Հայտարարություններ/Վիքին սիրում է հուշարձաններ/Մրցանակաբաշխություն 2019

Վիքիմեդիա Հայաստան-ից
Jump to navigation Jump to search

«Վիքին սիրում է հուշարձաններ» 2019 լուսանկարչական մրցույթի մրցանակաբաշխություն
«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպություն

Վիքիմեդիա Հայաստանն այս տարի մասնակցել է «Վիքին սիրում է հուշարձաններ» 2019 խոշորագույն լուսանկարչական մրցույթին, որի շրջանակներում Հայաստանից և Արցախից բեռնվել է մոտ 21 հազար լուսանկար, իսկ այդ ցուցանիշով զբաղեցրել ենք 3-րդ հորիզոնականը։

Սիրով հրավիրում ենք դեկտեմբերի 28-ին ժամը 14:00-ին մասնակցել ամենամեծ լուսանկարչական մրցույթի հայաստանյան փուլի մրցանակաբաշխությանը, որի ժամանակ կհայտարարվեն մրցույթի հաղթող լուսանկարները, կծանոթանաք մեր երկրի գողտրիկ անկյունների լուսանկարներին, իսկ միջոցառման մասնակիցները կկիսվեն իրենց փորձով։

Մրցանաբաշխությունը տեղի է ունենալու Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում (հասցե՝ ք․ Երևան, Արշակունյաց 4, Մամուլի շենք, 4-րդ հարկ)։

Միջոցառման էջը Ֆեյսբուքում։

Լրացնել գրանցման հայտը