Նախագծեր/1000 կարևորագույն հոդվածներ

Վիքիմեդիա Հայաստան-ից
Jump to navigation Jump to search
1000 ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ

Արշավի նպատակն է մինչև Հայերեն Վիքիպեդիայում ստեղծել 1000 կարևորագույն հոդվածները, ինչի շնորհիվ կապահովվի գիտական, ինչպես նաև բարձր որակի հանրամատչելի հոդվածներով հայերեն բովանդակության հասանելիությունը։

«Ես ստեղծում եմ կարևորագույն հոդված» նախագծի լոգոն
2013 թվականին Վիքիպեդիայում կար 15.000 հայերեն հոդված, իսկ այսօր մենք անցել ենք 235.000 հոդվածի շեմը։ Այս ձեռքբերումներով հանդերձ դեռ կան էական բացթողումներ, որոնք լրացնելու համար Վիքիմեդիա Հայաստանը նախաձեռնել է 1000 կարևորագույն հոդվածների ստեղծման արշավը։ Գոյություն ունի Վիքիպեդիայում 1000 կարևորագույն հոդվածների ցանկ, որն ընդհանուր է բոլոր լեզուներով Վիքիպեդիաների համար։ Այդ ցանկի հոդվածների որակական հայտանիշերով է, հիմնականում, պայմանավորված տվյալ լեզվով Վիքիպեդիայի պահանջված և վստահված լինելը։

Արշավի նպատակն է մինչև 2018 թվականի մայիսի 14֊ը Հայերեն Վիքիպեդիայում ստեղծել 1000 կարևորագույն հոդվածները, ինչի շնորհիվ կապահովվի գիտական, ինչպես նաև բարձր որակի հանրամատչելի հոդվածներով հայերեն բովանդակության հասանելիությունը։

Արշավին կարող են մասնակցել տարբեր ոլորտների առաջատար մասնագետները՝ միայնակ կամ համագործակցելով, տարբեր ձևաչափերով՝ որպես խմբագրող, փորձագետ և այլն։ Արշավը կմեկնարկի 2017 թվականի դեկտեմբերի 1֊ին և կամփոփվի 1000-րդ կարևորագույն հոդվածով։ Արշավի ողջ ընթացքում մասնագետների համար կկազմակերպվեն տարատեսակ վորքշոփներ, հավաքներ, ճամբարներ, երկօրյակներ և այլն։

Ավելին՝ Վիքիպեդիայի համապատասխան էջում։

Միացի՛ր արշավին՝

Միանալ արշավին

Հայտարարություններ

Վիքիմեդիա Հայաստանը «Ես ստեղծում եմ կարևորագույն հոդված» նախագծի շրջանակներում հունվարի 26 - փետրվարի 3-ը Ծաղկաձորում կազմակերպում է Վիքիճամբար։ (Իմանալ ավելին)