Վերահսկող հանձնաժողով/Արձանագրություններ/24.06.2022

Վիքիմեդիա Հայաստան-ից
Jump to navigation Jump to search

ՎԵՐՍՏՈՒԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
հունիսի 24, 2022

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 1
«Վիքիմեդիա Հայաստան» ԳՀԿ վերստուգող հանձնաժողովի նիստի
հունիսի 24, 2022թ․

«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն) վերստուգող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) հերթական նիստը (նոր կազմով) տեղի ունեցավ 2022 թվականի հունիսի 24-ին՝ առցանց ձևաչափով։

Նիստին մասնակցում էին Հանձնաժողովի բոլոր երեք անդամները՝ Կարեն Տերտերյանը, Արամ Սողոմոնյանը և Սևակ Այվազյանը։

Օրակարգում ընդգրկված էր 2 հարց՝

  1. Հանձնաժողովի նախագահի և քարտուղարի ընտրություն,
  2. Ընթացիկ հարցեր:

Առաջին նիստը ավագության կարգով վարում էր հանձնաժողովի անդամ Կարեն Տերտերյանը:

Օրակարգային առաջին հարցով Հանձնաժողովի անդամ Արամ Սողոմոնյանն առաջարկեց Կարեն Տերտերյանի թեկնածությունը՝ որպես Հանձնաժողովի նախագահ: Սակայն Կարեն Տերտերյանը ինքնաբացարկ հայտնեց՝ փոխադարձաբար առաջարկելով Հանձնաժողովի նախագահի թեկնածու Արամ Սողոմոնյանին: Հանձնաժողովի անդամ Սևակ Այվազյանն իր խոսքում ևս առաջադրեց Արամ Սողոմոնյանի թեկնածությունը: Քվեարկության արդյունքում 3 կողմ, 0 դեմ ձայներով Հանձնաժողովի նախագահ ընտրվեց Արամ Սողոմոնյանը:

Քարտուղարի հարցում Հանձնաժողովը որոշեց կիրառել ռոտացիոն սկզբունքը: Այսպիսիով, մինչ ընթացիկ տարեվերջ քարտուղարի պարտականությունները կկատարի Կարեն Տերտերյանը, այնուհետև փոխատեղման արդյունքում` Սևակ Այվազյանը:

Օրակարգային 2-րդ հարցով Հանձնաժողովի անդամները մտահոգություն հայտնեցին Կազմակերպության ներկա վիճակի վերաբերյալ, մտքեր փոխանակվեցին անելիքների ու ապագա ծրագրերի վերաբերյալ: Առաջնային համարվեց Կանոնադրական փոփոխությունների իրականացումը, որին Հանձնաժողովը հանձնառություն ունի ակտիվ մասնակցել:

Կարևորվեց նաև Կազմակերպության նախկին անդամների հետ կապի հաստատումը և Կազմակերպություն վերադարձի հնարավոր տարբերակների քննարկումը:

Հանձնաժողովը վերահաստատեց, որ պատրաստակամ է համագործակցել Խորհրդի և նորընտիր նախագահի հետ՝ Կազմակերպության առջև ծառացած խնդիրները լուծելու նպատակով:

Հանձնաժողովն ընդունեց նաև Խորհրդի առաջիկա նիստին մասնակցելու Խորհրդի նախագահի գրավոր հրավերը:


Հանձնաժողովի նախագահ՝                   Արամ Սողոմոնյան

Հանձնաժողովի քարտուղար՝                   Կարեն Տերտերյան