Հայտարարություններ/Վիքին սիրում է հուշարձաններ/2019

Վիքիմեդիա Հայաստան-ից
Jump to navigation Jump to search

Լուսաբանման հրավեր․ «Վիքին սիրում է հուշարձաններ 2019»
«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպություն


ԶԼՄ հարգելի՛ ներկայացուցիչներ,

Դեկտեմբերի 28-ին ժամը 14:00-ին Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում տեղի է ունենալու «Վիքին սիրում է հուշարձաններ 2019» խոշորագույն լուսանկարչական մրցույթի հայաստանյան փուլի արդյունքների ամփոփումն ու մրցանակաբաշխությունը։

Միջոցառման ժամանակ կհայտարարվեն մրցույթի հաղթող լուսանկարները, ներկաները կծանոթանան մեր երկրի գողտրիկ անկյունների լուսանկարներին, իսկ միջոցառման մասնակիցները կկիսվեն իրենց փորձով։

Տեղեկացնում ենք, որ «Վիքին սիրում է հուշարձաններ 2019» մրցույթի շրջանակներում Հայաստանից և Արցախից Վիքիպահեստ է բեռնվել ավելի քան 21,000 լուսանկար, որոնք հետագայում իրենց տեղն են գտնելու Վիքիպեդիայի հոդվածներում։


Հասցե՝ Արշակունյաց 4, Մամուլի շենք, 4-րդ հարկ

Հեռ․՝ +374 93118800, +374 41118800


Վիքիմեդիա Հայաստանը հիմնադրվել է 2013 թվականի մայիսին 14-ին՝ որպես Վիքիմեդիա տեղական կազմակերպություն։ «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության նպատակն է խթանել վիքի նախագծերի տարածումը և զարգացումը Հայաստանում, հանրայնացնել ազատ գիտելիքի գաղափարը և աջակցել նոր վիքիմեդիացիներին։