Jump to content

Արտահերթ համագումարի 2-րդ փուլ

Վիքիմեդիա Հայաստան-ից

«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության Վերահսկող հանձնաժողովի 22 մայիսի, 2020 թվականի նիստի թիվ 5 արձանագրության ուժով սույն թվականի հունիսի 7-ից ժամը 00։00-ից մինչև հունիսի 8-ը ժամը 23։59-ը առցանց ձևաչափով տեղի է ունեցել կազմակերպության արտահերթ համագումարի 2-րդ փուլը, որի օրակարգային քննարկման հարցերն էին՝

1․Նոր կանոնադրության նախագծի հաստատում,

2․Նարեկ Ավետիսյանի՝ խորհրդի անդամի թեկնածության հաստատում,

3․Դավիթ Պողոսյանի՝ խորհրդի անդամի թեկնածության հաստատում,

4․Դավիթ Արևյանի՝ վերահսկող հանձնաժողովի անդամի թեկնածության հաստատում,

5․Նորայր Բաղդասարյանի՝ վերահսկող հանձնաժողովի անդամի թեկնածության հաստատում։

Քանի որ արտահերթ համագումարի 1-ին փուլում կազմակերպության անդամները քվեարկել են քվեարկության բաց ընթացակարգի օգտին, այդ իսկ հետևանքով քվեարկության արդյունքները 1-ին փուլում ընտրված հաշվիչ հանձնաժողովի անդամների կողմից ամփոփվելուց հետո հրապարակվում են։ Հիշեցնեմ, որ հաշվիչ հանձնաժողովի անդամներ էին ընտրվել Վարդան Մնացականյանը, Տիգրան Զարգարյանը և Դավիթ Սարգսյանը։ Հաշվիչ հանձնաժողովի նիստի արձանագրությանը և արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Արտահերթ համագումարի 2-րդ փուլի մանրամասն քվեարկության արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Առաջիկա օրերին համագումարի նախագահի և քարտուղարի կողմից կկազմվի համագումարի արձանագրությունը և կհրապարակվի կազմակերպության կայքում։