Նախագծեր/Վիքիհամայնք


«Վիքիմեդիա Հայաստանը» համայնքակենտրոն կազմակերպություն է։ Կազմակերպության գործունեությունը, ինչպես նաև Վիքիպեդիայի և քույր նախագծերի զարգացումը հնարավոր չէ առանց կայուն և միասնական համայնքի։ Ուստի, համայնքի կարիքները և հետաքրքրությունները պարզելու և կազմակերպության գործունեության ուղղություններն ըստ այդմ որոշելու համար «Վիքիմեդիա Հայաստանը» յուրաքանչյուր տարի կազմակերպում է համայնքային հավաքներ, ընդ որում՝ ինչպես առցանց, այնպես էլ առկա ձևաչափով։
Տարվա ընթացքում կազմակերպվում է երեք առցանց հավաք, որին կարող են միանալ նաև առկա ձևաչափով՝ այցելելով կազմակերպության գրասենյակ։ Եվ տարեկան մեկ անգամ կազմակերպվում է առկա հավաք Ծաղկաձոր քաղաքում։
Համայնքային հանդիպումների նպատակն է առաջին հերթին ներկայացնել կազմակերպության գործունեությունը, տեղեկացնել համայնքին, թե ինչ ծրագրեր և նախագծեր են իրականացվում, ինչպիսի հաջողություններ են գրանցվում, ինչ խնդիրներ են առկա, որոնք լուծման կարիք ունեն։ Հանդիպումների ժամանակ հնարավորություն է տրվում համայնքի ներկայացուցիչներին բարձրաձայնել իրենց հուզող հարցերը և ներկայացնել առաջարկներ՝ կապված ընթացիկ կամ ապագա ծրագրերի և նախագծերի վերաբերյալ։ Համայնքային հանդիպումները նաև հնարավորություն են տալիս կազմակերպությանը հասկանալ, թե ինչ թեմատիկ հետաքրքրություններ են առկա, որոնք կարելի է զարգացնել և վերածել նախագծերի։ Բացի այդ, համայնքային հանդիպումների ժամանակ կազմակերպությունը երբեմն աշխատում է համայնքի կարողությունների զարգացման վրա՝ ծանոթացնելով նոր գործիքների հետ։
Մյուս կողմից համայնքային հանդիպումները միջազգային զարգացումների մասին տեղեկացվելու լավագույն հնարավորությունն են։ Պահպանելով կապը Վիքիմեդիա հիմնադրամի և Վիքիմեդիա կազմակերպությունների հետ և մշտապես տեղեկացված լինելով Վիքիմեդիա հարթակներում գլոբալ զարգացումներից՝ «Վիքիմեդիա Հայաստանը» համայնքային հավաքների ժամանակ հնարավորություն է ունենում զարգացումների և նոր նախաձեռնությունների մասին տեղեկություններ հաղորդել համայնքին։
Ամեն տարի հունվարի 15-ին բոլոր վիքիպեդիացիներն ամբողջ աշխարհում տոնում են Վիքիպեդիայի օրը։ Վիքիպեդիայի տոնը նշում են նաև հայ խմբագիրները։ Տոնակատարություն է տեղի ունենում ինչպես «Վիքիմեդիա Հայաստանի» գրասենյակում, այնպես էլ Վիքիակումբներում։ Միջոցառման օրն ամփոփվում են նաև նախորդ տարվա ընթացքում տարբեր նախագծերի և խմբագրաթոնների արդյունքները, և հայտարարվում են հաղթողները։ Միջոցառման ընթացքում հայտարարվում է նաև այդ տարվա վիքիպեդիստը, որը ստանում է փոխանցիկ գավաթը։
Տարվա վիքիպեդիստ
Ամեն տարի «Վիքիմեդիա Հայաստանը» որոշում է Հայերեն Վիքիպեդիայի տարվա վիքիպեդիստին՝ հիմնվելով հանրագիտարանի զարգացման գործում ունեցած նշանակի ներդրման վրա։ Ստորև ներկայացված են Հայերեն Վիքիպեդիայի տարվա վիքիպեդիստները․
- Voskanyan - 2014
- Kareyac - 2015
- ԱշոտՏՆՂ - 2016
- Sigma'am - 2017
- Ավետիսյան91 - 2018
- Armineaghayan - 2020
- Armineaghayan - 2021
- Slava Sahakyan70 - 2023
- Արշո - 2024