Նախագծեր/1000 կարևորագույն հոդվածներ/Ձմեռային վիքիճամբար 2018
«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունը «Ես ստեղծում եմ կարևորագույն հոդված» արշավի շրջանակներում 2018 թվականի փետրվարի 2-8-ը Աղվերանում կազմակերպում է երիտասարդական ճամբար: Արշավի նպատակն է Հայերեն Վիքիպեդիան որակապես համեմատելի դարձնել անգլերեն, ռուսերեն, գերմաներեն, ֆրանսերեն և այլ առաջատար Վիքիպեդիաների հետ։ Վիքիպեդիան ազատ հանրագիտարան է, որը զարգացնում են կամավորները։
Գոյություն ունի Վիքիպեդիայում 1000 կարևորագույն հոդվածների ցանկ, որն ընդհանուր է բոլոր լեզուներով Վիքիպեդիաների համար։ Այդ ցանկի հոդվածների որակական հայտանիշերով է հիմնականում պայմանավորված տվյալ լեզվով Վիքիպեդիայի պահանջված և վստահված լինելը։
Եթե Դուք 18-35 տարեկան եք, հետաքրքրված եք այս ցանկում ներառված որևէ ոլորտով և/կամ տիրապետում եք անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն կամ մեկ այլ լեզվի, ապա լրացրելով հայտադիմումը դիմեք մասնակցելու մեր երիտասարդական ճամբարին։
Ճամբարի մասնակիցները սովորելու են վիքի խմբագրման գործիքներն ու նրբությունները, մասնակցելու են ինտելեկտուալ և մշակութային միջոցառումների և, իհարկե, աշխատելու են դիմում հայտում իրենց կողմից նշված կարևորագույն հոդվածը թարգմանելու և վիքիֆիկացնելու ուղղությամբ։
Ճամբարի մասնակիցների ընտրությունն իրականացվելու է մի շարք չափորոշիչներով․
- Վիքիպեդիայի խմբագիրներից ընտրությունը կատարվելու է խմբագրումների քանակի և որակի հիման վրա։ «Ես ստեղծում եմ կարևորագույն հոդված» արշավի շրջանակներում արդեն իսկ հոդվածներ խմբագրող դիմորդները կունենան առավելություն։
- Դեռևս չխմբագրողներից ընտրությունը կատարվելու է մասնակցության իրենց մոտիվացիայի, կամավորության փորձի և հայտադիմումի այլ տվյալների հիման վրա։
Դիմումների ներկայացման վերջնաժամկետը հունվարի 25-ի ժամը 24։00֊ն է։ Հարցերի համար կարող եք գրել «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության infowikimedia.am էլ․ փոստին կամ զանգահարել +374 41 118800 հեռախոսահամարին։
Արշավի ինֆորմացիոն աջակիցն է ARMACAD տեղեկատվական ցանցը։