Jump to content

Նախագծեր/Վիքին սիրում է գիտություն

Վիքիմեդիա Հայաստան-ից
ՎԻՔԻՆ ՍԻՐՈՒՄ Է ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունը, որի առաջնահերթ խնդիրներից է աջակցել և խթանել համացանցում հայերեն բովանդակության և Հայաստանի մասին օտար լեզուներով բովանդակության զարգացումը՝ հատկապես Վիքիպեդիայի և քույր վիքի նախագծերի օգնությամբ, սկսել է Վիքիպեդիան գիտակրթական թեմաներով համալրելու «Վիքին սիրում է գիտություն» նախագիծը։

Նախագծի նպատակն է Հայերեն Վիքիպեդիայում ստեղծել և բարելավել գիտությանն առնչվող հոդվածները։ Լավ գիտական հոդված է համարվում այն հոդվածը, որը հասկանալի է հասարակության լայն շերտերին և միաժամանակ հետաքրքիր է գիտական ոլորտի ներկայացուցիչներին։ Այս նախագիծը կարևոր է, որովհետև Վիքիպեդիայում գիտական հոդվածներն ամենաընթերցվողներից են. դրանք ստեղծելն ու բարելավելն օգտակար է թե՛ Հայերեն Վիքիպեդիային և թե՛ ընթերցողներին։

Վիքին սիրում է գիտություն նախագծի շրջանակներում կազմակերպվում են ամենամսյա երկօրյակներ, որի ընթացքում հետաքրքրված մասնակիցները ծանոթանում են վիքիխմբագրման գործիքներին և ձեռք են բերում համապատասխան հմտություններ։

Հայտարարություններ

Վիքիմեդիա Հայաստանը «Վիքին սիրում է գիտություն» նախագծի շրջանակներում մայիսի 8-12-ը Ծաղկաձորում կազմակերպում է եռօրյա միջոցառում Հայերեն Վիքիպեդիայում բժշկական հոդվածների ստեղծման և բարելավման նպատակով։ (Իմանալ ավելին)

Վիքիմեդիա Հայաստանը «Վիքին սիրում է գիտություն» նախագծի շրջանակներում մարտի 7-10-ը Աղվերանում կազմակերպում է եռօրյա միջոցառում Հայերեն Վիքիպեդիայում բժշկական հոդվածների ստեղծման և բարելավման նպատակով։ (Իմանալ ավելին)