Jump to content

Հայտարարություններ/Ուսուցչական վիքիհավաք/2020/մարտ

Վիքիմեդիա Հայաստան-ից

Ուսուցչական վիքիշաբաթ
«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպություն

Վիքիմեդիա Հայաստանը մարտի 21-29-ը Ծաղկաձորում կազմակերպում է Վիքիպեդիայի դասընթաց ուսուցիչների համար։ Դասընթացի նպատակն է ծանոթացնել ուսուցիչներին Վիքիմեդիա հարթակներին և այդ հարթակների միջոցով նորարական կրթության հնարավորություններին։

Դասընթացին կարող են մասնակցել Հայաստանի և Արցախի դպրոցների այն ուսուցիչները, որոնք տիրապետում են համակարգչից օգտվելու հմտություններին, կարող են որակյալ թարգմանություններ կատարել որևէ օտար լեզվից։ Դասընթացին կարող են մասնակցել ինչպես Հայերեն Վիքիպեդիայի զարգացման գործում ակտիվ մասնակցություն ունեցող ուսուցիչներ, ինչպես նաև նորեկներ։

Նորեկ ուսուցիչների մասնակցության գլխավոր պայմանը հայտում նշված ցանկից որևէ հոդված թարգմանելն է, Հայերեն Վիքիպեդիայում գրանցվելը և տեղադրելը։

Ծաղկաձորյան վիքիդասընթացի ընթացքում մասնակիցները կխորացնեն իրենց գիտելիքները Վիքիպեդիայի խմբագրման կանոնների և գործիքների վերաբերյալ, փորձառու խմբագիրների օգնությամբ կստեղծեն կամ կբարելավեն Հայերեն Վիքիպեդիայի հոդվածներ, ինչպես նաև կծանոթանան դասապրոցեսում վիքիհարթակներն օգտագործելու հնարավորություններին։

Հանգստյան տանը կացության, սննդի և Երևան-Ծաղկաձոր-Երևան տեղափոխման բոլոր ծախսերը հոգում է Վիքիմեդիա Հայաստանը։

Դասընթացից հետո ակնկալվում է, որ մասնակիցները կշարունակեն հարստացնել Հայերեն Վիքիպեդիան և վիքիխմբագրումը կինտեգրեն իրենց դասապրոցեսում։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը մարտի 12-ն է։

Լրացնել գրանցման հայտը