Jump to content

Մամուլի հաղորդագրություն/2019/Ամփոփվել են ՎՍՀ 2019 լուսանկարչական մրցույթի արդյունքները

Վիքիմեդիա Հայաստան-ից

Ամփոփվել են «Վիքին սիրում է հուշարձաններ 2019» լուսանկարչական մրցույթի հայաստանյան փուլի արդյունքները
«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպություն

Հայաստանն արդեն չորրորդ անգամ մասնակցում է «Վիքին սիրում է հուշարձաններ» խոշորագույն լուսանկարչական մրցույթին, որի շրջանակներում Վիքիպահեստ են բեռնվում տվյալ երկրի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում ընդգրկված օբյեկտները։

Այս տարի լուսանկարչական մրցույթին Հայաստանը կրկին մասնակցել է Արցախի հետ միասին: Հայ կամավորները ավելի քան 21 հազար լուսանկար են բեռնել Վիքիպահեստ։ Բեռնված լուսանկարների քանակով 50 երկրների շարքում Հայաստանը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը՝ զիջելով միայն Ուկրաինային և Իտալիային։

Հայաստանյան փուլի լուսանկարները գնահատել է պրոֆեսիոնալ ժյուրին։ Լավագույն տասնյակում հայտնված լուսանկարները մասնակցելու են միջազգային մրցույթին։

Լավագույն տասնյակում ընդգրկված լուսանկարների հեղինակները ստացել են մրցույթի շրջանակներում բեռնված լուսանկարներից կազմված օրացույց, գրքերի և գրենական պիտույքների նվեր-քարտեր, մրցույթի լոգոյով թերմոսներ և բաժակներ։


Վիքիմեդիա Հայաստանը հիմնադրվել է 2013 թվականի մայիսին 14-ին՝ որպես Վիքիմեդիա տեղական կազմակերպություն։ «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության նպատակն է խթանել վիքի նախագծերի տարածումը և զարգացումը Հայաստանում, հանրայնացնել ազատ գիտելիքի գաղափարը և աջակցել նոր վիքիմեդիացիներին։