Նախագծեր/Մեկ հայ մեկ հոդված
«Մեկ հայ՝ մեկ հոդված» արշավի նպատակն էր Հայերեն Վիքիպեդիան հարստացնել բարձրակարգ հոդվածներով, Վիքիպեդիայի ստեղծագործ միջավայր ներգրավելով հայ հասարակության հնարավորինս բոլոր անդամներին: Նախագիծը հորդորում էր բոլորին ստեղծել ժամանակակից տեղեկատվական աշխարհին համահունչ և տեղեկատվական մարտահրավերներին դիմակայող հայկական ժառանգությանը արժանի հայերեն բովանդակություն։

«Մեկ հայ՝ մեկ հոդված» արշավը Հայերեն Վիքիպեդիայում Վիքիմեդիա Հայաստան ՀԿ-ի և «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամի համատեղ նախաձեռնությունն էր, որը մեկնարկեց «Արմենիա» հեռուստաընկերության «Մարդկային գործոն» հաղորդման շրջանակներում։
Արշավի ընթացքում կազմակերպվել են բազմաթիվ միջոցառումներ՝ վիքի հանդիպումներ, գրողների, նկարիչների, գիտնականների և այլ բնագավառի գործիչների հետ՝ օգնելու նրանց տիրապետելու վիքի մշակույթին և իրենց ներդրումն ունենալու Հայերեն Վիքիպեդիայի հարստացման գործում: Արշավի մասնակիցներին խմբագրման հարցում օժանդակելու համար տեղադրվել են խմբագրման ուղեցույցներ, հոդվածների ընտրության հարցում կողմնորոշվելու համար Հայերեն Վիքիպեդիայում ստեղծվել են գիտության, արվեստի, հայ ժողովրդի պատմության և այլն ցանկեր, որոնք օգնել են ընտրել մասնակցության կազմը և չափը: Արշավի ընթացքում կազմակերպվել են նաև հանդիպումներ, սեմինարներ, ուսուցողական և խրախուսական միջոցառումներ, ինչպես նաև կրթական և մշակութային, հաստատությունների և այլ կազմակերպությունների հետ համագործակցություն։
Արշավի ընթացքում նկարահանվել են նաև տեսահոլովակներ հայտնի մարդկանց՝ նախարարների, արվեստի գործիչների և այլոց հետ, որոնք կոչ են անում միանալ «Մեկ հայ՝ մեկ հոդված» համահայկական նախագծին։ Նախագծին են անդրադարձել մի շարք լրատվամիջոցներ, ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում՝ BBC, The Guardian և այլն։