Վերահսկող հանձնաժողով/Արձանագրություններ/07.06.2020

Վիքիմեդիա Հայաստան-ից
Jump to navigation Jump to search

ՎԵՐԱՀՍԿԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
հունիսի 7, 2020

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 7
«Վիքիմեդիա Հայաստան» ԳՀԿ վերահսկիչ հանձնաժողովի նիստի
07 հունիսի, 2020թ․

«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն) վերահսկիչ հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) արտահերթ նիստը տեղի ունեցավ 2020 թվականի հունիսի 7-ին, առցանց ձևաչափով:

Նիստին մասնակցում էին Հանձնաժողովի բոլոր 3 անդամներից երեքը՝ Նարեկ Ավետիսյանը, Վարդան Մնացականյանը և Դավիթ Պողոսյանը։

Օրակարգում․

1. Առաջին հարցը՝ Նիստի նախագահողի և քարտուղարի ընտրությունն էր՝

  • Նիստի նախագահ՝ Նարեկ Ավետիսյան (3 կողմ)։
  • Նիստի քարտուղար՝ Վարդան Մնացականյան (3 կողմ)

2. Օրակարգային երկրորդ հարցով քննարկվեց Կազմակերպության արտահերթ համագումարի անցկացման գործընթացը։ Քննարկման առարկա դարձավ Կազմակերպության անդամներ Ալեքսեյ Չալաբյանի, Կարեն Տերտերյանի և Հայկ Հարությունյանի բարձրացրած հարցերը նամակագրությունների ընթացքում։

Հանձնաժողովն արձանագրեց, որ այս պահին Կազմակերպությունն ունի նոր կանոնադրություն ունենալու հրամայական, ինչն արձանագված էր նաև կառավարման աուդիտի եզրակացության մեջ։ Խորհրդի անդամ Մարսելա Խուրշուդյանի հրաժարականից հետո գործող կանոնոդրության համաձայն Կազմակերպությունը չունի խորհուրդ։ Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրության իրավական ռեժիմի պայմաններում հնարավոր չէ անցանց համագումար անցկացնել։ Ստեղծված բարդագույն իրավիճակում, երբ չկա Խորհուրդ, չկա կենսունակ կանոնադրություն, չկա անցանց համագումարի հնարավորություն, Կազմակերպության անդամի կողմից առաջարկ է եղել դադարեցնել համագումարը և քննել որոշակի հարցեր, մասնավորապես նախորդ համագումարի ժամանակ Կազմակերպության անդամ Գարիկ Խաչատրյանի 18 տարեկանը չլրանալու և վերջինիս կողմից քվեարկությանը մասնակցելու հանգամանքը։ Հանձնաժողովն արձանագրում է, որ բարձրացված հարցը քննարկման արժանի է, սակայն համագումարը կասցենելու պարագայում մենք չենք ունենա Խորհուրդ և չենք ունենա կենսունակ կանոնադրություն, փոխարենը կունենանք մի հարցի պատասխան, որն այս պահին դրական ոչինչ չի տա կազմակերպությանը։

Այդ նամակներում նաև նշյալ հարցերի հետ կապված Հանձնաժողովի ուշադրությունը հրավիրելու առաջարկ է եղել, իսկ մեկ այլ անդամի կողմից երկու օր Հանձնաժողովի կողմից արձագանք չլինելը որակվել է «անընդունելի, խիստ անհարգալից և վիրավորական վերաբերմունք կազմակերպության նկատմամբ»։ Հանձնաժողովն արձանագրեց, որ նախորդ համագումարից հետո, գրեթե մեկ տարվա ընթացքում, այդ հարցերից որևէ մեկի մասին Հանձնաժողովը որևէ գրություն կամ բանավոր տեղեկացում չի ստացել, այդ թվում նաև Հանձնաժողովի կողմից երկու օր արձագանք չլինելն անընդունելի համարող անդամի կողմից։ Խնդիրների մասին խոսվել է միայն արտահերթ համագումարի երկրորդ փուլի մեկնարկից 3 ժամ առաջ։ Հանձնաժողովը միաժամանակ արձանագրում է, որ ըստ գործող Կանոնադրության հստակ սահմանված չեն Հանձնաժողովի լիազորությունները և պարտականությունները, ուստի խնդրահարույց է պահանջել մի բան, որը նախատեսված չէ կանոնադրությամբ։ Հանձնաժողովը նաև արձանագրեց, որ այդ հարցերը բարձրացվել են Կազմակերպության այն անդամների կողմից, որոնք կամ գործող կանոնադրությունը ընդունողներից են, կամ առնվազն կես տասնամյակ այն փոփոխելու հնարավորություն և նրանով նախատեսված Վերահսկողական հանձնաժողով ձևավորելու պարտականություն ունեին, սակայն չեն կատարել։ Վերջիններս նախորդ համագումարի ժամանակ նաև դեմ էին Հանձնաժողովի ձևավորմանը, չնայած, որ այն Կանոնադրության պահանջ է։

Կազմակերպության անդամ Հայկ Հարությունյանի բարձրացրած հարցը, որը վերաբերվում էր Հայերեն Վիքիպեդիայում մրցույթների անցկացման գործընթացին և դրանցում մասնակիցներից մեկի կողմից ենթադրյալ ոչ մրցույթային վարքագծին, Հանձնաժողովը համարեց Կազմակերպության արտահերթ համագումարին ուղղակիորեն առնչություն չունեցող խնդիր՝ միաժամանակ պատրաստակամություն հայտնելով քննել հարցը անդամի կողմից փաստարկված հիմնավորումներ ստանալու պարագայում։

3. Օրակարգային երրորդ հարցով քննարկվեց Խորհրդի նախկին անդամ Մարսելա Խուրշուդյանի հրաժարականի նամակում բարձրացված հարցերի հետ կապված Հանձնաժողովի պարզաբանման ակնկալիքով նամակների պատասխանները Խորհրդի նախագահին, քարտուղարին և նախկին անդամ Մարսելա Խուրշուդյանին։ Հանձնաժողովն արձանագրեց, որ նիստի պահին նամակներին պատասխանել են միայն Մարսելա Խուրշուդյանը և Խորհրդի նախագահ Վահագն Փիլիփոսյանը։ Պատասխան նամակները և այդ նամակների արձանքներն ուսումնասիրելուց հետո Հանձնաժողովն արձանագրեց, որ կողմերի միջև եղել է փոխըմբռնման բացակայություն։ Հանձնաժողովը Մարսելա Խուրշուդյանին տեղեկացնում է, որ վերջինս կարող է իր իրավուքների ենթադրյալ խախտումը վերականգնել ՀՀ֊ի դատական ընթացարգով։ Հանձնաժողովը արբիտրաժային մարմին չէ և վճիռների/որոշումների լիազորություն չունի։

4. Օրակարգային չորրորդ հարցով Հաձնաժողովը պարզաբանեց Հանձնաժողովի երկու անդամների կողմից Խորհրդի անդամության թեկնածությունների շուրջ ստեղծված հարցերը։ Համաձայն Կազմակերպության գործող կանոնադրության, Հանձնաժողովի անդամը չի կարող միաժամանակ լինել Խորհրդի անդամ, սակայն Խորհրդի անդամության թեկնածու լինելու արգելք Կանոնադրությամբ սահմանված չէ։ Ընտրվելու պարագայում Հանձնաժողովի համապատասխան անդամները պարտավորվում են անմիջապես ներկայացնել այդ մարմիններից մեկում իրենց անդամությունից հրաժարվելու մասին դիմում։


Հանձնաժողովի անդամ՝ Դավիթ Պողոսյան

Հանձնաժողովի անդամ՝ Նարեկ Ավետիսյան

Հանձնաժողովի անդամ՝ Վարդան Մնացականյան