Վերահսկող հանձնաժողով/Արձանագրություններ/23.08.2022

Վիքիմեդիա Հայաստան-ից
Jump to navigation Jump to search

ՎԵՐՍՏՈՒԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
օգոստոսի 23, 2022

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 2
«Վիքիմեդիա Հայաստան» ԳՀԿ վերստուգող հանձնաժողովի նիստի
օգոստոսի 23, 2022թ․

«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն) վերստուգող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) հերթական նիստը տեղի ունեցավ 2022 թվականի օգոստոսի 23-ին՝ առցանց ձևաչափով։ Նիստին մասնակցում էին Հանձնաժողովի բոլոր երեք անդամները՝ Կարեն Տերտերյանը, Արամ Սողոմոնյանը և Սևակ Այվազյանը։ Նիստը վարում էր հանձնաժողովի նախագահ Արամ Սողոմոնյանը:

Օրակարգում ընդգրկված էր 2 հարց՝

  1. Կազմակերպության գույքի հանձնման-ընդունման հանձնաժողովում ընդգրկվելու համար Վերստուգող հանձնաժողովի ներկայացուցչի հաստատում,
  2. Ընթացիկ հարցեր:

1. Քննարկեցին - Կազմակերպության գույքի հանձնման-ընդունման գործընթացների համար ձևավորվելիք հանձնաժողովում Վերստուգող հանձնաժողովից ներկայացուցիչ ընդգրկելու համար Հանձնաժողովի մեկ անդամի պատվիրակման հարցը։

Որոշեցին - որպես Վերստուգող հանձնաժողովի ներկայացուցիչ հաստատել Արամ Սողոմոնյանին և Կազմակերպության գույքի հանձնման-ընդունման գործընթացների համար վերջինիս պատվիրակել համապատասխան հանձնաժողով:

Որոշումն ընդունվել է միաձայն (կողմ՝ 3, դեմ` 0, ձեռնպահ` 0):

2. Քննարկեցին - ընթացիկ անելիքների ու ապագա ծրագրերի վերաբերյալ հարցերը:

Որոշեցին -
ա) Հանձնաժողովի լիազորությունների շրջանակում որոշ գործողությունների կատարման նպատակով դիմել Խորհրդի նախագահին՝ ստանալու հասանելիություն նախորդ Հանձնաժողովի էլեկտրոնային նամակագրությանը:
բ) Հանձնաժողովն արդեն ակտիվ մասնակցություն է ունեցել Կազմակերպության նոր Կանոնադրության նախագծի վերաբերյալ քննարկումներին, և կպաշտպանի Կանոնադրության քննարկված տարբերակը առաջիկա Համաժողովի ընթացքում՝ պահպանելով հետագայում Կանոնադրական փոփոխությունների նոր առաջարկներով հանդես գալու իր իրավունքն ու մտադրությունը:
գ) նոր Կանոնադրության ընդունումից հետո Հանձնաժողովը ձեռնամուխ կլինի ներքին փաստաթղթերի (ընթացակարգեր, կանոնակարգեր) վերանայման և բացակայողների մշակման գործընթացին: Որոշումն ընդունվել է միաձայն (կողմ՝ 3, դեմ` 0, ձեռնպահ` 0):

Հանձնաժողովի նախագահ՝                   Արամ Սողոմոնյան

Կազմեց՝                      Կարեն Տերտերյան