Հայտարարություններ/Վիքիմեդիա Հայաստան/Խմբագրաթոն Վիքիմեդիա Հայաստանում, Մայիս 2018

Վիքիմեդիա Հայաստան-ից
Jump to navigation Jump to search

Խմբագրաթոն Վիքիմեդիա Հայաստանում
«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպություն

Վիքիմեդիա Հայաստանն իր գործունեության 5-ամյակի և «Ես ստեղծում եմ կարևորագույն հոդված» արշավի շրջանակներում մայիսի 13-ին կազմակերպում է խմբագրաթոն, որի ընթացքում մասնակիցները բարելավելու են Հայերեն Վիքիպեդիայի 1000 կարևորագույն հոդվածներից մի քանիսը։

Եթե դուք մասնակցել եք «Ես ստեղծում եմ կարևորագույն հոդված» արշավին, ապա հրավիրում ենք ձեզ միասին տոնելու Վիքիմեդիա Հայաստանի ծննդյան օրը՝ բարելավելով կարևորագույն հոդվածներ։

Խմբագրաթոնը կմեկնարկի ժամը 10։00-ին և կավարտվի ժամը 18։00-ին։ Աշխատելու ենք խմբերով, որոնք կձևավորվեն վիճակահանությամբ։ Խմբերից յուրաքանչյուրը փակ ծրարներից կընտրի իր կողմից խմբագրվելիք հոդվածը։

Մասնակիցների ընտրությունը կատարվելու է ըստ նախկինում կատարած խմբագրումների որակի և հաճախականության։

Գրանցման վերջնաժամկետը մայիսի 11-ն է (ներառյալ)։

Լրացնել գրանցման հայտը