Հայտարարություններ/Վիքիճամբար/Կամավորների գրանցում

Վիքիմեդիա Հայաստան-ից
Jump to navigation Jump to search

Վիքիճամբարի ջոկատավարների գրանցում


Հայտարարություն

2019 թվականի հուլիսի 4-13-ը «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունը 9-15 տարեկան պատանիների համար Ծաղկաձորում կազմակերպում է Վիքիճամբար։ Վիքիճամբարի կազմակերպման համար անհրաժեշտ են կամավոր ջոկատավարներ։

Անհրաժեշտ պայմաններ՝

  • 18-30 տարեկան,
  • կամավորական փորձ,
  • անսպառ եռանդ, որը կհերիքի առնվազն 9 օր պատանիների հետ մեծ նվիրումով և ջանասիրաբար աշխատելու համար,
  • հաղորդակցվելու հմտություններ,
  • երեխաների հետ աշխատելու մեծ ցանկություն,
  • Վիքիճամբարային կամ այլ ճամբարային փորձը կդիտվի որպես առավելություն։

Պարտականություններ՝

  • ապահովել ջոկատի անդամների ներկայությունը միջոցառումներին,
  • հուլիսի 4-13-ը գտնվել Վիքիճամբարի անցկացման վայրում,
  • հետևել Վիքիճամբարի կանոններին և պահպանել դրանք,
  • օգնել Վիքիճամբարի կազմակերպչական հարցերում,
  • ապահովել երեխաների մոտ ծագած խնդիրների հրատապ լուծումը,
  • կապ պահել երեխաների և ծնողների միջև։

Ի՞նչ կտա Ձեզ այս կամավորությունը՝

  • Մեծ վիքիընտանիքի մաս դառնալու հնարավորություն,
  • կազմակերպչական և հաղորդակցման նոր հմտություններ,
  • Վիքիպեդիայում և այլ Վիքինախագծերում խմբագրման հմտություններ,
  • ակտիվ և հետաքրքիր ժամանց,
  • նոր գիտելիքներ,

Ինչպե՞ս դիմել՝

Ջոկատավարների ընտրության մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս․թ․ հունիսի 10-ը info@wikimedia.am հասցեին ուղարկել նամակ՝ կցելով Ձեր ինքնակենսագրությունն ու մոտիվացիոն նամակը։ Խնդրում ենք նամակի վերնագրում նշել՝ «Վիքիճամբարի ջոկատավարի մրցույթ»։ Ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։



Հասցե՝ Արշակունյաց 4, Մամուլի շենք, 4-րդ հարկ
Հեռախոսահամարներ՝ +374 93118800, +374 41118800