Վերահսկող հանձնաժողով/Արձանագրություններ/17.02.2020
ՎԵՐԱՀՍԿԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
փետրվարի 17, 2020
«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն) վերահսկիչ հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) արտահերթ նիստը տեղի ունեցավ 2020 թվականի փետրվարի 17-ին, ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց 4 հասցեում:
Նիստին մասնակցում էին Հանձնաժողովի բոլոր 3 անդամներից երեքը՝ Նարեկ Ավետիսյանը, Վարդան Մնացականյանը և Դավիթ Պողոսյանը։
Օրակարգում․
1. Առաջին հարցը՝ Նիստի նախագահողի և քարտուղարի ընտրությունն էր՝ Նիստի նախագահ՝ Նարեկ Ավետիսյան (3 կողմ)։ Նիստի քարտուղար՝ Վարդան Մնացականյան (3 կողմ)
2. Օրակարգային երկրորդ հարցը Հանձնաժողովի նիստերի տևական ժամանակ չգումարելու խնդրի պարզաբանումն էր: Ժողովի նախագահողը արձանագրեց, որ Հանձնաժողովի նիստերի տևական ժամանակ չգումարելու հիմնական պատճառը պայմանավորված էր Կազմակերպությունում տեղի ունեցած կառավարման աուդիտի աշխատանքներով։ Հանձնաժողովը՝ հանդիսանալով վերահսկող և վերստուգող կառույց և ցանկանալով օժանդակել կառավարման աուդիտի աշխատանքների բնականոն ընթացքին, կառավարման աուդիտի սկսելու առաջին իսկ օրվանից մինչև աուդիտի եզրակացության հրապարակման օրը չի գումարել նիստ, լրացուցիչ վերահսկողական մեխանիզմեր չի գործարկել, սակայն բաց է եղել բոլոր տեսակի առաջարկների համար, հասանելի է պահել նախապես հայտարարված կապի միջոցները։
Կառավարման աուդիտի եզրակացությունը Կազմակերպության խորհուրդը հրապարակել է սույն թվականի փետրվարի 6-ին, որն ուղարկվել է Կազմակերպության բոլոր անդամներին, կառավարման մարմիններին, ինչպես նաև Կազմակերպության աշխատակազմին և վիքիակումբների համակարգողներին։
Փետրվարի 15-ին աուդիտն իրականացրած փաստաբանական գրասենյակի տնօրենը «Վիքիմեդիա Հայաստանի» գրասենյակում աուդիտի եզրակացությունը ներկայացրել է Կազմակերպության անդամներին և վիքիհամայնքի այլ ներկայացուցիչներին։
Ի կատարումն կառավարման աուդիտի եզրակացությամբ արձանագրված խնդիրների արդյունավետ լուծման՝ կառավարման բոլոր մարմինները, այդ թվում Հանձնաժողովը որոշում է կայացրել ձեռնամուխ լինելու խնդիրների լուծման գործին:
3. Օրակարգային երրորդ հարցը վերաբերում էր Կանոնադրության փոփոխություններ կազմակերպելու նպատակով Համաժողովի արտահերթ նիստի հրավիրման հարցին: Ելույթ ունեցավ Նիստի նախագահողը որը նշեց, որ հաշվի առնելով կառավարման աուդիտի եզրակացության մեջ առկա դրույթները, համաձայն որոնց Կազմակերպության կանոնադրությունը չի համապատասխանում Կազմակերպության ներկա պահանջներին և համապատասխանեցված չէ «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 2017 թվականին ուժի մեջ մտած փոփոխություններին: Կանոնադրության մեջ հստակ տարանջատված չեն ընտրովի և նշանակովի մարմինների իրավունքները և պարտականությունները: Հանձնաժողովի նախագահողը օրակարգային երրորդ հարցի վերաբերյալ Հանձնաժողովի մյուս անդամներին առաջարկեց ղեկավարվելով գործող կանոնադրության 4-րդ հոդվածի 4-րդ կետով, որոշում կայացնեն դիմելու Կազմակերպության խորհրդին՝ արտահերթ համաժողով հրավիրելու պահանջով։
Համաժողովի անդամները միաձայնությամբ որոշում կայացրին նախաձեռնել Համաժողովի արտահերթ ընտրություններ՝ առաջարկելով օրակարգում ընդգրկել նոր կանոնադրության հաստատման և Կազմակերպության՝ տևական ժամանակ (2 և ավել տարի) ոչ ակտիվ անդամների հետագա անդամության շարունակման նպատակահարմարության հարցերը։
Հանձնաժողովի անդամ՝ Դավիթ Պողոսյան
Հանձնաժողովի անդամ՝ Նարեկ Ավետիսյան
Հանձնաժողովի անդամ՝ Վարդան Մնացականյան