեզուներով Վիքիպեդիաներում՝ լինելով այդ լեզուների կրող: Այս պահին կամավորները ստեղծել են ավելի քան 14 հոդված՝ Գևորգ Վարդանյան, Խոսրովիդուխտ, Արամ Պաչյան, Սարմեն և այլն:
Շաբաթօրյա վորքշոփներ
2020 թվականի հուլիս ամսին «Վիքիմեդիա Հայաստանը» շարունակել է ամեն շաբաթ իրականացնել առցանց շաբաթօրյա վորքշոփներ, որոնց նկատմամբ հետաքրքրությունը մեծ էր, ինչպես նախորդ ամիսներին։
Հեռավար շաբաթօրյա վորքշոփներ տեղի են ունեցել հուլիսի 4-ին, 11-ին, 18-ին և 25-ին։ Ինչպես միշտ վորքշոփները տեղի են ունեցել երկու խմբերի հետ՝ առաջինը՝ փորձառու խմբագիրների, իսկ երկրորդը՝ սկսնակ խմբագիրների:
Առաջին խմբի մասնակիցների համար այս ամիս ներկայացվել է ավելի լայն տեղեկատվություն տվյալ ժամանակահատվածի համար կարևոր և արդի թեմաների մասին: Հուլիսի 4-ին տեղի ունեցած վորքշոփի ժամանակ ներկայացվել է «Շաբաթը մեկ հոդված» նախագիծը և դրա կարևորությունը, ինչպես պետք է մասնակցել նախագծին և որոնք են նախագծի կանոնները։ Վորքշոփի ավարտին ամփոփվել է նախորդ 6 ամսվա արդյունքները և հայտարարվել է այն մասնակիցների անունները, որոնք այդ 6 ամսվա ընթացքում յուրաքանչյուր շաբաթ ստեղծել են նոր հոդված «Շաբաթը մեկ հոդված» նախագծի շրջանակներում։ Նշված մասնակիցները ամսվա ընթացքում ստացել են իրենց համար նախատեսված մրցանակները։ Ամսվա ընթացքում վորքշոփի մասնակիցներին ներկայացվել է նաև Վիքիպեդիայի և այլ վիքինախագծերի կատեգորիաների ծառերի մասին, ներկայացվել է դրանց կառուցվածքը, նշանակությանը, ինչպես օգտվել և ինչպես ստեղծել կատեգորիաներ: Անդրադարձ է կատարվել նաև Վիքիպեդիայի կանոնակարգերին, ինչպիսի պիտակավորումներ կան, ինչ անել, երբ պիտակավորվում են հոդվածները, ինչ գաջեթներ կան Վիքիպեդիայում, ինչպես գտնել, օտվել դրանցից։ Առաջին խմբի վորքշոփին ամսվա ընթացքում մասնակցել է 58 հոգի։
Վորքշոփի երկրորդ մասը նախատեսված է նորեկ խմբագիրների համար, որոնց վորքշոփի ժամանակ ներկայացվում է Վիքիպեդիան և այլ վիքինախագծերը, տեղեկատվություն է տրվում Վիքիմեդիա կազմակերպության և «Վիքիմեդիա Հայաստանի» մասին։ Վորքշոփի նպատակը այն է կարճ ժամանակահատվածում մասնակիցներին ներկայացնել կազմակերպությունը, նախագծերը և դնրանց մասնակցելու հնարավորությունները: Միևնույն ժամանակ հակիրճ ներկայացվում է, թե ինչպես կարելի է գրանցվել Վիքիպեդիայում, անդրադարձ է կատարվում հոդվածի կառուցվածքին և սկզբնական շրջանում անհրաժեշտ կանոններին։ Հուլիս ամսվա ընթացքում այս խմբի վորքշոփներին մասնակցել է 22 նորեկ։
Ընդհանուր առմաբ, հուլիս ամսվա ընթացքում շաբաթօրյա վորքշոփներին մասնակցել է 80 փորձառու և նորեկ խմբագիր։
Վիքիակումբների հաշվետվություն
2020 թվականի հուլիս ամսին վիքիակումբները մասնակցել են Հայերեն Վիքիպեդիայում ընթացող շատ նախագծերի, որոնցից հատուկ պետք է առանձնացնել 9-ից 14 տարեկաններ համար նախատեսված «Առցանց Վիքիճամբար 2020»-ը, որին մասնակցել է ավելի քան 40 ակումբական։ Ակումբները իրենց աշխատանքները շարունակում են առցանց։
Հուլիսի 8-ին Հացիկի վիքիակումբը սկսել է «Ազգեր և ավանդույթներ» նախագիծը, որի շրջանակներում տեսազանգերի ընթացքում ստեղծվում են տարբերի ազգերի ավանդույթների մասին հոդվածներ։ Տեսազանգի ընթացքում հոդվածները բաժանվում են մասերի և թիմային աշխատանքի միջոցով մինչև տեսազանգի ավարտը թարգմանվում է մեկ կամ երկու հոդված՝ կախված ծավալից, տեսազանգից անմիջապես հետո հոդվածը ստուգվում է, և երեխաները, միմյանց հետ կապ հաստատելով, հոդվածը տեղափոխում են հիմնական անվանատարածք։ Նախագծի դրական կողմերից մեկն էլ այն է, որ հաջորդ տեսազանգի ժամանակ հոդվածագիրներից յուրաքանչյուրը պատմում է իրեն բաժին ընկած հատվածը, և բոլորը միասին քննարկում են ու համեմատում մեր ազգային ավանդույթների հետ։
Կողբի վիքիակումբը հուլիսի 13-19-ը կազմակերպել է ակումբականների միջև մեկ շաբաթ տևողությամբ խմբագրական մրցույթ։ Մրցույթի համար խմբագիրները բաժանվել են երկու թիմի: Թիմերը ստեղծել են հոդվածներ, և այն թիմը, որը ստեղծել է առավել որակյալ և շատ հոդվածներ, ճանաչվել է հաղթող: Մրցույթի արդյունքում հաղթող թիմը ստացել է խրախուսիչ նվերներ։
Լեռնապատի վիքիակումբում հուլիսի 16-ին տեսազանգի միջոցով կազմակերպվել է վորքշոփ՝ նվիրված «Թարմացնենք Վիքիպեդիան» նախագծին, որին միացել են ակումբի տասից ավելի մասնակիցներ։ Ներկայացվել են նախագծի հիմնական սկզբունքները, մասնակիցները միասին բարելավել են Ելենա Գոգոլևա հոդվածը։
Ալավերդու վիքիակումբը հուլիս ամսին իրականացրել է «Իմ ու քո Վիքիպեդիան» նախագիծը։ Նախքան մեկնարկը փորձառու ակումբականներից ընտրվել են նրանք, ովքեր երկու շաբաթ շարունակ որպես մենթոր են հանդես եկել նոր մասնակիցների համար, այսինքն՝ նրանց սովորեցրել են խմբագրման հիմնական կանոնները և ստուգել նրանց ստեղծած հոդվածները։ Հայտարարությունը սոցիալական ցանցերում տարածելուց անմիջապես հետո մեծ տարածում ստացավ, և Հայաստանի տարբեր համայնքներից նոր մասնակիցներ ցանկություն հայտնեցին մասնակցել։ Նրանք ընտրեցին իրենց մենթորին, ապա նախնական համատեղ տեսազանգից հետո անհատական գրաֆիկով սկսեցին աշխատել։ Նախագիծը շատ ոգևորիչ էր ինչպես նորեկների, այնպես էլ փորձառու խմբագիրների համար, քանի որ այդ ընթացքում վերջիններս ևս վերաիմաստավորեցին իրենց գիտելիքները և մեկ մակարդակ աճեցին թե՛ իբրև խմբագիր, և թե՛ իբրև անհատ։ Այդ մասին մասնակիցները պատմել են ամփոփիչ տեսազանգի ժամանակ։ Նախագծի ավարտին ստեղծվել է շուրջ 20 որակյալ հոդված։ Նախագծի ավարտից հետո էլ մինչ օրս, մասնակիցների և մենթորների համագործակցությունը շարունակվում է։ Ալավերդու վիքիակումբում շարունակում է ուրբաթ օրերին համատեղ հոդված գրելու ավանդույթը՝ դրանցից մեկի ժամանակ գրելով մետալուրգի օրվա, իսկ մյուսի ժամանակ՝ Վագրի համաշխարհային օրվա մասին հոդվածները։
Վիքիակումբների վիճակագրություն
Վիքիակումբ | Մասնակիցներ | Բնակչություն | Բայթեր+ (պ) | Բայթեր- (պ) | Խմբագրումներ (պ) | Հոդվածներ (պ) | Բայթեր+ (բ) | Բայթեր- (բ) | Խմբագրումներ (բ) | Հոդվածներ (բ) | Բայթեր+ (դ) | Բայթեր- (դ) | Խմբագրումներ (դ) | Ստեղծված (դ) | Սրբագրված (դ) | Հաստատված (դ) |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գյումրի (Խրիմյան Հայրիկ 46) | 30 | 121976 | 1094278 | -587 | 42 | 10 | 0 | 0 | 0 | 0 | 604 | 0 | 39 | 0 | 0 | 39 |
Ալավերդի | 34 | 13000 | 729052 | -57354 | 772 | 85 | 190 | -465 | 17 | 0 | 40472 | -251 | 69 | 20 | 2 | 56 |
Արևածագ | 67 | 960 | 458328 | -149927 | 1078 | 69 | 0 | 0 | 1 | 0 | 316386 | -173 | 234 | 146 | 12 | 187 |
Գյումրի (Շահումյան 69) | 79 | 121976 | 172369 | -257 | 9 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Գորիս | 27 | 20300 | 772387 | -49763 | 970 | 108 | 0 | 0 | 0 | 0 | 378806 | -177 | 249 | 161 | 17 | 229 |
Դդմաշեն | 24 | 2876 | 1181553 | -51192 | 1887 | 79 | 0 | 0 | 0 | 0 | 234751 | -407 | 166 | 114 | 38 | 126 |
Լեռնապատ | 79 | 2279 | 2200348 | -128965 | 2213 | 140 | 0 | 0 | 0 | 0 | 90002 | -277 | 137 | 41 | 32 | 92 |
Կողբ | 34 | 5300 | 607094 | -37705 | 502 | 42 | 16204 | -235 | 69 | 41 | 452 | -492 | 92 | 0 | 1 | 91 |
Հացիկ | 21 | 1044 | 992342 | -14949 | 406 | 109 | 0 | 0 | 0 | 0 | 1542 | -754 | 129 | 0 | 1 | 118 |
Մրգավան | 61 | 1725 | 273340 | -33061 | 549 | 36 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Սպիտակ | 42 | 13000 | 135875 | -1503 | 164 | 15 | 0 | 0 | 0 | 0 | 602160 | -1060 | 390 | 234 | 182 | 207 |
Ստեփանակերտ | 21 | 55200 | 584533 | -21961 | 490 | 43 | 0 | 0 | 0 | 0 | 15072 | -88 | 48 | 6 | 0 | 40 |
Վանաշեն | 49 | 2573 | 4908 | 0 | 8 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Վարդենիկ | 68 | 9880 | 704257 | -2251778 | 5284 | 19 | 544 | -37 | 9 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Տող | 39 | 700 | 316909 | -2653 | 152 | 58 | 0 | 0 | 0 | 0 | 59814 | -7402 | 291 | 16 | 20 | 249 |
Քարվաճառ | 23 | 500 | 916939 | -17666 | 336 | 162 | 0 | -233 | 3 | 0 | 226810 | -1494 | 174 | 110 | 2 | 159 |
Այգեձոր | 7 | 2608 | 9247 | -189 | 27 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Արճիս | 11 | 1109 | 218809 | -9907 | 289 | 34 | 0 | 0 | 0 | 0 | 16587 | 0 | 9 | 7 | 1 | 5 |
Բերդ | 25 | 7800 | 11333 | 0 | 3 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 212903 | -3070 | 346 | 99 | 2 | 327 |
Գանձաքար | 6 | 3656 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Գոշ | 14 | 1218 | 36778 | -1168 | 42 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Լուսահովիտ | 13 | 390 | 15458 | -416 | 19 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 15 | 0 | 1 | 0 | 0 | 1 |
Կիրանց | 12 | 298 | 52388 | -6900 | 146 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 21147 | 0 | 7 | 7 | 5 | 0 |
Նոյեմբերյան (2-րդ դպրոց) | 15 | 5000 | 221780 | -951 | 87 | 26 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Նոյեմբերյան (ավագ դպրոց) | 16 | 5000 | 81184 | -4746 | 119 | 5 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Սարիգյուղ | 6 | 1253 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Վերին Կարմիրաղբյուր | 8 | 1837 | 330785 | -13391 | 240 | 21 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Ընդամենը | 831 | 403458 | 12122274 | -2856989 | 15834 | 1075 | 16938 | -970 | 99 | 43 | 2217523 | -15645 | 2381 | 961 | 315 | 1926 |