Jump to content

Նախագծեր/Ուսուցիչների վիքիշաբաթ

Վիքիմեդիա Հայաստան-ից
Վիքիդասընթացներ



«Վիքիմեդիա Հայաստանը» վիքիդասընթացներ է կազմակերպում բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրվում են Վիքիպեդիայով և այլ վիքինախագծերով։ Դասընթանցների նպատակն է՝ ներկայացնել Վիքիպեդիան և մյուս նախագծերը, դրանց սկզբունքները և խմբագրման գործընթացը, ներգրավել նոր խմբագիրների։


Դասընթացներն այժմ թիրախավորում են համալսարանները՝ վիքինախագծերը ուսումնական պրոցեսներում ներառելու նպատակով, ինչպես նաև այն հաստատությունները (մասնավորապես՝ գրադարանները, ինստիտուտները), որոնք նպատակ են հետապնդում իրենց ներդրումն ունենալ Վիքիպեդիայում և այլ նախագծերում։ Թիրախավորվում են նաև տարբեր ոլորտների մասնագիտական խմբեր՝ ուսուցիչներ, բժիշկներ, որոնց համար կազմակերպվում են թեմատիկ դասընթացներ։

Դասընթացները կազմակերպվում են ինչպես առկա, այնպես էլ առցանց ձևաչափով՝ մասնակցության հնարավորություն ընձեռելով Հայաստանի տարբեր մարզերում բնակվող անձանց։

«Վիքիմեդիա Հայաստանը» վիքիդասընթացների միջոցով որդեգրել է որակյալ բովանդակություն ստեղծելու քաղաքականությունը։ Համալսարանական պրակտիկաներից կամ յուրաքանչյուր վիքինախագծից առաջ կազմակերպվում են վիքիդասընթացներ նախագծի այն ներկայացուցիչների համար, որոնք նորեկ են և չեն տիրապետում Վիքիպեդիան խմբագրելու հմտություններին։ Դասընթացները հնարավորություն են տալիս ներգրավել նոր մարդկանց և համալրել կամավորների շարքերը։

Միևնույն ժամանակ դասընթացները մասնակիցներին թույլ են տալիս նախապես ծանոթանալ Վիքիպեդիայի խմբագրման սկզբունքներին և նախագծերի շրջանակներում ավելի շատ կենտրոնանալ որակյալ բովանդակության ստեղծման և ոչ թե խմբագրման հմտությունը զարգացնելու վրա։