Հաշվետվություն/2019-09

Վիքիմեդիա Հայաստան-ից
Jump to navigation Jump to search

Հուն
Հուլ
Օգստ
Սեպտ
Հոկտ
Նոյ
Դեկտ

2019
Սեպտեմբեր

Չորս նոր Վիքիակումբներ Տավուշի մարզում

«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության նախագահի և Տավուշի մարզպետի միջև մարտ ամսին ստորագրված հուշագրի համաձայն Տավուշում արդեն բացված Վիքիակումբների թիվը համալրվել է ևս չորսով՝ դառնալով 11։ Տավուշի տարբեր համայնքների դպրոցների աշակերտներին և ուսուցիչներին Վիքիշարժման մեջ ներգրավելու և ազատ գիտելիքը հանրայնացնելու ու հասանելի դարձնելու նպատակով Բերդ քաղաքում, Վերին Կարմիրաղբյուր, Այգեձոր և Գանձաքար գյուղերում բացվել են Վիքիակումբներ։

Ակումբների բացման արարողությանը մասնակցել են «Վիքիմեդիա Հայաստան» կազմակերպության նախագահը և Տավուշի մարզպետարանի կրթության վարչության պետը։ Նախատեսվում է շարունակել Տավուշի մարզում Վիքիակումբներ բացելու գործընթացը։

Խմբագրաթոն «Հոդված 3» իրավունքի փառատոնի շրջանակներում

«Հոդված 3» իրավունքի փառատոնի շրջան ակներում «Վիքիմեդիա Հայաստան» կազմակերպության գրասենյակում սեպտեմբերի 17-ին տեղի է ունեցել խմբագրաթոն՝ նվիրված մարդու իրավունքներին։ Խմբագրաթոնի ժամանակ ստեղծվել են թեմատիկ հոդվածներ՝ օգտագործելով վստահելի աղբյուրներ և հավաստի տեղեկատվություն։

Խմբագրաթոնին մասնակցել են կամավորներ, ովքեր խորհրդատու մասնագետների ուղղորդմամբ կատարելով հետազոտական աշխատանքներ՝ Վիքիպեդիայի հայերեն տիրույթում հրապարակել են մարդու իրավունքների վերաբերյալ 15 հոդված։

Վիքին սիրում է հուշարձաններ 2019

Վիքիմեդիա Հայաստանը մեկ տարի ընդմիջումից հետո այս տարի կրկին մասնակցեց «Վիքին սիրում է հուշարձաններ 2019» լուսանկարների ամենամյա մրցույթին։ Մրցույթի մասին տեղեկատվությունը տարածվել է սոցիալական մեդիայի տարբեր հարթակներով՝ հասարակության տարբեր ներկայացուցիչներին իրազեկելով նման հնարավորության մասին։

Այս տարի Վիքիմեդիա Հայաստանը որոշեց նոր մակարդակի բարձրացնել «Վիքին սիրում է հուշարձաններ» մրցույթը՝ կազմակերպելով ավելի շատ արշավներ Հայաստանի և Արցախի տարբեր ուղղություններով։ Վիքիմեդիա Հայաստան կազմակերպության անդամներին և Վիքիհամայնքի ներկայացուցիչներին միջոցառմանը մասնակից դարձնելու և գործընթացի մեջ ներգրավելու նպատակով արշավախմբերը կազմվում էին հենց նրանցից։ Միևնույն ժամանակ, շարունակելով նախորդ տարիների փորձը՝ Վիքիակումբների անդամներն իրենց համակարգողների հետ ևս արշավներ էին իրականացնում իրենց շրջակա բնակավայրեր՝ լուսանկարելով հուշարձանները։

Ընդհանուր առմամբ «Վիքին սիրում է հուշարձաններ» մրցույթին Հայաստանից մասնակցել է 138 հոգի, բեռնվել է 21100 լուսանկար։ Մրցույթի 6 մասնակցիներ միասին վերբեռնել են ավելի քան 10000 լուսանկար։ Այս տարի մրցույթի հաղթողները հայտնի կդառնան դեկտեմբեր ամսին կազմակերպվելիք մեծ մրցանակաբաշխության ժամանակ։

Նոր համայնք, նոր տաղանդներ նախագիծն Աթենքում

2019 թվականին Աթենքի հայ համայնքը հետաքրքություն էր հայտնել իրականացնելու «Նոր համայնք, նոր տաղանդներ» նախագիծը, ինչպես նաև տեղում ձևավորել Վիքիմեդիա համայնք։ Այդ իսկ պատճառով, Աթենքում կազմակերպվել էր մեկ շաբաթանոց դասընթաց՝ տեղի հայ համայնքի տարբեր խմբերին ներկայացնելու Արևմտահայերեն Վիքիպեդիան։ Դասընթացի ընթացում նախատեսվում էր մասնակիցներին սովորեցնել Վիքիպեդիայում հոդվածներ խմբագրելու գործընթացը, ինչպես նաև ներդրումներ ունենալ Հայերեն Վիքիդարանում։

Վորքշոփներին մասնակից հիմնական խումբը, որի հետ աշխատում էինք մենք, բաղկացած էր տարբեր տարիքի, տարբեր մասնագիտությունների 12 մասնակիցներից։ Դասընթաց է կազմակերպվել նաև Աթենքի Լևոն և Սոֆի Հակոբյան հայկական դպրոցի 7-րդ և 8-րդ դասարանների (թվով 25 աշակերտ), ինչպես նաև Զավարյան դպրոցի 6-րդ դասարանի և դպրոցն ավարտած աշակերտների համար (մոտ 10 աշակերտներ), որոնք արդեն իսկ խմբագրում և իրենց ներդրումն են կատարում Վիքիդարանում։

Կարևոր է նշել, որ Աթենքում գտնվելու ժամանակ, ծրագրի համակարգող Ազնիվ Ստեփանյանը հարցազրույց է տվել տեղի հայկական «Ազատ օր» թերթին՝ ներկայացնելով Արևմտահայերեն Վիքիպեդիայի զարգացումը և հիմնական նպատակները։

Արևմտահայերեն խմբագրաթոն

Սեպտեմբերի 20-22-ը կազմակերպվել է Արևմտահայերեն Վիքիպեդիայի հերթական առցանց խմբագրաթոն։ Այս խմբագրաթոնը հիմնականում շեշտադրումը դրել էր երաժշտության և Հայաստանի քաղաքական կյանքի վերաբերյալ հոդվածների ստեղծման վրա։ Բացի այդ բարելավվել են նաև արդեն իսկ ստեղծված մի շարք հոդվածներ։ Ընդհանուր առմամբ, խմբագրաթոնի ժամանակ ստեղծվել է 22 և բարելավվել 3 հոդված։

Վիքիակումբների վիճակագրություն

Վիքիակումբ Համայնքի բնակչություն Նոր մասնակիցներ Ակտիվ մասնակիցներ Սեռերի հարաբերակցություն (արական/իգական) Խմբագրումներ Վիքիպեդիայում և Վիքիբառարանում Սրբագրված էջեր Վիքիդարանում
Ալավերդու վիքիակումբ 13100 2 30 54/26 485 2
Արևածագի վիքիակումբ 821 0 29 72/54 736 0
Գյումրու վիքիակումբ 121976 0 55
Գորիսի վիքիակումբ 20300 11 20 51/16 325 442
Դդմաշենի վիքիակումբ 2806 3 33 50/39 712 5
Լեռնապատի վիքիակումբ 1661 5 32 133/151 2099 437
Կողբի վիքիակումբ 4530 3 21 49/27 32 46
Հացիկի վիքիակումբ 1044 3 19 27/21 487 1116
Մրգավանի վիքիակումբ 1606 0 30/28 299 13
Սպիտակի վիքիակումբ 13100 4 28 52/39 90 51
Ստեփանակերտի վիքիակումբ 55309 2 32 175/63 26 0
Վանաշենի վիքիակումբ 2364 0 15 34/10 1413 52
Վարդենիկի վիքիակումբ 9880 6 30 47/25 530 400
Տողի վիքիակումբ 700 2 25 48/31 60 208
Քարվաճառի վիքիակումբ 500 3 35 54/54 1843 65
Ընդամենը 249697 44 349 9192 2837

Շաբաթօրյա վորքշոփներ

Յուրաքանչյուր շաբաթ Վիքիմեդիա Հայաստանն իր գրասենյակում կազմակերպում է բաց վորքշոփ-խմբագրաթոններ, որին մասնակցում են թե՛ նոր և թե՛ հին խմբագիրներ։ Նոր խմբագիրները փորձառու խմբագիրների օգնությամբ սովորում են խմբագրել տարբեր Վիքիմեդիա նախագծերում։ Վորքշոփին սովորաբար մասնակցում են բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են Վիքիմեդիա նախագծերով, վիքիխմբագրմամբ և նրանք, ովքեր ցանկանում են պարզապես խմբագրել հաճելի միջավայրում։