Վերահսկող հանձնաժողով/Արձանագրություններ/08.07.2019

Վիքիմեդիա Հայաստան-ից
Jump to navigation Jump to search

ՎԵՐԱՀՍԿԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
հուլիսի 8, 2019

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 2
«Վիքիմեդիա Հայաստան» ԳՀԿ վերահսկիչ հանձնաժողովի նիստի
8 հուլիսի, 2019թ․

«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն) վերահսկիչ հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) նիստին մասնակցեցին Հանձնաժողովի բոլոր 3 անդամները։

Օրակարգում․

  1. Առաջին կետով ընտրվեց․
    • Նիստի նախագահ՝ Դավիթ Պողոսյան (2 կողմ, 1 ձեռնպահ, 0 դեմ), Նարեկ Ավետիսյան (1 կողմ, 2 ձեռնպահ, 0 դեմ)։
    • Նիստի քարտուղար՝ Նարեկ Ավետիսյան (3 կողմ, 0 ձեռնպահ, 0 դեմ):
  2. Երկրորդ կետով Հանձնաժողովը Կազմակերպությանը սպասարկող հաշվապահական ընկերությանը հաշվետվություն տրամադրելու հարցում ուղարկելու որոշում կայացրեց։
    • Առաջիկա շաբաթվա ընթացքում հարցում կուղարկվի 2018 թվականի տարեկան բաց հաշվետվության տրամադրման համար։
    • Առաջիկա շաբաթվա ընթացքում հարցում կուղարկվի 2019 թվականի առաջին կիսամյակի բաց հաշվետվության տրամադրման համար։
  3. Հանձնաժողովը միաձայն բավարարեց Կազմակերպության խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) Հուլիսի 3-ի նիստում կատարված առաջարկությունն առ այն, որ Կազմակերպության բոլոր շահառուները կարող են խնդիրների դեպքում դիմել Հանձնաժողովին։ Այս հարցով Հանձնաժողովի գործառույթի հստակեցման նպատակով որոշվեց ուսումնասիրել այլ ՀԿ-ների փորձը։
  4. Հաշվի առնելով, որ Կազմակերպության հերթական համաժողովում (հունիսի 24) կարևորվեց Կազմակերպության գրասենյակային տարածքի առավել արդյունավետ օգտագործումը, Հանձնաժողովը որոշում կայացրեց հարցում ուղարկել Խորհրդին՝ պարզելու արդյոք այդ հարցով կատարվել են աշխատանքներ և դրանք ինչ փուլում են գտնվում։
  5. Օրակարգի 5-րդ կետով Հանձնաժողովը եզրակացություն տվեց Խորհրդի աշխատանքի մասին․
    • Խորհրդի նախորդ ամսվա 2 նիստերին ներկա են եղել Հանձնաժողովի անդամները։ Հանձնաժողովը փաստեց, որ Խորհրդի հունիս ամսվա 2 նիստերն անցել են Կազմակերպության կանոնադրության համապատասխան։ Նիստերի արձանագրությունները կազմվել են ժամանակին, հրապարակվել են am.wikimedia.org կայքում, դրանք արտացոլում են նիստերի օրակարգը։
  6. Հանձնաժողովը որոշում կայացրեց հարցում ուղարկել Կազմակերպության նախորդ խորհրդին (մայիս,2017 - հունիս, 2019)՝ խորհրդի նիստերի արձանագրությունը տրամադրելու պահանջով։ Ուսումնասիրության արդյունքում դրաք չհաջողվեց գտնել am.wikimedia.org կայքում։
  7. Հանձնաժողովը որոշում կայացրեց Կազմակերպության աշխատակազմին հարցում ուղարկել՝ պարզելու ինչ ծախսեր են ենթադրում am.wikimedia.org հարթակի էլեկտրոնային փոստերը և ովքեր ունեն էլ․ փոստեր, տրամադրել ողջ ցանկը։
  8. Հանձնաժողովը եզրակացություն տվեց Կազմակերպության մեդիայի աշխատանքների հետ կապված․
    • Մամուլի պատասխանատուն որևէ հրապարակում չի կատարել Կազմակերպության գերագույն մարմնի՝ հերթական համաժողովի հետ կապված։
    • Մամուլի պատասխանատուն որևէ հրապարակում չի կատարել Կազմակերպության կառավարող մարմինների ընտրության հետ կապված։
    • am.wikimedia.org կայքի բաժինները թարմացված չեն՝ «Մամուլի հրապարակումներ» և «Մամուլի անդրադարձը» բաժինների վերջին գրառումը կատարվել է 2018 թվականի գարնանը։
  9. Հանձնաժողովն արձանագրեց, որ հասանելի է Կազմակերպության կանոնադրության միայն հայերեն (անգլերենը բացակայում է), և ամսական հաշվետվությունների միայն անգլերեն (հայերենը բացակայում է) տարբերակները։
  10. Հանձնաժողովն արձանագրեց, որ Հայերեն Վիքիպեդիայի «Կրթական բաժնում» 2019թ փետրվարից հետո չեն տեղադրվել Վիքիակումբների վիճակագրությունները։ Դրանք տեղադրված են 2015 թվականից մինչև նշյալ ժամանակահատվածը։
  11. Ուսումնասիրելով Կազմակերպության գրասենյակի շաբաթ օրերի վորքշոփերի վիճակագրությունը, Հանձնաժողովը փաստում է, որ մասնակիցների թիվը նվազման միտում ունի։ Հանձնաժողովը տարածքի ոչ արդյունավետ օգտագործում համարեց շաբաթվա ընդամենը 1 օրը վորքշոփեր անցկացնելը։


Հանձնաժողովի անդամ՝ Դավիթ Պողոսյան

Հանձնաժողովի անդամ՝ Նարեկ Ավետիսյան

Հանձնաժողովի անդամ՝ Վարդան Մնացականյան

Նիստը կայացել է Արշակունյաց 4 հասցեում, Վիքիմեդիա Հայաստան ԳՀԿ-ի կոնֆերանս դահլիճում։