Արտահերթ համագումարի 1-ին փուլ
«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության Վերահսկող հանձնաժողովի 22 մայիսի, 2020 թվականի նիստի թիվ 5 արձանագրության ուժով սույն թվականի հունիսի 6-ին՝ ժամը 00։00-ից մինչև ժամը 23։59-ը առցանց ձևաչափով տեղի է ունեցել կազմակերպության արտահերթ համագումարի 1-ին փուլը, որի օրակարգային քննարկման հարցերն էին՝
1․համագումարի նախագահի ընտրություն՝
թեկնածու խորհրդի նախագահ Վահագն Փիլիպոսյան
2․համագումարի քարտուղարի ընտրություն՝
թեկնածու Նորայր Բաղդասարյան (թեկնածությունն առաջադրել է խորհրդի նախագահ Վահագն Փիլիպոսյանը)
3․Հաշվիչ հանձնաժողովի անդամների ընտրություն՝
թեկնածու՝ Վարդան Մնացականյան (թեկնածությունն առաջադրել է խորհրդի նախագահ Վահագն Փիլիպոսյանը)
թեկնածու՝ Տիգրան Զարգարյան (թեկնածությունն առաջադրել է խորհրդի նախագահ Վահագն Փիլիպոսյանը)
թեկնածու՝ Դավիթ Սարգսյան (թեկնածությունն առաջադրել է խորհրդի նախագահ Վահագն Փիլիպոսյանը)
4․Ստեղծված պայմանների նպատակահարմարությունից ելնելով առաջարկվում է քվեարկությունն իրականացնել բաց ընթացակարգով։
Քվեարկության արդյունքներով օրակարգային առաջադրված բոլոր հարցերը համաժողովի կողմից հաստատվել են կողմ ձայների հետևյալ տեղաբաշխմամբ՝ 1-ին հարց՝ 58 կողմ, 2-րդ հարց՝ 59 կողմ, 3-րդ հարցի 3․1․ կետ՝ 58 կողմ, 3․2․ կետ՝ 57 կողմ, 3․3․ կետ՝ 59 կողմ, 4-րդ հարց՝ 57 կողմ։
Արտահերթ համագումարի 1-ին փուլի մանրամասն քվեարկությանը կարող եք ծանոթանալ սեղմելով այստեղ։
Արտահերթ համագումարի 2-րդ փուլի քվեարկության արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ։