Վերստուգող հանձնաժողով/Արձանագրություններ/13.07.2020

Վիքիմեդիա Հայաստան-ից
Jump to navigation Jump to search

ՎԵՐՍՏՈՒԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
հուլիսի 13, 2020

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 9
«Վիքիմեդիա Հայաստան» ԳՀԿ վերստուգող հանձնաժողովի նիստի
13 հուլիսի, 2020թ․

«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն) վերստուգող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) հերթական նիստը (նոր կազմով) տեղի ունեցավ 2020 թվականի հուլիսի 13-ին՝ ք․ Երևան, Արշակունյաց պողոտա 4 հասցեում, Վիքիմեդիա Հայաստան ԳՀԿ-ի կոնֆերանս դահլիճում։ Նիստին մասնակցում էին Հանձնաժողովի բոլոր երեք անդամները՝ Նորայր Բաղդասարյանը, Վարդան Մնացականյանը և Դավիթ Արևյանը։ Նախքան օրակարգային հարցերին անցնելը արձանագրվեց այն փաստը, որ պաշտոնական գրագրությունում և առհասարակ՝ ներկազմակերպական շրջանակներում Հանձնաժողովը կարող է հիշատակվել եզակի կանոնադրական անվանումով, այն է՝ Վերստուգող հանձնաժողով։

Նիստի օրակարգում շոշափվեցին ներքոնշյալ հարցերը․

1․Հանձնաժողովը լսեց պարզաբանումների համար նիստին հրավիրված Կազմակերպության խորհրդի նախագահի դիրքորոշումը՝ Կազմակերպությունում տեղի ունեցած արտահերթ համաժողովի օրինականության վիճարկման նախադեպի կապակցությամբ։ Մասնավորապես, Խորհրդի նախագահ Վահագն Փիլիպոսյանը Հանձնաժողովին տեղեկացրեց, որ հարցի շուրջ քննարկումներ են տեղի ունեցել Կազմակերպությանը սպասարկորկող իրավաբանական խմբի հետ, որի արդյունքում մտահոգություններ հայտնած Կազմակերպության անդամներից Ալեքսեյ Չալաբյանը ստացել է իր հարցադրումների պատասխանը։

2․ 3 կողմ, 0 ձեռնպահ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ որպես օրակարգային թեմա առաջադրվեց Կանոնադրության ուժով Կազմակերպության որոշ անդամների անդամության դադարեցման գործընթացի կազմակերպման հարցը։ Հիմք ընդունելով «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության կանոնադրության (այսուհետ՝ Կանոնադրություն) 3.10.2 կետը, առ այն, որ Կազմակերպության ընթացիկ աշխատանքներին չմասնակցելը անդամության դադարեցման ողջամիտ հիմք է, ինչպես նաև առաջնորդվելով 3.11 կետի տրամաբանությամբ, Հանձնաժողովը գտնում է, որ ներքոնշյալ անձանց անդամությունը ուղղակիորեն հակասում է բերված կանոնադրական դրույթներին։ Այսպիսով, Հանձնաժողովը միաձայն (3 կողմ, 0 ձեռնպահ, 0 դեմ) առաջադրում է առ «14» հուլիսի, 2020թ. «Վիքիմեդիա Հայաստան» ԳԿՀԿ անդամ հանդիսացող ներքոնշյալ անձանց հետագա անդամակցության հարցը քննարկել Խորհրդի առաջիկա նիստում՝ բերված փաստական հանգամանքների և իրավական հիմնավորումների տրամաբանությամբ։

  1. Արսեն Հարությունյան
  2. Զաբել Վասիլյան
  3. Հակոբ Հակոբյան
  4. Մարատ Յավրումյան
  5. Նորայր Չիլինգարյան
  6. Գոհար Ղուկասյան
  7. Նելլի Փիցխելաուրի
  8. Արման Ղուկասյան
  9. Լևոն Ղուկասյան
  10. Մոնիկա Ղարսյան
  11. Վարդիթեր Պետրոսյան

Վերոնյալ անձանցից որոշների անդամությունը հակասում է նաև Կանոնադրության 3.5․5. կետին, առ այն, անդամությունը կարող է դադարել այն պարագայում, եթե ի հայտ են եկել փաստեր, որ նա անդամակցելու պահին չի համապատասխանել ներկայացվող պահանջներին և/կամ անդամության հայտում ներկայացրել է կեղծ կամ ոչ արժանահավատ տեղեկություններ։ Հանձնաժողովի կողմից քննության արդյունքում հայտնաբերվել են ինչպես կեղծ տեղեկություններ պարունակող, այնպես էլ անվավեր դիմումներ։ Կանոնադրության 3.5․5. կետի անմիջական գործողությունը քննարկվող պարագայում տարածվում է ներքոնշյալ անձանց վրա․

  1. Լևոն Ղուկասյան (կեղծ կամ ոչ արժանահավատ ինֆորմացիա պարունակող դիմում)
  2. Վարդիթեր Պետրոսյան (կեղծ կամ ոչ արժանահավատ ինֆորմացիա պարունակող դիմում)
  3. Արման Ղուկասյան (կեղծ կամ ոչ արժանահավատ ինֆորմացիա պարունակող դիմում)

Վերոնշյալ անձանց անդամության հակականոնադրական լինելու մասին Խորհրդին հաղորդում տալուն կողմ քվեարկեց հանձնաժողովի 3 անդամ, դեմ՝ 0 անդամ և ձեռնպահ՝ 0 անդամ։

3․Նիստի վերջնամասում Հանձնաժողովը հաստատեց այն հանձնառությունը, որ իր իրավասության շրջանակներում պատրաստակամ է քննել Կազմակերպության գործունեության վերաբերյալ Կազմակերպության անդամների գանգատները։

Նիստի նախագահող կազմ՝

Հանձնաժողովի նախագահ՝                   Վ․ Մնացականյան

Հանձնաժողովի քարտուղար՝                   Ն․ Բաղդասարյան