Վերահսկող հանձնաժողով/Արձանագրություններ/24.05.2020
ՎԵՐԱՀՍԿԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
մայիսի 24, 2020
«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն) վերահսկիչ հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) արտահերթ նիստը տեղի ունեցավ 2020 թվականի մայիսի 24-ին, առցանց ձևաչափով:
Նիստին մասնակցում էին Հանձնաժողովի բոլոր 3 անդամներից երեքը՝ Նարեկ Ավետիսյանը, Վարդան Մնացականյանը և Դավիթ Պողոսյանը։
Օրակարգում․
1. Առաջին հարցը՝ Նիստի նախագահողի և քարտուղարի ընտրությունն էր՝
- Նիստի նախագահ՝ Նարեկ Ավետիսյան (3 կողմ)։
- Նիստի քարտուղար՝ Վարդան Մնացականյան (3 կողմ)
2. Օրակարգային երկրորդ հարցը Կազմակերպության արտահերթ համաժողովի անցկացման վերաբերող հարցրերի քննարկումն էր։ Հանձնաժողովն արձանագրեց, որ մայիսի 22-ի նիստի օրակարագային 2-րդ կետով նախատեսված արտահերթ համաժողովի պաշտաճ ծանուցումը համաժողովի կազմակերպիչների կողմից կատարվել է ըստ ժամանակացույցի։ Կազմակերպության խորհրդի նախագահի և Կազմակերպության անդամ Նորայր Բաղդասարյանի կողմից կազմված արտահերթ համաժողովի կազմակերպչական գործողությունների պլանը և ժամանակացույցը Հայաստանի Հանրապետությունում հաստատված արտակարգ դրության իրավական ռեժիմի և COVID-19 համավարակի պայմաններում հնարավոր լավագույն տարբերակներից է։ Հանձնաժողովը նիստի ընթացքում կապ հաստատեց վերջիններիս հետ, քննարկեց կազմակերպչական այլ հարցեր։ Բանավոր պայմանավորվախություն ձեռք բերվեց կազմակերպիչների կողմից յուրաքանյուր գործողությունից հետո այդ մասին ծանուցել Հանձնաժողովին։
3. Օրակարգային երրորդ հարցով Հանձնաժողովը ուսումնասիրության առարկա դարձրեց երկրում արտակարգ դրություն պայմաններում վիքիակումբների աշխատանքը։ Հանձնաժողովն արձանագրեց, որ ստեղծված պայմաններում վիքիակումբներն իրենց գործունեությունը շարունակում են առցանց ձևաչափով։ Նիստի ընթացքում Հանձնաժողովը կապ հաստատեց Կողբի, Սպիտակի և Դդմաշենի վիքիակումբների համակարգողների, ինչպես նաև տարածքային ծրագրերի համակարգող Արթուր Խումարյանի հետ։
Հանձնաժողովը բարձր է գնահատում վիքիակումբների գործունեությունը ստեղծված պայմաններում շարունակելու ուղղությամբ պատասխանատու աշխատակիցների կատարած աշխատանքը։ Բարձրացված խնդիրների վերաբերյալ քայլեր են ձեռնարկվում շահագրգիռ կողմերի հետ լուծումներ գտնելուն ուղղված։
Հանձնաժողովի անդամ՝ Դավիթ Պողոսյան
Հանձնաժողովի անդամ՝ Նարեկ Ավետիսյան
Հանձնաժողովի անդամ՝ Վարդան Մնացականյան