Վերահսկող հանձնաժողով/Արձանագրություններ/22.05.2020

Վիքիմեդիա Հայաստան-ից
Jump to navigation Jump to search

ՎԵՐԱՀՍԿԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
փետրվարի 17, 2020

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 5
«Վիքիմեդիա Հայաստան» ԳՀԿ վերահսկիչ հանձնաժողովի նիստի
22 մայիսի, 2020թ․

«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն) վերահսկիչ հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) արտահերթ նիստը տեղի ունեցավ 2020 թվականի մայիսի 22-ին, առցանց ձևաչափով:

Նիստին մասնակցում էին Հանձնաժողովի բոլոր 3 անդամներից երեքը՝ Նարեկ Ավետիսյանը, Վարդան Մնացականյանը և Դավիթ Պողոսյանը։

Օրակարգում․

1. Առաջին հարցը՝ Նիստի նախագահողի և քարտուղարի ընտրությունն էր՝

  • Նիստի նախագահ՝ Դավիթ Պողոսյան (3 կողմ)։
  • Նիստի քարտուղար՝ Վարդան Մնացականյան (3 կողմ)

2. Օրակարգային երկրորդ հարցը Հանձնաժողովի նախորդ նիստի պահանջով Կազմակերպության արտահերթ համաժողովի հրավիրումն է։ Ելնելով երկրում հաստատված արտակարգ դրության իրավական ռեժիմի սահմանափակումներից, արտահերթ համաժողովն անժամկետ հետաձգվել էր։

Մայիսի 22-ին Խորհրդի անդամներից Մարսելա Խուրշուդյանի հրաժարականից հետո Խորհուրդն այժմ ունի 2 անդամ, իսկ գործող կանոնադրությամբ սահմանվում է առնվազն 3 անդամ և անդամների թիվը պետք է լինի կենտ։

Ստեղծված իրավիճակում Հանձնաժողովը անհրաժեշտություն է համարում անհապաղ քայլեր ձեռնարկել արտահերթ համաժողովի կազմակերպման համար։ Նիստի նախագահողի առաջարկով Հանձնաժողովը որոշեց արտահերթ համաժողովի օր նշանակել հունիսի 6-ը և Կազմակերպության բոլոր անդամներին այդ մասին ծանուցել ոչ ուշ, քան մայիսի 23-ին (նիստից 15 օր առաջ)։ Հանձնաժողովը որոշում կայացրեց անցկացնել արտահերթ համաժողովն առցանց տարբերակով։ Արտահերթ համաժողովի ծանուցման հարցերը վստահել Կազմակերպության անդամներ Վահագն Փիլիպոսյանին և Նորայր Բաղդասարյանին։

3. Օրակարգային երրորդ հարցը վերաբերում էր Կազմակերպության խորհրդի անդամ Մարսելա Խուրշուդյանի՝ Խորհրդի անդամից հրաժարվելու նամակում բարձրացրած խնդիրներին։ Վերջինս նշել էր, որ իր որոշումը կապված է Խորհրդի նախագահի և քարտուղարի կողմից իր պարտականությունների կատարմանը խոչընդոտելու հետ։ Վերահսկիչ հանձնաժողովը պարզաբաբանում ստանալու ակնկալիքով նամակներ է ուղարկել Խորհրդի նախագահին, քարտուղարին և նախկին անդամ Մարսելա Խուրշուդյանին։


Հանձնաժողովի անդամ՝ Դավիթ Պողոսյան

Հանձնաժողովի անդամ՝ Նարեկ Ավետիսյան

Հանձնաժողովի անդամ՝ Վարդան Մնացականյան