Հաշվետվություն/2022-02
Կրթական վիքիշաբաթ
Փետրվարի 21-25-ին Վիքիմեդիա Հայաստանը կազմակերպել էր Կրթական վիքիշաբաթ, որի ընթացքում այցելություններ է կատարել տարբեր կրթական հաստատություններ՝ «Հերացի» ավագ դպրոց, Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջ, 46 ավագ դպրոց։ Այս այցելությունների նպատակն էր ծանոթացնել աշակերտներին Վիքիպեդիային, Վիքիմեդիա Հայաստանի գործունեությանը, ներկայացնել Վիքիպեդիայի և կրթության կապը, ինչպես նաև Վիքիպեդիայի հնարավորությունները։
Ընդհանուր առմամբ այցերը բաղկացած էին երկու մասից՝ տեսական և գործնական։ Տեսական հատվածում աշակերտներին ներկայացվեց Վիքիպեդիան, հարց ու պատասխանի միջոցով փորձ արվեց հասկանալ, թե արդյոք աշակերտները որքան տեղեկություն ունեն Վիքիպեդիայի և դրա հնարավորությունների մասին։ Այս հատվածում նաև ներկայացվեց, թե ինչպես է Վիքիպեդիան ներդրվել կրթական հաստատություններում, ինչ նախագծերի կարող են մասնակցել հետաքրքրվողները։
Գործնական հատվածում ներկայացվեց, թե ինչպես կարելի է գրանցվել հայերեն Վիքիպեդիայում՝ ստեղծելով նոր հաշիվ։ Այնուհետև աշակերտները ծանոթացան Վիքիպեդիայի հիմնական գործիքներին և «Հայաստան» հոդվածի օրինակով սովորեցին, թե ինչպես կարելի է փոփոխություններ կատարել հոդվածում, ինչպես դիտել պատմությունը կամ հետ շրջել կատարված փոփոխությունը։
Գործնական հատվածն առավել հետաքրքիր դարձնելու համար կամավոր սկզբունքով մի աշակերտ ստեղծեց մասնակցային հաշիվ և իր առաջին խմբագրումը կատարեց Վիքիպեդիայում։ Աշակերտներին Վիքիպեդիայում խմբագրելու հնարավորություններին առավել մանրամասն ծանոթանալու համար առաջարկվեց այցելել գրասենյակ և մասնակցել Շաբաթօրյա աշխատասեղաններին։
Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողների պրակտիկան Վիքիմեդիա Հայաստանում
Երևանի Բրյուսովի պետական համալսարանի ավարտական կուրսի ուսանողներն իրենց մասնագիտական պրակտիկան հաջողությամբ սկսեցին Վիքիմեդիա Հայաստանում:
2022 թվականի փետրվարին մեկնարկեց ԲՊՀ Թարգմանություն և միջմշակութային հաղորդակցություն և Ռուսաց և օտար լեզուներ ֆակուլտետների բակալավրի և մագիստրատուրայի ավարտական կուրսի ուսանողների ավարտական պրակտիկան Վիքիմեդիա Հայաստանում:
Ուսումնական պրակտիկան ունի երկու փուլ․ առաջին փուլում մասնակիցներն այցելում են Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակ, ծանոթանում Վիքիպեդիայի կանոններին և սովորում խմբագրել; Պրակտիկայի երկրորդ փուլում մասնակիցներն իրենց ստացած գիտելիքների հիման վրա պետք է թարգմանեն հոդվածներ հայերեն Վիքիպեդիայում։
32 ուսանողներ երկու շաբաթ շարունակ այցելեցին Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակ, ծանոթացան Վիքիպեդիայի կանոններին, խմբագրման գործիքներին։ Պրակտիկայի շրջանակներում ուսանողները թարգմանություններ են կատարում անգլերենից, չինարենից և կորեերենից։ Ուսանողներն առաջին օրն ընտրել են փոքրիկ հոդվածներ, որոնք թարգմանել են իրենց ավազարկղերում և հետագայում սկսել են հետզհետե հոդվածները վիքիֆիկացնել։ Դասընթացներին ուսանողներն ունեցել են անմիջական մասնակցություն, իրենց կողմից ընտրված հոդվածների վրա զուգահեռաբար կիրառել են տվյալ օրվա թեմայի գործիքների։ Հոդվածների ընտրության համար մասնակիցներին նախապես տրվել է և՛ կարևորագույն հոդվածների ցանկ, և՛ հատուկ լեզվաբանական հոդվածների ցանկ։
Վիքին սիրում է պատմություն
Վիքիմեդիա Հայաստանի և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի Պատմության ֆակուլտետի համագործակցությամբ իրականացվում է «Վիքին սիրում է պատմություն» նախագիծը։
Նախագծի շրջանակներում Վիքիմեդիա Հայաստանի կողմից իրականացվել է 7 դաս, որին մասնակցել են 7 ուսանողներ։ Առաջին դասին ներկայացվել է Վիքիմեդիա Հայաստանի գործունեությունը, Վիքիպեդիա հանրագիտարանը։ Մասնակիցները Վիքիպեդիայի հոդվածի օրինակով հոդված գրելու կանոններին են ծանոթացել, ինչպես նաև Վիքիպահեստի և Վիքիտվյալների կապին։ Ուսանողները նաև բացել են մասնակցային հաշիվներ հայերեն Վիքիպեդիայում։ Երկրորդ դասին նրանք ուսումնասիրեցին Վիքիպեդիայի հոդվածի կառուցվածքը, դրա ենթավերնագրերը և ներքին հղումները։ Երրորդ դասին մասնակիցները սովորեցին դնել հոդվածի ծանոթագրություններն ու տեղեկաքարտը։ Հաջորդ դասի ընթացքում նրանք ուսումնասիրեցին արտաքին հղումները, հոդվածում նկար տեղադրելը։ Հինգերորդ դասին ծրագրի մասնակիցները սովորեցին ավելացնել կատեգորիաներ, միջլեզվային հղումներ և իրենց սևագրերում գրեցին հոդվածները։ Վեցերորդ դասին նրանք ներկայացրին աշխատանքները և կատարեցին համապատասխան փոփոխությունները, բացի այդ ծանոթացան Վիքիտվյալներին և Վիքիպահեստին։ Յոթերորդ դասին մասնակիցները Վիքիպեդիայի հիմնական տարածքում ավելացրին իրենց հոդվածները և կատարեցին փոփոխություններ։
Մասնակիցները պետք է շարունակեն աշխատանքները ևս մեկ ամիս, որի ընթացքում նրանք կբարելավեն մի շարք այլ պատմական թեմատիկայի հոդվածներ։
Վիքիակումբների հաշվետվություն
Փետրվար ամիսը շատ հագեցած էր վիքիակումբների համար, որոնք ակտիվորեն աշխատել են Վիքիպեդիայում և ստեղծել են նոր և բազմաբովանդակ հոդվածներ։ Ամսվա ընթցաքում ակումբները իրականացրել են և մասնակցել են հայերեն Վիքիպեդիայում իրականացվող տարբեր միջոցառումների։ Ակումբականներն ամսվա ընթացքում նաև ակտիվ են եղել Վիքիդարանում՝ սրբագրելով տարբեր գրքեր։
Փետրվարի 1-ից Լեռնապատի ակումբում սկսվել է գրքերին նվիրված խմբագրաթոն, որն ավարտվել է Գիրք նվիրելու օրը։ Մասնակիցները ստեղծել են գրքերի, դրանց հիման վրա նկարահանված ֆիլմերի մասին հոդվածներ։ Լավագույն մասնակիցները Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ ստացել են նվեր գրքեր։
Գորիսի վիքիակումբականները անցկացրել են օնլայն հանդիպումներ, որոնց ընթացքում մասնակիցներին սովորեցրել են Վիքիպեդիայում աշխատել և ներկայացրել են հոդվածներ ստեղծելու համար կարևոր կանոնները։ Ակումբն ամսվա ընթացքում ունեցել է երեք նոր մասնակից։ Ալավերդու ակումբականները գիրք նվիրելու օրվա առթիվ կազմակերպել են գրքի քննարկում։ Կարդացել և վերլուծել են «1 րոպե անց» գրքի «Երեքի կանոնը» հատվածը, անդրադարձել են ակումբականների կյանքի կարևորագույն արժեքներին, սկզբունքներին, մտքերին ու զգացողություններին։
Ստեփանակերտի ակումբականները շարունակել են նախորդ ամիս սկսած նոր նախագիծը՝ «Վիքիերկրագետ», որի նպատակն ամսվա ընթացքում ընտրված երկրի մասին հոդվածներ ստեղծելն է։ Փետրվար ամսին ակումբականներն ընտրել են Իսլանդիան և վերջինիս մասին ստեղծել են 18 հոդված:
Վիքիակումբ | Մասնակիցներ | Բայթեր+ (պ) | Բայթեր- (պ) | Խմբագրումներ (պ) | Հոդվածներ (պ) | Բայթեր+ (դ) | Բայթեր- (դ) | Խմբագրումներ (դ) | Ստեղծված (դ) | Սրբագրված (դ) |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ալավերդի | 17 | 305129 | -3822 | 138 | 29 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Չարենցավան | 1 | 110549 | -91 | 19 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Արևածագ | 1 | 19854 | -4130 | 119 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Գորիս | 12 | 105041 | -2106 | 78 | 18 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Դդմաշեն | 7 | 268597 | -829 | 144 | 14 | 216053 | -48 | 91 | 74 | 89 |
Լեռնապատ | 21 | 1033223 | -16965 | 1193 | 109 | 3378 | 0 | 1 | 1 | 0 |
Կողբ | 2 | 13581 | -33 | 5 | 3 | 28377 | -1963 | 26 | 5 | 18 |
Հացիկ | 7 | 242298 | -1864 | 111 | 32 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Ստեփանակերտ | 17 | 346116 | -3583 | 135 | 44 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Քարվաճառ | 5 | 70137 | -1707 | 27 | 11 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Արճիս | 3 | 14418 | -18 | 14 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Գանձաքար | 9 | 69638 | -3119 | 90 | 12 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Նոյեմբերյան (2-րդ դպրոց) | 1 | 7981 | -2 | 4 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Վերին Կարմիրաղբյուր | 1 | 17381 | -449 | 14 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Կիրանց | 3 | 22809 | -245 | 31 | 4 | 51094 | -2415 | 26 | 19 | 26 |
Ընդամենը | 107 | 2650179 | -39003 | 2123 | 286 | 298902 | -4426 | 144 | 99 | 133 |