Նախագծեր/Վիքիակումբներ
Վիքիպեդիայի խմբագրմանը դպրոցականներին մասնակից դարձնելու նպատակով Վիքիմեդիա Հայաստանը Հայաստանի տարբեր բնակավայրերում ստեղծվում է վիքիակումբներ, որտեղ նրանք ազատ ժամերին, համակարգողի օգնությամբ սովորում և խմբագրում են հայերեն հոդվածներ: Վիքիակումբների հիմնադրումը հատկապես կարևոր է գյուղերում, որտեղ երեխաները բավականաչափ հետաքրքիր զբաղմունքներ չունեն:
Ակումբը ոչ ֆորմալ կրթության օղակ է, ունի համակարգող, որն ընտրվում է Ուսուցիչների Վիքիշաբաթի մասնակիցներից, որոնք մասնակցությունից հետո ակտիվորեն խմբագրում են Հայերեն Վիքիպեդիայում։ Վիքիակումբների անխափան գործունեության համար չափազանց կարևոր է մոտիվացնող համակարգողի առկայությունը։ Ակումբի այցելուները հիմնականում դպրոցականներն ու երիտասարդներն են, սակայն կազմակերպությունն ակումբների միջոցով կրթում է նաև մեծահասակների։
Համակարգողն այցելուներին սովորեցնում է խմբագրման նրբությունները, տեղեկացնում նոր գործիքների մասին, հետևում խմբագիրների ստեղծած հոդվածներին։ Ակումբում երեխաները սովորում են ինքնակրթվել, նյութը համապարփակ ուսումնասիրել, տարբեր աղբյուրներ օգտագործել, զարգացնել քննադատական մտածողությունն ու մեդիագրագիտությունը։
Վիքիակումբները գործում են բացառապես անհատների նվիրաբերումների շնորհիվ։ Նվիրաբերելով Վիքիակումբների համար՝ Դուք օժանդակում եք Հայաստանի և Արցախի գյուղական համայնքների երեխաների կրթությանը և ազատ գիտելիքի տարածմանը։
Ակումբների հովանավորներ
- Հացիկի և Քարվաճառի վիքիակումբներ՝ «ՎԵԳԱ» ընկերություն,
- Արևածագի, Դդմաշենի, Լեռնապատի և Ստեփանակերտի վիքիակումբներ՝ «Արնդանե» ընկերություն
