Հաշվետվություն/2019-11
Քագելի զեկույց
Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 6-ը Գերմանիայում՝ Քագելում և Էլսենսեում, տեղի է ունեցել «Երիտասարդները հիշողության համար՝ կիսվելով մեթոդներով, թե ինչպես խրախուսել նոր սերնդին քննադատաբար անդրադառնալ եվրոպական պատմությանը» սեմինարը, որը կազմակերպվել էր SCI-ի կողմից։
Սեմինարի նպատակն էր փոխանակվել ոչ ֆորմալ կրթական մեթոդներով, լավագույն փորձով և իրազեկվածությունը բարձրացնող մեթոդներով՝ երիտասարդների շրջանում հիշելու, պատմությունը քննադատաբար վերլուծելու հմտությունները զարգացնելու և ներկայի հետ կապը տեսնելու միտումով։ Սեմինարի մեկ այլ նպատակ էր հնարավորություն տալ երիտասարդներին դառնալ առավել ակտիվ քաղաքացիներ՝ համախմբվելով հիշատակման և խաղաղության կազմակերպություններին վերապատրաստելու շուրջ՝ օգտագործելով առցանց մոտեցումներ խաղաղության և հիշատակման օֆլայն աշխատանքների ն զուգահեռ (օրինակ՝ հիշատակման հարցի շուրջ Վիքիպեդիայի նախագծերի և պոդքասթների իրականացում) և պատրաստելով սոցիալական մեդիայի վրա կենտրոնացած կազմակերպություններին աշխատել հիշատակման հարցի շուրջ։
Հիշատակման թեմային նվիրված սեմինարին մասնակցությունն ինձ համար հրաշալի հնարավորություն էր։ Սեմինարի ընթացքում մենք ունեցել են հետաքրքիր քննարկումներ հիշատակման տարբեր թեմաների վերաբերյալ՝ սկսած հիշատակման մշակույթի գաղափարից, պատմությանը քննադատաբար անդրադառնալու մեթոդներից և հիշատակման պրակտիկայից մինչև անցած իրադարձությունների հիշատակում և հուշարձանների կարևորություն՝ իբրև հիշողությունները պահպանման միջոց։ Այս քննարկումները շատ օգտակար էին ինձ համար, քանի որ դրանք նոր գաղափարներ ծնեցին ինձ մոտ՝ միևնույն ժամանակ պատասխանելով բազմաթիվ հարցերի։
Սեմինարը ինձ հնարավորություն տվեց մոտիկից ծանոթանալ տարբեր երկրներում առկա հիշատակման արժանի տարբեր խնդիրներին, տեղեկանալ հիշատակման ընդհանուր պրակտիկաներին և կիսվել սեփական փորձով։ Սա նաև հրաշալի հարթակ էր միջմշակութային հաղորդակցության համար, որի ընթացքում ես փորձեցի հասկանալ և սովորել տարբեր մշակութային ծագումնաբանությունների մասին։ Սակայն ամենաշատը ինձ տպավորեց մտերմիկ և ջերմ մթնոլորտը։ Ես ուրախ եմ, որ այս սեմինարը ինձ հնարավորություն տվեց ծանոթանալու աշխարհի տարբեր եզրերից շատ մարդկանց հետ և ես ուրախ եմ, որ հետագայում ևս կպահպաեմ նրանց հետ կապը։
Քննարկումների ընթացքում ես ներկայացրի նաև Վիքիպեդիան՝ իբրև գործիք, որը կարող է օգնել հիշատակման աշխատանքներին։ Մասնավորապես, սեմինարի մասնակիցներին ներկայացրել եմ, թե ինչպես է Վիքիպեդիան գործում և ինչպիսի հնարավորություններ է ընձեռնում խմբագիրներին։ Առանձին անդրադարձ է եղել ԳԼԱՄ (պատկերասրահներ, գրադարաններ, արխիվներ և թանգարաններ) նախագծերին՝ իբրև հիշատակման համար գործիք։ Իբրև հայկական ԳԼԱՄ նախագծի փորձ՝ ես ներկայացրի «Վիքին սիրում է Երևանը» նախագիծը, որը իրականացվել է անցյալ տարի քաղաքի 2800-ամյակի կապակցությամբ, որին մասնակցել են մշակութային 17 տեղական հաստատություններ։ Սեմինարի ընթացքում շեշտվեց նմանատիպ հաստատությունների հետ համագործակցության կարևորությունը, հատկապես նրանց, որոնք ներգրավված են հիշատակման աշխատանքների մեջ։ Քննարկում եղավ նաև ամեն տարի կազմակերպված «Վիքի սիրում հուշարձաններ» լուսանկարների մրցույթի վերաբերյալ, որը կարող է նաև նպաստել մշակութային ժառանգության վայրերի և հիշատակի վայրերի փաստաթղթավորմանը։
Սեմինարի ընթացքում մենք ունեցանք հատուկ նստաշրջան, որտեղ յուրաքանչյուր մասնակից պետք է մտածեր իրենց հետագա նախագծերի մասին: Ես բրեյնսթորմինգ իրականացրի և արդյունավետ քննարկում ունեցա Վիքիմեդիա Ուկրաինայից Անտոն Պրոցյուկի հետ և Վիքիմեդիա Ավստրիայից Թոմաս Շալհարտի հետ և որոշեցի Վիքիպեդիայում հիշատակման թեմայի շուրջ նախագիծ սկսել՝ ներառելով անգլերեն Վիքիպեդիայից հոդվածներ և դրանք թարգմանելով հայերեն, ուկրաիներեն և գերմաներեն: Սեմինարի շրջանակներում մենք այցելեցինք նաև հիշատակի հատուկ վայրեր, մասնավորապես ԳԴՀ նախկին բանտ և նացիստական աշխատանքային ճամբար, որը վերջերս վերածվել է փաստաթղթավորման կենտրոնի: Երկու կենտրոնում ես ձեռք բերեցի անձնական պայմանավորվածություններ այդ երկու հաստատությունների ներկայացուցիչների հետ՝ ստանալու հատուկ նյութեր և անգլերեն Վիքիպեդիայում ստեղծելու այս երկու կարևոր կենտրոնների վերաբերյալ հոդվածներ: Այս նյութերը այնուհետև կթարգմանվեն հայերեն, ուկրաիներեն և գերմաներեն:
Վիքիդասընթաց Տավուշի ուսուցիչների համար
«Վիքիմեդիա Հայաստան» կազմակերպության նախագահի և Տավուշի մարզպետի միջև ստորագրված հուշագրի համաձայն Տավուշի մարզի բոլոր համայնքներում պետք է բացվեն Վիքիակումբներ։ Այս գործընթացը առավել արագ և արդյունավետ իրականացնելու նպատակով Վիքիմեդիա Հայաստանը կազմակերպում է Վիքիդասընթացներ Տավուշի մարզի ուսուցիչների համար, որի նպատակն է ծանոթացնել ուսուցիչներին Վիքինախագծերին և դրանց խմբագրման սկզբունքներին։
Շարունակելով օգոստոս ամսին տեղի ունեցած առաջին Վիքիդասընթացի հաջող փորձը հոկտեմբերի 23-24-ին կազմակերպվեց ևս մեկ դասընթաց Տավուշի ուսուցիչների համար՝ այս անգամ Տավուշի մարզկենտրոն Իջևանում։ Երկօրյա դասընթացին մասնակցել է 11 հոգի։
Ընդհանուր առմամբ դասընթացը համակարգում էին փորձառու 4 Վիքիխմբագիրները։ Դասընթացին մասնակցում էին և՛ փորձառու ուսուցիչներ, և՛ նորեկներ։ Նորեկների հետ աշխատանքը տարվում էր առաձին՝ ծանոթացնելով նրանց Վիքիպեդիայի սկզբունքներին և խմբագրման գործընթացին։ Փորձառու ուսուցիչների հետ աշխատանքի ընթացքում ամրապնդվել են նրանց վիքիգիտելիքները, ներկայացվել են խմբագրման ընթացքում հաճախ հանդիպող սխալները, քննարկվել են ծագած խնդիրները և հարց ու պատասխանի միջոցով ամփոփվել է դասընթացը։
Վիքիակումբների վիճակագրություն
Վիքիակումբ | Մասնակիցներ | Բնակչություն | Բայթեր+ (պ) | Բայթեր- (պ) | Խմբագրումներ (պ) | Հոդվածներ (պ) | Բայթեր+ (բ) | Բայթեր- (բ) | Խմբագրումներ (բ) | Հոդվածներ (բ) | Բայթեր+ (դ) | Բայթեր- (դ) | Խմբագրումներ (դ) | Ստեղծված (դ) | Սրբագրված (դ) | Հաստատված (դ) |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գյումրի (Խրիմյան Հայրիկ 46) | 13 | 121976 | 51452 | -52 | 4 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 67882 | -251 | 100 | 30 | 0 | 99 |
Ալավերդի | 89 | 13000 | 805313 | -95932 | 331 | 59 | 23333 | -682 | 332 | 23 | 38680 | -1 | 16 | 15 | 15 | 0 |
Արևածագ | 127 | 960 | 46607 | -75 | 88 | 13 | 141714 | -3457 | 1080 | 248 | 91138 | -29 | 54 | 36 | 11 | 43 |
Գյումրի (Շահումյան 69) | 78 | 121976 | 47780 | -52 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2567 | -2 | 4 | 3 | 0 | 4 |
Գորիս | 67 | 20300 | 161726 | -4597 | 446 | 27 | 6 | -1 | 6 | 0 | 513472 | -2703 | 460 | 230 | 251 | 183 |
Դդմաշեն | 87 | 2876 | 1860406 | -34303 | 1294 | 84 | 35000 | -92 | 109 | 67 | 94527 | -54 | 96 | 26 | 67 | 29 |
Լեռնապատ | 312 | 2279 | 1600814 | -165007 | 1153 | 92 | 0 | 0 | 0 | 0 | 763355 | -50445 | 672 | 260 | 609 | 44 |
Կողբ | 98 | 5300 | 140956 | -5887 | 91 | 9 | 76611 | -767 | 237 | 157 | 48370 | -6808 | 93 | 0 | 82 | 2 |
Հացիկ | 44 | 1044 | 231695 | -1161 | 135 | 40 | 9737 | -15 | 27 | 15 | 395810 | -1576 | 679 | 187 | 672 | 2 |
Մրգավան | 59 | 1725 | 732945 | -35894 | 322 | 90 | 0 | 0 | 0 | 0 | 36513 | -4260 | 131 | 11 | 127 | 4 |
Սպիտակ | 88 | 13000 | 25116 | -1300 | 41 | 8 | 0 | 0 | 0 | 0 | 93489 | -335 | 174 | 28 | 153 | 19 |
Ստեփանակերտ | 242 | 55200 | 126522 | -533 | 58 | 14 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Վանաշեն | 49 | 2573 | 0 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 434121 | -226 | 237 | 168 | 231 | 6 |
Վարդենիկ | 66 | 9880 | 158694 | -34960 | 691 | 40 | 39119 | -2640 | 256 | 71 | 469367 | -240 | 386 | 117 | 385 | 0 |
Տող | 81 | 700 | 31078 | -215 | 13 | 6 | 509 | 0 | 1 | 1 | 197724 | -8140 | 167 | 51 | 135 | 32 |
Քարվաճառ | 105 | 500 | 419360 | -3274 | 175 | 61 | 35871 | -1143 | 391 | 40 | 309988 | -1951 | 363 | 110 | 346 | 17 |
Այգեձոր | 13 | 2608 | 6466 | 0 | 2 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Արճիս | 8 | 1109 | 35896 | -165 | 14 | 6 | 0 | 0 | 0 | 0 | 166294 | -252 | 98 | 69 | 45 | 52 |
Բերդ | 24 | 7800 | 1438 | 0 | 1 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 301797 | -4570 | 438 | 107 | 368 | 9 |
Գանձաքար | 6 | 3656 | 54978 | -46 | 23 | 10 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Գոշ | 12 | 1218 | 151858 | -21 | 46 | 25 | 0 | 0 | 0 | 0 | 19382 | -1 | 18 | 8 | 12 | 6 |
Լուսահովիտ | 12 | 390 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 10944 | -53 | 13 | 4 | 0 | 13 |
Կիրանց | 12 | 298 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 466077 | -3020 | 343 | 160 | 62 | 274 |
Նոյեմբերյան (2-րդ դպրոց) | 13 | 5000 | 168450 | -594 | 65 | 16 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Նոյեմբերյան (ավագ դպրոց) | 18 | 5000 | 370157 | -11883 | 168 | 41 | 0 | 0 | 0 | 0 | 89234 | -16 | 45 | 38 | 43 | 1 |
Սարիգյուղ | 7 | 1253 | 26049 | -1546 | 33 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Ընդամենը | 1730 | 401621 | 7255756 | -397497 | 5198 | 647 | 361900 | -8797 | 2439 | 622 | 4610731 | -84933 | 4587 | 1658 | 3614 | 839 |
Շաբաթօրյա վորքշոփներ
Յուրաքանչյուր շաբաթ Վիքիմեդիա Հայաստանն իր գրասենյակում կազմակերպում է բաց վորքշոփ-խմբագրաթոններ, որին մասնակցում են թե՛ նոր և թե՛ հին խմբագիրներ։ Նոր խմբագիրները փորձառու խմբագիրների օգնությամբ սովորում են խմբագրել տարբեր Վիքիմեդիա նախագծերում։ Վորքշոփին սովորաբար մասնակցում են բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են Վիքիմեդիա նախագծերով, վիքիխմբագրմամբ և նրանք, ովքեր ցանկանում են պարզապես խմբագրել հաճելի միջավայրում։