Jump to content

Նախագծեր/Վիքիճամբար

Վիքիմեդիա Հայաստան-ից
ՎԻՔԻՃԱՄԲԱՐՆԵՐ
Նվիրաբերել
(մեկ աղբյուրից օրվա առավելագույն
նվիրաբերումների ծավալը՝ 300,000 ՀՀ դրամ)

Վիքիճամբարը Վիքիմեդիա Հայաստանի ստեղծած նախագիծն է։ Ճամբարին մասնակցում են 9-15 տարեկան և 15-35 տարեկան պատանիներն ու երիտասարդները։ Վիքիճամբարի ընթացքում մասնակիցները խմբագրում են Վիքիպեդիայում և այլ վիքի հարթակներում։ Նրանք մասնակցում են նաև սպորտային, ինտելեկտուալ, ժամանցային խաղերի և մշակութային տարբեր միջոցառումների։

Վիքիճամբարը Վիքիմեդիա Հայաստանի նախագծերից մեկն է, որի նպատակն է զարգացնել Հայերեն Վիքիպեդիան և Վիքիմեդիա այլ նախագծերը տարբեր դպրոցների աշակերտների և բուհերի ուսանողների միջոցով՝ միաժամանակ ապահովելով նրանց ակտիվ հանգիստը։

Վիքիճամբարը հնարավորություն է տալիս երիտասարդներին և պատանիներին բացահայտել և զարգացնել իրենց հետաքրքրություններն ու ունակությունները վիքինախագծերի միջոցով։ Վիքիճամբարը՝ որպես կրթական միջավայր, այլընտրանքային կրթության միջոց է՝ առանց որևէ սահմանափակումների, որտեղ ճամբարականները ձեռք են բերում արժեքավոր գիտելիքներ, կարողություններ և հմտություններ, որոնք վերածվելով խանդավառության և հետաքրքրությունների՝ օգնում են նրանց հաջողակ մարդ դառնալ դպրոցում և ապագա մասնագիտական ոլորտում։

Վիքիճամբարի բոլոր միջոցառումները, առօրյան կառուցված են այնպես, որ նպաստեն ճամբարականի ինքնագնահատականի, ինքնավստահության և ինքնուրույնության բարձրացմանը։ Ճամբարում մասնակիցները սովորում են կշռադատել, անկաշկանդ արտահայտել սեփական կարծիքն ու որոշումներ կայացնել, որն ապահովում է առաջընթաց ամբողջ կյանքի համար։


Վիքիճամբարում կան թիմային աշխատանքին վերաբերող շատ միջոցառումներ, որոնք նպաստում են համագործակցությանը, հաղորդակցմանը, խնդիրների, կոնֆլիկտների խմբային և անհատական լուծմանը։ Ճամբարականները աշխատում են ընդհանուր նպատակի համար՝ ունենալով անհատական նպատակներ, ինչպես Վիքիպեդիայում է։

Վիքիճամբարին Ձեր նվիրաբերման շնորհիվ Հայաստանի և Արցախի գյուղական համայնքների երեխաներից ևս մեկը հնարավորություն կստանա մասնակցել այս կրթական, զարգացնող և հավես միջոցառմանը։

Ավելին Վիքիճամբարի կայքում

Հայտարարություններ