Jump to content

Հայտարարություններ/Վիքիճամբար/Ձմեռային երիտասարդական Վիքիճամբար 2019

Վիքիմեդիա Հայաստան-ից

Ձմեռային երիտասարդական Վիքիճամբար
«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպություն

Ամառային երիտասարդական վիքիճամբարի մասնակիցների խմբակային լուսանկար, 2018 հուլիս

Վիքիմեդիա Հայաստանը «Ես ստեղծում եմ կարևորագույն հոդված» նախագծի շրջանակներում հունվարի 26 - փետրվարի 3-ը Ծաղկաձորում կազմակերպում է Վիքիճամբար՝ Հայերեն Վիքիպեդիայում կաևորագույն հոդվածների ստեղծման և բարելավման նպատակով։

Միջոցառման ընթացքում մասնակիցները կսովորեն Վիքիպեդիայի խմբագրման կանոնները և գործիքները, փորձառու խմբագիրների օգնությամբ կստեղծեն կամ կբարելավեն Հայերեն Վիքիպեդիայի հոդվածներ։ Միջոցառումից հետո ակնկալվում է, որ մասնակիցները կշարունակեն հարստացնել Հայերեն Վիքիպեդիան։

Միջոցառմանը կարող են մասնակցել 18-35 տարեկան այն ուսանողներն ու մասնագետները, որոնք ունեն բարձրագույն կրթություն, կարող են որակյալ թարգմանություններ կատարել անգլերենից և տիրապետում են համակարգչից օգտվելու հմտություններին։

Կացության, սննդի և Երևան-Ծաղկաձոր-Երևան տեղափոխման բոլոր ծախսերը հոգում է Վիքիմեդիա Հայաստանը։

Հայտը լրացնելուց խնդրում ենք հատուկ ուշադրություն դարձնել Ձեր մոտիվացիան նկարագրելուն, քանզի հայտերի ընտրության չափորոշիչներում դրանք առաջնային են։ Ձեզ մաղթում ենք հաջողություն:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ հունվարի 7-ը ներառյալ։

Խնդրում ենք հայտը լրացնել հայատառ։ Ոչ հայատառ հայտերը չեն դիտարկվելու։


Հարցերի և այլ մանրամասների դեպքում՝ +374 93118800, +374 41118800

Լրացնել գրանցման հայտը