Վերահսկող հանձնաժողով/Արձանագրություններ/24.07.2019

Վիքիմեդիա Հայաստան-ից
Jump to navigation Jump to search

ՎԵՐԱՀՍԿԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
հուլիսի 24, 2019

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 3
«Վիքիմեդիա Հայաստան» ԳՀԿ վերահսկիչ հանձնաժողովի նիստի
24 հուլիսի, 2019թ․

«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն) վերահսկիչ հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) նիստին մասնակցեցին Հանձնաժողովի բոլոր 3 անդամները։

Օրակարգում․

  1. Առաջին կետով ընտրվեց․
    • Նիստի նախագահ՝ Դավիթ Պողոսյան (3 կողմ, 0 ձեռնպահ, 0 դեմ)։
    • Նիստի քարտուղար՝ Վարդան Մնացականյան (2 կողմ, 0 ձեռնպահ, 1 դեմ):
  2. Օրակարգի երկրորդ կետով ողջ ծավալով քննարկվեց Կազմակերպության համայնքային ծրագրերի համակարգող Դավիթ Սարոյանի նամակը, որը մեծապես վերաբերվում է Հանձնաժողովի 2-րդ նիստի արձանագրությանը։ Որոշում կայացվեց հետադարձ նամակով ծանուցել արդյունքների մասին, որը համառոտ ներկայացված է ստորև․
    • Հանձնաժողովի 2-րդ նիստում եղել է տեխնիկական վրիպակ՝ «am.wikimedia.org»-ի փոխարեն օգտագործելով «wikimedia.am»։
    • Վերահաստատվեց մեդիայի աշխատանքների հետ կապված նախորդ եզրակացությունը, կարևորվեց արձանագրությանը հետևած թարմացումները։
    • Նամակից պարզ դարձավ, որ ակումբների անհատական վիճակագրությունների չհրապարակման պատճառն այն սպասարկող գործիքի աջակցության դադարեցումն է, սակայն վիճակագրության ձևաչափի և հղման մասին պատշաճ իրազեկում չկա։
    • Շաբաթօրյա վորքշոփերի մասնակիցների քանակը ներկայացվեց 2-րդ նիստի ժամանակ հասանելի վերջին 4 ամիսների մասնակցության գրաֆիկով, որտեղ ակնառու է մասնակիցների թվի նվազումը։
    • Աշխատակցին առաջարկվել է ներկայացնել ենթադրյալ չարաշահումների մասին իր ունեցած փաստական ինֆորմացիան։
  3. Օրակարգային երկրորդ կետով քննարկվեց Արևմտահայերեն Վիքիպեդիայի խմբագիրներին Վիքիմեդիա ԿԱԵ հանդիպման կրթաթոշակ տրամադրելու կարգը։ Խնդիրը բարձրաձայնվել է Կազմակերպության խորհրդի հուլիսի 14-ի N4 նիստի ընթացքում։ Հանձնաժողովը ռիսկային և ոչ թափանցիկ գնահատեց ընտրող հանձնաժողովի մեկ անձից կազմված լինելը։ Որոշում կայացվեց խորհրդի նախագահի հետ քննարկել ընտրող հանձնաժողովների արդյունավետ, թափանցիկ և ոչ ռիսկային կազմի ընտրության հարցը։
  4. Հանձնաժողովը քննարկեց Կազմակերպության խորհրդի նիստերի ծանուցումներ ուղարկելու մասին կազմակերպության անդամների բարձրաձայնած մտահոգությունները։ Որոշվեց, որ նիստերի ծանուցումներ ուղարկելու ողջամիտ ժամկետ է նիստի մեկնարկից առաջ առնվազն 24 ժամը։ Այդ մասին հանձնաժողովը հայտնեց Կազմակերպության խորհրդի նախագահին։
  5. Օրակարգային 5-րդ կետով քննարկվեց Կազմակերպությունը սպասարկող հաշվապահական ընկերությանն ուղարկված հաշվետվություններ տրամադրելու հարցումը, արձանագրվեց, որ անցել է 11 օր և որևէ պատասխան չի եղել։ Այդ մասին գրավոր տեղեկացվեց Կազմակերպության խորհրդին։
  6. Նիստի ընթացքում Հանձնաժողովը խորհրդակցեց Վիքիակումբների համակարգող Արմեն Միրզոյանի հետ։ Քննարկման թեման ճամբարների ժամանակ Երևանի գրասենյակում շաբաթօրյա վորքշոփեր չանելն էր։ Վերջինս ներկայացրեց, որ վորքշոփերի չկայացման միակ պատճառը համակարգիչների սահմանափակ քանակն է և որևէ կապ չունի օրվա հերթապահների հետ։ Հանձնաժողովը դիմել է Խորհրդին այս հարցով լուծումներ գտնելուն ուղղված աշխատանքներ կատարելու համար։
  7. Հանձնաժողովի 2-րդ նիստի արդյունքում Կազմակերպության նախկին խորհրդի նախագահին նամակ էր ուղարկվել նիստերի արձանագրությունները տրամադրելու նպատակով։ 3-րդ նիստի ընթացքում Կազմակերպության նախագահի օգնականը ներկայացրեց արձանագրությունների տպագիր տարբերակը։ Մեծ ծավալի պատճառի այն հնարավոր չէր ուսումնասիրել նիստի ընթացքում։ Խորհուրդը որոշեց այն ուսումնասիրել մինչև հաջորդ հերթական նիստը։
  8. Հանձնաժողովն արձանագրեց, որ Համաժողովից հետո առնվազն խորհրդի կողմից աշխատանք չի կատարվել Երևանի գրասենյակի ավելի արդյունավետ օգտագործման համար։
  9. Հանձնաժողովն արձանագրեց, որ Կազմակերպության աշխատակից Բեթթի Փանոսյանի մասին որևէ տեղեկություն չկա պաշտոնական կայքում։ Հայտնի չէ աշխատակցի գործառույթը։ Հանձնաժողովն այս հարցով քննարկում ունեցավ Խորհրդի նախագահի հետ։

Հանձնաժողովի անդամ՝ Դավիթ Պողոսյան

Հանձնաժողովի անդամ՝ Նարեկ Ավետիսյան

Հանձնաժողովի անդամ՝ Վարդան Մնացականյան

Նիստը կայացել է Արշակունյաց 4 հասցեում, Վիքիմեդիա Հայաստան ԳՀԿ-ի կոնֆերանս դահլիճում։