Վիքին սիրում է Երևանը
Jump to navigation
Jump to search
Երևանի 2800-ամյակին ընդառաջ Վիքիմեդիա Հայաստանը Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ կազմակերպում են «Վիքին սիրում է Երևանը» միջոցառումների շարքը։
Միջոցառումների նպատակն է հավաքագրել Երևանին վերաբերող բազմալեզու և տարբեր ձևաչափերի առկա տեղեկատվությունը և երիտասարդ վիքիպեդիստների օգնությամբ Երևանը պատշաճ ներկայացնել Վիքիմեդիա հարթակներում՝ Վիքիպեդիա, Վիքիպահեստ, Վիքիճամփորդ, բազմաթիվ լեզուներով։ «Վիքին սիրում է Երևանը» կմեկնարկի 2018 թվականի փետրվարին, կուղեկցվի միջազգային ֆորումով և ճամբարով, ինչպես նաև օնլայն և օֆլայն խմբագրաթոներով։ Միջոցառումների շարքն իր արդյունքները կամփոփի սեպտեմբերին, իսկ լավագույն վիքիպեդիստ մասնակիցները Հայաստանից և արտերկրից հնարավորություն կստանան մասնակցելու հոկտեմբերին կայանալիք Էրեբունի - Երևան տոնակատարությանը
ՎԻՔԻՆ ՍԻՐՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ
Նախագծի նպատակն է հավաքագրել Երևանին վերաբերող բազմալեզու և տարբեր ձևաչափերի առկա տեղեկատվությունը և երիտասարդ վիքիպեդիստների օգնությամբ Երևանը պատշաճ ներկայացնել Վիքիմեդիա հարթակներում՝ Վիքիպեդիա, Վիքիպահեստ, Վիքիճամփորդ, բազմաթիվ լեզուներով։

Մայիսին Երևանում կազմակերպված #GLAM ֆորումի աշխատանքային լուսանկար, մայիսի 11, 2018
«Վիքին սիրում է Երևանը» նախագծի շրջանակներում իրականացված և իրականացվելիք միջոցառումներ․
- Միջազգային GLAM համաժողով և խմբագրաթոն,
- Վիքիտասնօրյակ GLAM և այլ կազմակերպությունների աշխատակիցների համար,
- «Վիքին սիրում է Երևանը» միջազգային խմբագրման միամսյակ։
Ավելին՝ Վիքիպեդիայի համապատասխան էջում։